Մարի-Ժորժ Պիկար
Մարի-Ժորժ Պիկար (ֆր.՝ Marie-Georges Picquart, սեպտեմբերի 6, 1854[1][2][3][…], Ստրասբուրգ - հունվարի 18, 1914[1], Ամյեն), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, Ֆրանսիայի երրորդ հանրապետության զինված ուժերի նախարար (1906-1909 թվականներին), դիվիզիայի գեներալ[4], Դրեյֆուսի դատական գործի բացահայտման գլխավոր մասնակից։
Մարի-Ժորժ Պիկար | |
---|---|
ֆր.՝ Marie-Georges Picquart | |
սեպտեմբերի 6, 1854[1][2][3][…] - հունվարի 18, 1914[1] (59 տարեկան) | |
Ծննդավայր | Ստրասբուրգ |
Մահվան վայր | Ամյեն |
Գերեզման | Cimetière Saint-Urbain de Strasbourg |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | Ֆրանսիական բանակ |
Կոչում | դիվիզիոնի գեներալ |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Պարգևներ |
Կենսագրություն
Սեն-Սիր զինվորական դպրոցի շրջանավարտ է (1872)։ Եղել է Փարիզի Բարձրագույն զինվորական դպրոցի դասախոս (École supérieure de guerre), որտեղ նրա կուրսանտներից է եղել Ալֆրեդ Դրեյֆուսը (1890)։
Ռազմական հակահետախուզության պետ նշանակված գնդապետ Պիկարը պարզել և ապացուցել է, որ մեղադրյալ Դրեյֆուսի, այսպես կոչված, «վերգրության» (գաղտնի փաստաթղթերի ցանկ, որն առաջարկվում էր փոխանցել Գերմանիայի դեսպանատանը) հեղինակը նա չէր, իսկ ոմն մայոր Ֆերդինանդ Էստերխազին բացահայտել է իր աշխատակից Հուբերտ Անրիին, որը Դրեյֆուսին մեղադրելու համար կեղծ ապացույցներ էր սարքում։ Պիկարը համառորեն պնդել է, որ վերանայեն Դրեյֆուսի գործը և Էստերխազիի մեղավորությունը։ Նա ապահովել է Էմիլ Զոլային անհրաժեշտ փաստերով, որպեսզի վերջինս գրի «Ես մեղադրում եմ» («J'accuse!») հայտնի հոդվածը և սկիզբ է դրել Դրեյֆուսի արդարացման պայքարին, որի համար նախ հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել Թունիս, իսկ հետո մեղադրվել է դավաճանության մեջ, զրկվել զինվորական կոչումից և ձերբակալվել։
Դրեյֆուսի ներումից հետո Պիկարը պատվով վերականգնել է իր պաշտոնը, իսկ բանակից հեռացվելու և ազատազրկման ժամանակը հաշվառվել են ծառայության ստաժում՝ հերթական զինվորական կոչումը ստանալու համար։
Հետագայում նա դառնում է դիվիզիայի գեներալ, 1906 թվականին նա դառնում է Կլեմանսոյի կառավարության անդամ՝ ստանձնելով ռազմական նախարարի պաշտոնը[4]։
Դիվիզիայի գեներալ Մարի-Ժորժ Պիկարը մահացել է դժբախտ պատահարից՝ ձիուց ընկնելու պատճառով, երբ գտնվելիս է եղել Պիկարդիայում։ Գնդապետ Պիկարի մահից հետո ձևավորված երկրորդ կաբինետում (1917-1920) վարչապետ Կլեմանսոն Մարի-Ժորժ Պիկարի փոխարեն ոչ ոքի չնշանակեց՝ պահելով ռազմական նախարարի պաշտոնն իր համար։ .
Մարի-Ժորժ Պիկարը դարձել է Ռոբերտ Հարիսի «Սպան և լրտեսը» վեպի գլխավոր հերոսը, որը նվիրված էր Դրեյֆուսի գործին՝ պատմությունը կատարվում է նրա անունից։ Ռոման Պոլանսկու համանուն էկրանավորման մեջ գնդապետ Պիկարին մարմնավորել է Ժան Դյուժարդեն։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Пикар // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Ժորժ Պիկար» հոդվածին։ |