Օմար իբն ալ-Խատտաբ

Օմար իբն ալ-Խատտաբ (/ˈmɑːr/), անվանվում է նաև Օմար (/ˈmɑːr/; {{lang-(Արաբերեն) ʻUmar ibn al-Khaṭṭāb ˈʕomɑr-,ˈʕʊmɑr ɪbn alxɑtˤˈtˤɑːb|}}, "Օմար՝ ալ-Խատտաբի որդի". մոտ 585, Մեքքա, Հիջազ - նոյեմբերի 3, 644[1], Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն), եղել է առավել հզոր ու ազդեցիկ խալիֆներից մեկը արաբական խալիֆայության ողջ պատմության ընթացքում[3]։ Մուհամեդ մարգարեի ավագ ընկերակիցն էր և որպես Ռաշիդյան խալիֆայության երկրորդ խալիֆ՝ հաջորդել է Աբու Բաքրին (632–634)՝ գահ բարձրանալով 634 թվականի օգոստոսի 23-ին։ Համբավվել է որպես ճշմարիտ, մուսուլման արդարադատ դատավոր, հռչակվել իր աստվածահաճո, անկեղծ վարքուբարքով, որի շնորհիվ արժանացել է Al-Farooq պատվավոր մականվանը (բառացի թարգմանությամբ նշանակում է "ճիշտն ու սխալը զանազանող, ճշտի ու սխալի միջև կողմնորոշվող"): Մուսուլման պատմաբանների կողմից նա երբեմն անվանվում է Օմար Առաջին, քանի որ հետագայում՝ Ումայադների տոհմի խալիֆ ներկայացուցիչներից մեկը ևս Օմար անունն է կրել (ինքնըստինքյան հասկանալի է, որ վերջինիս էլ անվանակոչում են Օմար Երկրորդ)։

Օմար իբն ալ-Խատտաբ
արաբ․՝ عُمَرُ بْنُ الْخَطَّابِ‎‎
Դիմանկար
Ծնվել էմոտ 585
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել էնոյեմբերի 3, 644[1]
Մահվան վայրՄադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն
ԳերեզմանԱլ-Մասջիդ ալ-Նաբավի
Քաղաքացիություն Ուղղահավատ խալիֆների պետություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունպետական գործիչ, Խալիֆա, imam, կրոնական առաջնորդ և companions of the Prophet
ԱմուսինՈւմմ Քուլսում բինթ Ալի, Atika bint Zayd?, Umm Kulthum bint Asim?, Umm Kulthum bint Jarwal?, Qurayba bint Abi Umayya? և Zaynab bint Madhun?
Ծնողներհայր՝ Al-Khattab bin Nufayl?, մայր՝ Ḥantamah bint Hishām?
Զբաղեցրած պաշտոններուղղահավատ խալիֆ
ԵրեխաներAbd Allah ibn Umar ibn al-Khattab?[2], Asim ibn Umar?, Հաֆսա բինթ Օմար և Obaidullah bin Omar bin al-Khattab?
 Umar Վիքիպահեստում

Պատմություն

Օմարի գահակալության օրոք խալիֆայությունն աննախադեպ մասշտաբներով ընդարձակել է տիրույթները՝ իր տիրապետության տակ գցելով ամբողջ Սասանյան կայսրությունը, ինչպես նաև Բյուզանդական կայսրության երկու երրորդից ավելին[4]։ Սասանյան կայսրության վրա նրա զինավառ հարձակումների արդյունքում մուսուլմանները երկու տարուց էլ քիչ ժամանակամիջոցում նվաճել են զրադաշտական Պարսկաստանը (642–644 թթ.): Օմարը մի կողմ է դրել քրիստոնյաների սահմանած արգելքը և հրեաներին թույլ է տվել մուտք գործելու Երուսաղեմ և պաշտամունքի ծես կատարելու այնտեղ՝ իրենց սուրբ վայրերում[5]։ Հենց պարսկական արշավանքների ժամանակ էլ՝ 644 թվականին նա սպանվել է մի պարսիկի՝ Փիրուզ Նահավանդիի ձեռքով, որը արաբների շրջանում հայտնի է ‘Abū-Lū‘lū‘ah անունով։

«Օմարի պատմությունը» գրքի կազմը
Օմարի գերեզմանը Մադինայում

Սուննիական ավանդույթների համաձայն՝ Օմարը դիտվում է իբրև մեծ ղեկավար և մուսուլմանի առաքինությունները մարմնավորած տիպար[6], իսկ որոշ հադիթներ նրան բնորոշում են որպես Սահաբայի երկրորդ մեծությունը՝ Աբու Բաքրից հետո[7][8]։ Սակայն ըստ շիաների ավանդույթի՝ Օմարը ներկայացվում է բացասական լույսի ներքո[9]։

Գրականություն

  • Али Мухаммад ас-Салляби Умар ибн аль-Хаттаб. Второй праведный халиф / Пер. с араб., прим., комм. Е. Сорокоумовой. — М.: Умма, 2011. — 496 с. — (История Халифата). — ISBN 978-5-94824-150-0
  • Большаков О. Г. История Халифата. 2. Эпоха великих завоеваний (633—656). — М.: Восточная литература, 1993.
  • Большаков О.Г. ’УМАР (Омар I) б. ал-Хаттаб ал-Фарук // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 241.
  • Омар ибн аль-Хаттаб / Кораев Т. К. // Океанариум — Оясио. — М. : Большая российская энциклопедия, 2014. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 24). — ISBN 978-5-85270-361-3.
  • Крымский А. Е. (1890–1907). «Омар ибн Хаттаб». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Donner, Fred, The Early Islamic Conquests, Princeton University Press, 1981.
  • Guillaume, A., The Life of Muhammad, Oxford University Press, 1955.
  • Albert Hourani, A History of the Arab Peoples||en||A History of the Arab Peoples}}, Faber and Faber, 1991.
  • Madelung, Wilferd, The Succession to Muhammad, Cambridge University Press, 1997.
  • G. Levi Della Vida and M. Bonner, «Umar» in Encyclopedia of Islam, CD-ROM Edition v. 1.0, Koninklijke Brill NV, Leiden, The Netherlands, 1999.
  • Previte-Orton, C. W. (1971). The Shorter Cambridge Medieval History. Cambridge: Cambridge University Press.
  • Wilferd Madelung (15 October 1998), The Succession to Muhammad: A Study of the Early Caliphate, Cambridge University Press, ISBN 978-0-52-164696-3{{citation}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)

Տես նաև

Օմարի մզկիթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար իբն ալ-Խատտաբ» հոդվածին։