Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (գերմ.՝ Marie Freifrau Ebner von Eschenbach, սեպտեմբերի 13, 1830(1830-09-13)[1][2][3][…], Schloss Zdislawitz, Zdislavice (Troubky-Zdislavice), Տրոուբկի-Զդիսլավցե[4][5] - մարտի 12, 1916(1916-03-12)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6][7][4][…]), ավստրիացի գրող, դրամատուրգ։ 19-րդ դարի վերջին նրան ճանաչում են բերել հոգեբանական վեպերն ու պատմվածքները։ Նրա ամենահայտնի աշխատանքը 1887 թվականին գրված «Աշխարհիկ երեխան» վեպն է։

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ
Marie Freifrau Ebner von Eschenbach
Ծննդյան անունգերմ.՝ Marie Dubský von Třebomyslice
Ծնվել էսեպտեմբերի 13, 1830(1830-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրSchloss Zdislawitz, Zdislavice (Troubky-Zdislavice), Տրոուբկի-Զդիսլավցե[4][5]
Վախճանվել էմարտի 12, 1916(1916-03-12)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[6][7][4][…]
ԳերեզմանZdislavice (Troubky-Zdislavice)
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և արձակագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Ժանրերսոցիալական վեպ, պատմվածք, թատրոն, վեպ և դաստիարակչական վեպ
Ուշագրավ աշխատանքներԱշխարհիկ երեխան
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[8]
Պարգևներ
ԱմուսինMoritz von Ebner-Eschenbach?
Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ Վիքիքաղվածքում
 Marie von Ebner-Eschenbach Վիքիպահեստում

Հայտնի է նաև իր մեջբերումներով[12]։

Ավստրիացի գրողը հիմնականում աշխատել է գերմաներենով։

Մահացել է 1916 թ. մարտի 12-ին Վիեննայում։

Կենսագրություն

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախը ծնվել է 1830 թվականի սեպտեմբերի 13-ին Ավստրիայի Կրոմերժիժոմ քաղաքում։ Մեծացել է խորթ մոր խնամատարության ներքո, որը նրա մեջ սեր է արթնացրել գերմանական գրականության նկատմամբ, ինչը վճռել է նրա հետագա ճակատագիրը։ Ապրելով Մորավիայի հոր կալվածքում, կամ Ավստրիայի մայրաքաղաքում, Մարիան հնարավորություն ուներ ուսումնասիրել իր ստեղծագործություններում պատկերված միանգամից երկու հասարակական շերտ՝ Մորավիայի գյուղացիներին և ավստրիական արիստոկրատիան[13]։

Վիեննական Բուրգ թատրոնի ազդեցությամբ իր ուժերը փորձել է դրամատիկական արվեստում, բայց 1860 թվականին Կարլսրուեում բեմադրված «Maria Stuart in Schottland» ներկայացումը հաջողություն չունեցավ ոչ բեմի վրա, ոչ էլ քննադատների շրջանում։ Դրան հետևեցին՝ «Marie Roland» (1867), «Doctor Ritter» (1872) և «Männertreue» կատակերգությունը (1874)[13]։

1875 թվականին «Erzählungen»- հաջողությունը հստակեցրեց գրողի իր շնորհի իրական կիրառման ոլորտը, որն ավելի մեծ ուժով դրսևորվել է «Dorf- und Schlossgeschichten»-ում։

Ստեգծագործություններ

  • Aus Franzensbad. 6 Episteln von keinem Propheten (6 epistles from no prophet). Leipzig: Lorck - 1858
  • Maria Stuart in Schottland. Drama in five acts. Vienna: Ludwig Mayer - 1860
  • Das Veilchen (The Violet). Comedy in one act. Vienna: Wallishausser - 1861
  • Marie Roland. Tragedy in five acts. Vienna: Wallishausser - 1867
  • Doktor Ritter. Dramatic poem in one act. Vienna: Jasper - 1869
  • Die Prinzessin von Banalien. A fairy tale. Vienna: Rosner - 1872
  • Das Waldfräulein (Maid of the woods) - 1873
  • Božena. A story. Stuttgart: Cotta - 1876
  • Die Freiherren von Gemperlein - 1878
  • Lotti, die Uhrmacherin (Lotti, the clock maker), in: "Deutsche Rundschau" - 1880
  • Aphorismen. Berlin: Franz Ebhardt - 1880
  • Das Gemeindekind (Child of the neighborhood) Novel - 1887
  • Unsühnbar. A story. Berlin: Paetel - 1890
  • Drei Novellen (Three novellas) - 1892
  • Glaubenslos? A story. Berlin: Paetel - 1893
  • Das Schädliche. Die Totenwacht. Two stories. Berlin: Paetel - 1894
  • Rittmeister Brand. Bertram Vogelweid. Two stories. Berlin: Paetel - 1896

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ» հոդվածին։