Մարդու առևանգում

Մարդու առևանգում (անգլ.՝ kidnap «առևանգել»), հակաօրինական մտածված գործողություն, ուղղված գաղտնի, բաց կամ էլ խաբելու միջոցով մարդու հափշտակում, հաշվի առնելով նրա բնական միկրոսոցիալական խավը, մարդու տեղափոխումն ապրելավայրից և իր կամքին հակառակ պահելը այլ վայրում։

Ռիո դե Ժանեյրոյում ձերբակալված առևանգիչները պառկած են գենտին

Մեծ մասը կատարվում է շահադիտական դրդումներով և նպատակ ունի փրկագին ստանալ առևանգվածի հարազատներից կամ մերձավորներից, ինչպես նաև հարկադրել նրանց կատարել առևանգիչների պահանջած գործողություններ։

Մարդու առևանգման որոշման տարբերակներ

Մարդու առևանգում — «հասարակական վտանգավոր դիտավորյալ գործողություն, որն ուղղված է մարդու նրա մշտական գտնվելու վայրից բռնի ուժով տեղափոխելու և պահելու նրա սիրելիների և իրավապահ մարմինների համար անհայտ վայրում»[1]։

Սակայն անմատչելիությունը և վայրի անհայտ պահելը դեռ չի նշանակում, որ նրան առևանգել են։ Այսպես, ՌԴ - ի սահմանադրության երկու գրքերի հեղինակը մեկնաբանում է այսպես՝ «առևանգումը մարդու կանքին հակառակ նրա գրավումն ու տեղափոխումն է։ Սովորաբար դրան հաջորդում է տուժածին պահելը անազատության մեջ»[2] և «մարդուն առևանգելը ներառում է երկու տարր՝ առևանգումը և ազատազրկումը, որոնք գտնվում են կատարյալ ամբողջության մեջ, քանի որ առևանգումը միաժամանակ հանդիսանում է և ազատազրկում»[3]։ 2000 թվականի մայիսի 17 - ի ՌԴ - ի Գերագույն Դատարանի որոշմամբ մարդու առևանգումը հակաիրավական դիտավորյալ գործողություն է, որին հաջորդում է գաղտնի կամ բաց կենդանի մարդու հափշտակումը, տեղափոխումը նրա մշտական ապրելավայրից և իր կամքին հակառակ պահումը այլ վայրում։

Փորձագետները մինչ այսօր իրավագիտորեն վիճում են անձի առևանգման անհրաժեշտ և բավարար նշանների մասին։ Այդ թեմայով հրապարակվում են հետազոտական հոդվածներ և պաշտպանվում են դիսերտացիաներ։

Առևանգումների տեսակներ, որոնք ունեն սեփական անվանումներ

  • Հարսնացուի առևանգում — հարսնացուի առևանգման և բռնի ամուսնության պրակտիկան տարածված է Կովկասում, Եթովպիայում և այլ երկրներում, որտեղ պահպանվել են նման սովորույթներ։
  • «Վագրի առևանգում (անգլ.՝ Tiger kidnapping)» — առևանգումը կատարվում է, որպեսզի բարեկամին կամ մտերիմին ստիպել կատարել որոշակի գործողություններ, օրինակ, պատանդ վերցնել երեխային, որպեսզի ստիպեն խանութի սեփականատիրոջ բացել չհրկիզվող պահարանը։ Տերմինը սկսվել է օգտագործվել բնության գրկում վագրի որսորդությունը երկարատև դիտարկելուց հետո։
  • Էքսպրես - առևանգում — ժամանակակից առևանգումներից մեկը, որը կատարվում է առևանգվածի հարազատներից արագ փրկագին ստանալու համար, որոնց հետ կապը սովորաբար իրականացվում է հեռախոսով։ Տարածված է հիմնականում լատինական Ամերիկայում։

Վիճակագրություն

Մարդկանց առևանգումների թեժ կետերը աշխարհում
 1999[4]2006[5]
1ԿոլումբիաՄեքսիկա
2ՄեքսիկաԻրաք
3ԲրազիլիաՀնդկաստան
4ՖիլիպիններՀարավային Աֆրիկա
5ՎենեսուելաԲրազիլիա
6ԷկվադորՊակիստան
7ԱՊՀԷկվադոր
8ՆիգերիաՎենեսուելա
9ՀնդկաստանԿոլումբիա
10Հարավային ԱֆրիկաԲանգլադեշ

Մարդկանց առևանգումը փրկագին ստանալու համար այսօր սովորական երևույթ է աշխարհի տարբեր մասերում, որոշ քաղաքներ և երկրներ հաճախ անվանում են «Մարդկանց առևանգումների համաշխարհային մայրաքաղաք»։ 2007 թվականին այս անունը պատկանում էր Իրաքին, որտեղ առևանգվել էր մոտ 1500 օտարերկրացի[6][7], 2004 թվականին այդպես անվանում էին Մեքսիկային[8], իսկ 2001 թվականին Կոլումբիային[9]։ Վիճակագրություն ստանալը դժվար է։ Առևանգումների թիվը աշխարհում ենթադրաբար գնահատվում է որպես 12500-25500 մարդ/տարի, այդ թվում՝ 2000 թվականին 3600 մարդ/տարի Կոլումբիայում և 3000 մարդ/տարի Մեքսիկայում[10]։ Բայց անհրաժեշտ է նշել, որ 2006 թվականին առևանգումների թիվը Կոլումբիայում նվազել է՝ հասնելով 687 և շարունակում է նվազել[11]։ Առևանգումենրի թիվը Մեքսիկայում դժվար է վերացվում, քանի որ ոստիկանները վախենում են միջամտել[12]։ «Մարդկանց առևանգումներ, ըստ երևույթին, ծաղկում է չափազանց թույլ նահանգներում և հակամարտությունների ենթակա երկրներում, որտեղ քաղաքական վարձված զինված ուժերը, կազմակերպված հանցագործությունները և թմրամաֆիան լրացնում են վակուումով լցված կառավարությունը»[5]։

1999 թվականի ընթացքում ԱՄՆ - ում առևանգվել է 203900 երեխա ընտանիքի ներսում և 58200 երեխա ընտանիքից դուրս։ Այնուամենայնիվ նրանցից միայն 115 երեխան է դարձել «կապակցված առևանգումերի» զոհ[13]։

Ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականին երկրում գրանցվել է 566 մարդու առևանգում, որից 366 բացահայտվել է[14]։

Քրեական հրոսակախմբերին տարեկան վճարվող ընդհանուր գումարը կազմում է 500 մլն դոլար[15]։

1979 թվականի դեկտեմբերի 17 - ին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ընդունվել է «Միջազգային կոնվենցիա «պատանդներ վերցնելու» դեմ պայքարի մասին», որը միջազգային իրավունքով պատանգ վերցնելը հաստատում է, որպես հանցավորություն[16]։ Այնուամենայնիվ մեր օրերում առևանգումները շարունակում են գոյություն ունենալ, ինչպես ահաբեկչության տեսքով, այնպես էլ «անուղղակի» ձևով պատանդներ պահել՝ երբ ուժով պահվում է ոչ թե մարդը, այլ նրա փաստաթղթերը կամ փոխադրամիջոցը, առանց որոնց նրա ազատությունը սահմանափակվում է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 538