Մարտին Լյուիս Փեռլ

ամերիկացի գիտնական

Մարտին Լյուիս Փեռլ (անգլ.՝ Martin Lewis Perl; հունիսի 24, 1927(1927-06-24)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 2014(2014-09-30)[4][1][3], Պալո Ալտո, ԱՄՆ[5][6][14]), ամերիկացի ֆիզիկոս, պրոֆեսոր, հասարակական գործիչ, մի շարք տարրական մասնիկների հայտնագործման համար (այդ թվում՝ քվարկների) Վոլֆի մրցանակակիր (1982), ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1995 թվականին ստացել է մրցանակի կեսը «Տաու-լեպտոնի բացման համար», մրցանակի երկրորդ կեսը ստացել է Ֆրեդերիկ Ռեյնեսը «նեյտրինոների փորձարարական հայտնաբերման համար»)։

Մարտին Լյուիս Փեռլ
անգլ.՝ Martin Lewis Perl
Ծնվել էհունիսի 24, 1927(1927-06-24)[1][2][3]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 30, 2014(2014-09-30)[4][1][3] (87 տարեկան)
Պալո Ալտո, ԱՄՆ[5][6]
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[8]
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԻզիդոր Այզեկ Ռաբի
Եղել է գիտական ղեկավարՍեմյուել Թինգ[9], Kwan-Wu Lai?[10], Michael Kreisler?[10], Petros Afentoulis Rapidis?[10] և George Fleming?
Պարգևներ
 Martin Lewis Perl Վիքիպահեստում

Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1981)[15]։

Կենսագրություն

Ծնվել է Նյու Յորքում՝ հրեա ներգաղթյալներ Օսկար Փեռլի և Ֆայա Ռոզենթալի ընտանիքում, որոնք գաղթել էին Բելառուսի Բրեստի մարզի Պրուժանա քաղաքից, որն այժմ հայտնի է այլ անվամբ[16]։ Օսկար Փերլը մեծացել է Մանհեթենի Իսթ Սայդում, Ֆայա Ռոզենթալը՝ Բրուքլինի Բրաունսվիլում։ Բացի Մարտինից, Օսկարի և Ֆաիի ընտանիքում ևս մեկ երեխա է ծնվել՝ Լիլյա Փերլը[17]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ծովային հետևակի զորքերում (1944-1945)։ 1948 թվականին ավարտել է Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի մասնագիտություն։ 1948-1950 թվականներին աշխատել է Ջեներալ էլեկտրիկ ընկերությունում՝ էլեկտրավակուումային սարքերի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումում։

Հետաքրքրվելով ատոմային ֆիզիկայով՝ ընդունվել է Նյու Յորքի Յունիոն քոլեջ՝ ֆիզիկայի դասընթացների, ապա Կոլումբիայի համալսարան, որտեղ ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Իզիդոր Այզեկ Ռաբիի ղեկավարությամբ զբաղվել է միջուկային մագնիսական ռեզոնանսի բնագավառում գիտական աշխատանքով։ 1955 թվականին նա փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու համար պաշտպանել է մի ատենախոսություն, որը նվիրված էր նատրիումի միջուկային քառափուլ պահի չափմանը ՅԱՄՐ-սպեկտրոսկոպիայի մեթոդով։

Պաշտպանությունից հետո Փերլը անցել է տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի և ընդունվել Միչիգանի համալսարան, որտեղ բշտիկային խցիկների օգնությամբ հետազոտել է նուկլոնների պիոնների ցրումը։ Միչիգանում աշխատանքի ժամանակ Փերլը եղել է Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Սեմյուել Թինգի գիտական ղեկավարը, որը 1962 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։

1963 թվականին Մարտին Փերլը հրավիրվել է աշխատելու Սթենֆորդում կառուցվող գծային արագացուցիչի վրա։ Այստեղ նա և իր գործընկերները նախագծել ու կառուցել են սարքավորումներ՝ իրենց գիտական հիպոթեզները հաստատելու համար։ 1970-ական թվականների ընթացքում այստեղ մեծ քանակությամբ փորձարկումներ են արվել, որոնք թույլ են տվել մի շարք կարևոր հայտնագործություններ անել։ 1970-ական թվականների կեսերին Մարտին Փերլի ղեկավարությամբ կոլլաբորացիան բացել է Տաու-լեպտոնի տարրական մասնիկը։

Տարրական մասնիկների երրորդ սերնդի (տաու, տաու-նեյտրինո, վերին և ստորին քվարկա) հայտնաբերման համար Փերլը ֆիզիկայի բնագավառում արժանացել է Վոլֆի մրցանակի (1982): Հետագայում Փերլը ֆիզիկոս Ֆրեդերիկ Ռայնեսի հետ կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը (1995)։ Գիտնականն աշխատել է նաև օպտիկայի և էլեկտրոնիկայի կիրառման վրա, զբաղվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով և եղել է միջուկային զենքի դեմ պայքարողներից մեկը։

Փերլը մինչև կյանքի վերջը ակտիվորեն աշխատել է ֆիզիկայի ոլորտում։ Այսպես, 2011 թվականին նա փորձերի նոր տեսակ է առաջարկել մութ էներգիայի լաբորատոր հետազոտության համար՝ օգտագործելով ցեզիումի ազատ ընկնող ատոմների ճառագայթ և ատոմային ինտերֆերոմետր։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Всемирный биографический энциклопедический словарь, Москва, БРЭ, 1998
  • С. А. Фридман, Евреи-лауреаты Нобелевской премии, Краткий биографический словарь, Дограф, Москва, 2000, ISBN 5-93431-011-9

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լյուիս Փեռլ» հոդվածին։