Մարգարիտա Սալաս

Մարգարիտա Սալաս Ֆալգերաս, Կաներոյի 1-ին մարկիզ (իսպ.՝ Margarita Salas Falgueras, նոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1], Կաներո, Valdés, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա[2] - նոյեմբերի 7, 2019(2019-11-07)[3], Մադրիդ, Իսպանիա[4], հայտնի է որպես Մարգարիտա Սալաս), կենսաքիմիայի և մոլեկուլային գենետիկայի ոլորտների իսպանացի գիտնական։

Մարգարիտա Սալաս
իսպ.՝ Margarita Salas
Ծնվել էնոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1]
Կաներո, Valdés, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա[2]
Մահացել էնոյեմբերի 7, 2019(2019-11-07)[3] (80 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա[4]
Բնակության վայր(եր)Մադրիդ
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունկենսաքիմիկոս, molecular geneticist, համալսարանի դասախոս, մոլեկուլային կենսաբան, գենետիկ և գիտնական
Հաստատություն(ներ)Մադրիդի ինքնավար համալսարան[5], Իսպանական ազգային հետազոտական խորհուրդ[6], Սեվերո Օչոա մոլեկուլային կենսաբանության կենտրոն[5] և Նյու Յորքի համալսարան[5]
Գործունեության ոլորտՄոլեկուլային գենետիկա, Կենսաքիմիա[7] և գենետիկա[7]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իսպանիայի արքայական ակադեմիա, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[9][10], Եվրոպական ակադեմիա[11] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Կոլաջ Ասունսոն
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[7]
Գիտական ղեկավարԱլբերտո Սոլս
Եղել է գիտական ղեկավարMaría Blasco Marhuenda? և Jesús Ávila de Grado?
Պարգևներ
Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ

Համալսարանական կրթության և հետազոտության մեջ վաստակի համար մեդալ

Բուրգոսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[12][13]

«Եվրոպացի գյուտարար»

Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Սալամանկայի Հայրապետական ​​համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

Էչեգարայ մեդալ

[17]

Իսպանիայի ազգային գիտական թիմ

[18]

Խաենի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[19]

Մենենդես Պելայո միջազգային համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Հեռավար կրթության ազգային համալսարանի պատվավոր դոկտոր

[21]

Prismas մրցանակ

[22]

Մալագայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[23]

Թագավոր Խուան Կառլոսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[24]
Աշխատանքային վաստակի համար շքանշան

Կադիսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[25]

Մուրսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[26]

Էքստրեմադուրայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[27]
gold Medal of the Community of Madrid

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Մադրիդի ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր

[28]

National Research Prize Santiago Ramon y Cajal?

[29]

Մեքսիկայի գիտության և տեխնիկայի մրցանակ

Գարսիա Կաբրերիզոյի շքանշան

[30]

Օվյեդոյի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

[31]

Թագավոր Համիեի մրցանակ հիմնական հետազոտությունների համար

[32]
և

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կառլոս Խ. Ֆինլեյի անվան միկրոկենսաբանության մրցանակ

Ամուսին(ներ)Eladio Viñuela Díaz?[33]
Կայքtalent-woman.es/premios/
 Margarita Salas Վիքիպահեստում

Կենսագրություն

Սալասը ծնվել է Իսպանիայի Աստուրիա ինքնավար համայնքի Կաներո բնակավայրում։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1961 թվականին ստացել է գիտությունների դոկտորի կոչում։ 1967 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Սևերո Օչոայի հետ։ Ամուսնու` Էլադիո Վինուելայի հետ պատասխանատու են կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ոլորտում իսպանական հետազոտությունների խթանման համար։ Սալասը եղել է ավելի քան 40 ասպիրանտների գիտական ղեկավար, հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդվածներ։ Հետազոտությունների գիտական բարձրագույն խորհրդի ( CSIC) պրոֆեսոր է կենսատեխնոլոգիայի բնագավառում[34]։

2000 թվականին Սալասն արժանացել է «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի[35]։

Սալասը Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիայի, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, Միկրոբիոլոգիայի ամերիկյան ընկերության, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի և Սևերո Օչոայի հիմնադրամի անդամ է[36]։

2001 թվականի դեկտեմբերի 20-ին Սալասը ընտրվել է Իսպանիայի արքայական ակադեմիայի Seat i, որը զբաղեցրել է 2003 թվականի հունիսի 4-ին[37]։

2008 թվականի հուլիսի 11-ին Խուան Կառլոս I Բուրբոնը Սալասին շնորհել է իսպանացի ազնվականի կոչում Կաներոյի մարկիզ ժառանգական կոչումով[38]։

Պարգևներ

  • Աստուրիայի իշխանությունների մեդալ, 1997 թ.
  • Santiago Ramon y Cajal ազգային հետազոտական մրցանակ, 1999 թ.
  • «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ, 1999 թ.
  • «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ, 2000 թ.
  • Ընտրվել է 20-րդ դարի 100 կանանց շրջանակում, որոնք Մադրիդի կանանց համայնքային խորհրդի կողմից 21-րդ դարում հավասարության ճանապարհ են բացել, 2001 թ.
  • Վալենսիայի գեներալիտատի Իսաբել Ֆեռեր մրցանակ, 2002 թ.
  • Մադրիդի համայնքի ոսկե մեդալ, 2002 թ.
  • Ալֆոնսո X Իմաստունի քաղաքացիական շքանշանի մեծ խաչ, 2003 թ.
  • Գիտության և հետազոտությունների հիմնադրամի միջազգային մրցանակ, 2004 թ.
  • Երախտիքի ոսկե մեդալ, 2005 թ.
  • Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ոսկե մեդալ, 2005 թ.
  • Գերազանցության մրցանակ FEDEPE (Կին տնօրենների, ղեկավարների, պրոֆեսիոնալների և ձեռնարկատերերի իսպանական հիմնադրամ) կողմից, 2006 թ.
  • Աստուրիայի համայնքի Անասնաբույժների քոլեջի ոսկե մեդալ
  • Կին լիդեր մրցանակ, 2009 թ., մրցանակը հանձնել է Ռաֆայել դել Պինոն, Ալիտեր և Մերկ հիմնադրամ
  • «Լիարժեք մասնագիտական կյանք» մրցանակ, 2009 թ., Mapfre հիմնադրամ
  • Քիմիայի գերազանցության մրցանակ, պարգևատրվել է Իսպանիայի քիմիկոսների միության ընդհանուր խորհրդի կողմից, 2014 թ.
Նախորդող
նոր տիտղոս
Իսպանացի ազնվական
Կաներոյի մարկիզ

ապրիլի 9 2010 - այժմ
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Սալաս» հոդվածին։