Մարտին Շորթ

Մարտին Հայտեր Շորթ (անգլ.՝ Martin Hayter Short, մարտի 26, 1950(1950-03-26)[1][2][3], Համիլտոն, Օնտարիո, Կանադա և Օնտարիո, Կանադա[4]), կանադացի դերասան, սցենարիստ, երգիչ, պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսությունում իր կատակերգական դերերով, մասնավորապես, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում իր ելույթներում։ Կանադայի բարձրագույն պարգևի՝ Կանադայի Շքանշանի ասպետ։

Մարտին Շորթ
անգլ.՝ Martin Hayter Short
Շորթը 2014 թվականին
Ծնվել էմարտի 26, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրՀամիլթոն, Օնտարիո, Կանադա
ԿրթությունՄաքՄաստեր համալսարան և Westdale Secondary School?
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Ազգությունկանադացի
Այլ անուն(ներ)Մարտին Հայթեր Շորթ
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր, սցենարիստ
Ակտիվ շրջան1972 թվական - այժմ
Ժանրերկատակերգություն
Ծնողներհայր՝ Charles Patrick Short?, մայր՝ Olive Grace Hayter?
Ամուսին(ներ)Նենսի Դոլման
Երեխա(ներ)Քեթրին Էլիզաբեթ (1983 թվական), Օլիվեր Պատրիկ (1986 թվական), Հենրի (1990 թվական)
Պարգևներ և մրցանակներ
Մարտին Շորթ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Վաղ տարիներ

Մարտին Շորթը ծնվել է Համիլթոն քաղաքում, Կանադայում, ջութակահարի և պղնձաձուլական գործարանի կառավարման անդամի ընտանիքում[5][6]։ Նրա հայրը ԱՄՆ է տեղափոխվել Հյուսիսային Իռլանդիայից՝ վերջինիս անկախության համար պատերազմի տարիներին[7][8]։ Շորթի մայրըեղել է քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր և մշակույթի հանդեպ սերը նա ստացել է նրանից[9]։ Ապագա դերասանի պատանեկությունը մթագնել է նրա հարազատների մահերի հաջորդականությամբ. 1962 թվականին ավտովթարում մահանում է նրա ավագ եղբայր Դևիդը, հինգ տարի անց քաղցկեղից մահանում է նրա մայրը, իսկ երբ լրանում է Մարտին Շորթի 20-ամյակը, մահանում է և նրա հայրը, որը մահանում է ուղեղի կաթվածի հետագա բարդացումներից[10]։1972 թվականին Մարտին Շորթը ավարտում է Մակմաստերի համալսարանը՝ Հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով[11]։ Հետագայում նա որոշում է չշարունակել մասնագիտությամբ աշխատանքը, այլ հետաքրքրվում է դերասանական կարիերայով՝ սկսելով մասնակցել թատերական ներկայացումների Տորոնտոյում։ 1970-ական թվականների վերջին Մարտին Շորթը իր նորամուտն է նշում հեռուստատեսությունում, իսկ այնուհետև նաև մեծ էկրանին։

Կարիերա

Հաջողության Մարտին Շորթը հասնում է 1984 թվականին, երբ առաջին անգամ հայտնվում է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում[12]։ Դերասանը շոուին մասնակցում է մեկ եթերաշրջանի ընթացքում, մինչև 1985 թվականի, այդ ժամանակի ընթացքում հանդիսատեսին հիշվելով իր վառ կատակերգական դերերով, այդ թվում Ջերրի Լյուիսի և Քեթրին Հեփբորնի ծաղրերգությամբ։ 1980-ական թվականների երկրորդ կեսին նա նկարահանվում է մի շարք ֆիլմերում, այդ թվում «Երեք ամիգո» («Three Amigos», 1986 թվական), «Ներքին տարածություն» («Innerspace», 1987 թվական), նրանցում խաղալով գլխավոր դերերում։ Հետագա տարիներին Շորթը ակտիվություն է ցուցաբերում հիմնականում հեռուստատեսությունում, որտեղ որպես հյուր հանդես է գալիս այն ժամանակներում հայտնի բազմաթիվ հանրահայտ հեռուստասերիալներում և շոուներում։1990-ական թվականներին նա ուներ մի քանի նշանակալից դերեր կինոյում, որոնց շարքում «Հարսնացուի հայրը» («Father of the Bride», 1991 թվական), «Հարսնացուի հայրը 2» («Father of the Bride 2», 1995 թվական), «Մարսը գրոհում է» («Mars Attacks», 1996 թվական) և «Ջունգլիներից ջունգլի» («Jungle 2 Jungle », 1997 թվական)կատակերգությունները։ Մարտին Շորթը նաև բազմիցս մասնակցություն է ունեցել մուլիֆիլմերի ձայնավորումներում, այնպիսին, ինչպիսին են «Եգիպտոսի արքայազնը» (1998 թվական), «Ջիմի Նեյտրոն։ Տղա-հանճար» (2001 թվական), «Սպայդերվիկ։ Ժամանակագրություն» (2008 թվական) և «Կարմիր Գլխարկի ճշմարտացի պատմությունը 2։ Գլխարկը չարի դեմ» (2010 թվական)։ 2006 թվականին նա հայտնվում է Ջեկ Ֆոստի դերում ամանորյա «Սանտա Կլաուս 3» հեքիաթում։Մարտին Շորթը երեք անգամ հայտնվել է Բրոդվեյի թատերական բեմում, 1999 թվականին արժանանալով «Տոնի» մրցանակին՝ «Փոքրիկ Ես» մյուզիքլում դերակատարման համար[13][14][15]։

Անձնական կյանք

1972 թվականին Մարտին Շորթը ծանոթանում է կանադացի կատակերգական դերասանուհի Նենսի Դոլմանի հետ, Տորոնտոյում «Գոդսպելլ» մյուզիքլի բեմադրության ժամանակ։ 1980 թվականին նրանք ամուսնանում են, իսկ երեք տարի անց լույս աշխարհ է գալիս նրանց առաջին երեխան՝ Քեթրին Էլիզաբեթը։ 1985 թվականին Դոլման թողնում է կարիերան և իրեն նվիրում է ընտանիքին, հետագայում Շորթից ունենալով ևս երկու երեխա՝ Օլիվեր Պատրիկ (1986 թվական) և Հենրի (1990 թվական)[16]։ Ընտանիքը հիմնավորվում է Լոս Անջելեսի արվարձանում, երբեմն ժամանակ անցկացնելով Կանադայի Ռոսկո լճի մոտ գտնվող իրենց տանը[17]։ Մարտին Շորթի և Նենսի Դոլմանի ամուսնությունը տևում է 30 տարի և ավարտվում քաղցկեղից 2010 թվականի օգոստոսին Նենսիի մահով[18]։Մարտին Շորթը հանդիսանում է երեք պետությունների քաղաքացի՝ Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա։ Նրա ավանդը կանադական զվարճանքի արդյունաբերությունում նշվել է Կանադայի Փառքի Ծառուղում երկու աստղով[19]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
2011Կարմիր Գլխարկը չարի դեմHoodwinked 2: Hood vs. Evil
2011ԹմբիրWeed
2006Սանտա Կլաուսի պայմանագիրը 3Santa Clause 3: The Escape Clause
2004Ջիմինի Գլիկը Լա-Լա-ՎուդումJiminy Glick in Lalawood
2003-2006Զարգացման խափանումArrested Development
2002Բոլորը սիրում են ՌայմոնդինEverybody Loves Raymond
2001Հիասքանչ արքայազնըPrince Charming
2001Սիրո վարակGet Over It
2000-2011Իր խանդավառության մահըCurb Your Enthusiasm
1999-2011Օրենք և կարգ ու կանոն։ Հատուկ ջոկատLaw & Order: Special Victims Unit
1999Բժիշկ ՄամֆորդMumford
1999Ալիսան Հրաշքների ԱշխարհումAlice in Wonderland
1998-2004Հոլլիվուդի հրապարակներըHollywood Squares
1998Ակբարի ճանապարհորդությունըAkbar’s Adventure Tours
1998ՄերլինMerlin
1997Հասարակ ցանկությունSimple Wish
1997Ջունգլիներից ջունգլիJungle 2 Jungle
1996Մարսը գրոհում էMars Attacks
1996ՄապետներMuppets Tonight
1995-2009Խելահեղ հեռուստատեսությունMad TV
1995Հարսնացուի հայրը 2Father of the Bride Part II
1994ԿլիֆֆորդClifford
1992Կապիտան ՌոնCaptain Ron
1991Մաքուր հաջողությունPure Luck
1991Հարսնացուի հայրըFather of the Bride
1989Ես Մարտին Շորթն եմ, ուղևորվում եմ ՀոլլիվուդI, Martin Short, Goes Hollywood
1989Երեք փախստականThree Fugitives
1989Մեծ նկարBig Picture
1987Թրեյսի Ուլմանի շոունThe Tracey Ullman Show
1987Ամբողջ սրտովCross My Heart
1987Ներքին տարածությունInnerspace
1986Երեք ամիգոThree Amigos!
1986Ծիծաղ՝ թեթևացման համարComic Relief
1985Մարտին Շորթ։ Համերգ Հյուսիսային ԱմերիկայումMartin Short: Concert for the North Americas
1985Կանադական դավադրությունCanadian Conspiracy
1981-1983Երկրորդ քաղաքի հեռուստատեսությունSecond City Television
1979Գտնել և կորցնելLost and Found
1978ՏաքսիTaxi
1977-1986Սիրո նավակLove Boat
1975Պիպ ՇոուPeep Show

Պարգևներ

  • «Էմմի», 1982 թվական — «Երաժշտական ծրագրի լավագույն սցենար» («SCTV»)
  • «Տոնի», 1999 թվական — «Լավագույն դերասան մյուզիքլում» («Փոքրիկ Ես»)

Աղբյուրներ

Ծանոթագրություններ