Մարլի Շելթոն

ամերիկացի դերասանուհի

Մարլի Իվ Շելթոն (անգլ.՝ Marley Eve Shelton), ապրիլի 12, 1974(1974-04-12)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։

Մարլի Շելթոն
Ծնվել էապրիլի 12, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Eagle Rock High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1990-այժմ
Ամուսին(ներ)Բո Ֆլին 2001
Համատեղ ապրող(ներ)Սամանթա Շելթոն (քույր)
Երեխա(ներ)2

Վաղ կյանք

Մարլի Շելթոնը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մայրը՝ Քերոլը, ուսուցչուհի էր և երգչուհի, հայրը՝ Քրիստոֆեր Շելթոնը՝ պրոդյուսեր[2]։ Շելթոնն ունի երեք քույր՝ Սամանթան, Քորին և Էրին։

Կարիերա

Շելթոնը իր դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսությունում՝ իննսունական թվականներին, խաղալով էպիզոդիկ դերեր։ Նա մեծ էկրաններին առաջին անգամ երևացել է 1991 թվականին «Մեծ Կանիոն» ֆիլմում, իսկ 1995 թվականին Նիքսոն դրամայում խաղացել է Տրիշու Նիքսոն Կոքսի դերը[3]։ Դրանից հետո նա երկրորդական դերերով խաղացել է ավելի քան քառասուն կարճամետրաժ ֆիլմերում։ Նկարահանվել է ձախողված կատակերգություն՝ «Տրոյայի ճակատամարտ» և 1997 թվականին՝ «Մարտիկ բարերարները» ֆանտաստիկ դրամայում։ Նա շարունակեց կարիերան և նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Պլեզանտլիվ»-ը, «Ամուրին», «Շաքարը և պղպեղը» և «Պղպջակ տղան»։

Անձնական կյանք

2001 թվականի հուլիսին ամուսնանում է ռեժիսոր Բո Ֆլինի հետ[4]։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Ուեսթ Ֆլինը (ծնվ․ 06․09․09)[5] և Ռուբի Ջին Ֆլինը(ծնվ․ 01․05․2012)[6][7][8][9][10]։

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1991Մեծ կանիոնԱմանդա
1993ԽաղահրապարակՈենդի Փեֆերքորն
1994Հերակլեսը ստորգետնյա թագավորությունումԼոլե
1995ՆիքսոնՏրիսիա Նիքսոն Քուկս
1997Առաքինության ռազմիկներըԷլիզիա
1997Տրոյական պատերազմԲրուկ Գրինգսլի
1998ՓլեզենթվիլՄարգարեթ Հենդերսոն
1999Երբեք չհամբուրվածըԿրիստին
1999ԱմուրինՆատալի Արդեն
1999Պաշտպանել տղամարդունՓեյջ Թուրներ
2000Կեղծ անմեղությունԷլսի Թաունսենդ
2001Շաքարը և ՊղպեղըԴիան Ուեստոն
2001ՎալենտինՔեյթ Դեյվիեզ
2001Պղպջակ տղանՔլոե
2001ՍահմանինՆիքի
2002Ընդամենը ՀամբույրՌեբեկա
2003Շարժվող ԱլանՄելիսա Կենարդ
2003Դալաս 362Ամանդա
2003Քաղաքացի աղջիկներԻնգրիդ
2003Փարսոնի գողությունըՍուսի
2004Ծեր մարդը ստուդիայումՔեյթլին
2005Եկեք առանց թակելուՍթարլեթ
2005Մեղքերի քաղաքըՀաճախորդ
2006Ամերիկյան ԵրազՋեսիկա
2006Հիսուսը, Մարիամը և ՀովսեփըՄերի Օ՛Քալահան
2006Վերջին համբույրըԱդրիանա
2007Սպանության ապացույցԴոկտոր Դակոտա Բլոք
2007Ահաբեկչություն մոլորակումԴոկտոր Դակոտա Բլոք
2007Հինգերորդ հաջախորդըՀելեն
2008W․Ֆրեն
2009Կատարյալ փախուստՔլեո
2009Կանայք դժբախտության մեջԿորա
2010Ելեկտրա լյուքսԿորա
2011Ճիչ 4պատգամավոր Ջուդի Հիքս

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլի Շելթոն» հոդվածին։