Մեգան Շարպանտիե

Մեգան Շարպանտիե (անգլ.՝ Megan Charpentier, մայիսի 26, 2001(2001-05-26)[1], Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, չորս անգամ առաջադրվել է «Երիտասարդ դերասան» կինոմրցանակին։

Մեգան Շարպանտիե
Ծնվել էմայիսի 26, 2001(2001-05-26)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՆյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

Մեգան Շարպանտիեն իր դերասանական կարիերան սկսել է 3 տարեկան հասակից՝ խաղալով «Hasbro» խաղալիքների ընկերության գովազդային հոլովակում[2]։ 2007 թվականին նա հայտնվեց «Պինդ կաղին Ջեյնը» հեռուստասերիալում՝ խաղալով էպիզոդային դեր։ Դրանից հետո, մի քանի տարի շարունակ, երիտասարդ դերասանուհին նկարահանվել է մի քանի ֆիլմերի և հեռուստասերիալների էպիզոդիկ և երկրորդական դերերում՝ խաղալով երեխաների դերեր։ Երկու անգամ նկարահանվել է Ամանդա Սեյֆրիդի հետ «Ջենիֆերի մարմինը» (2009) և «Կարմիր գլխարկը» (2011) ֆիլմերում[2]։

Մեգան Շարպանտիեի համար բեկումնային դարձավ 2012 թվականը. նա նկարահանվեց «Չարի կացարան։ Հատուցում» և «Մամա» ֆիլմերում։ Առաջինում նա խաղացել է «Կարմիր թագուհու» դերը, իսկ երկրորդում ՝ վայրի աղջիկ Վիկտորիայի դերը։ «Մամա» ֆիլմում խաղացած դերի համար Շերպանտիեին առաջադրում են «Երիտասարդ դերասան» կինոմրցանակի՝ «Լիամետրաժ ֆիլմում ավագույն դերասանուհի» անվանակարգում։

2014 թվականին Մեգանը խաղացել է գլխավոր դերերից մեկը Grumpy Cat-ի մասին՝ «Զայրացած կատվի վատագույն Սուրբ ծնունդը» հեռուստաֆիլմում։ 2017 թվականին խաղացել է «Այն» աղմկահարույց սարսափ ֆիլմում։ Նույն թվականին խաղացել է նաև «Կողպեք և բանալի» հեռուստասերիալում[3][4]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007սՊինդ կաղին ՋեյնըPainkiller Janeփոքր աղջիկ
2007սՕտարներն ԱմերիկայումAliens in Americaփոքրիկ Անիտան
2008ֆտիկին ԿլաուսThe Christmas ClauseԱննա
2009ֆՈրոնելով փոթորկինStorm Seekersփոքրիկ Լին
2009սԹիկնապահըThe GuardԷլլա
2009ֆՋենիֆերի մարմինըJennifer's Bodyփոքրիկ Նիդին
2009սԵզրFringeփոքրիկ աղջիկ
2010ֆՎտանգի հետքերըA Trace of DangerԷմիլի Առնոլդ
2009սԿյանքն անկանխատեսելի էLife Unexpectedփոքրիկ Լյուքս
2010սԻկոտաHiccupsփոքրիկ աղջիկ
2010ֆՖրենկին և ԷլիսըFrankie & AliceՓեյջի մանկությունը
2010սՌ. Լ. Սթայն։ Ուրվականների ժամանակըR.L. Stine's The Haunting HourՋուլիա
2010սՊայծառատեսըPsychփոքրիկ քույրը
2011ֆԿարմիր գլխարկRed Riding HoodՎալերիի մանկությունը
2011ֆՆա սիրում է ինձHe Loves MeԷմիլի
2012սԳերբնականSupernaturalԹեսս
2012ֆՉարի կացարան։ հատուցումResident Evil: RetributionԿարմիր թագուհի
2013ֆՄամաMamaՎիկտորիա
2014սԴրդապատճառMotiveՋեքի Ռոբինսոն
2014ֆԽաղ արտադրողըThe Games Makerտեսիլք
2014ֆԶայրացած կատվի վատագույն Սուրբ ծնունդըGrumpy Cat's Worst Christmas EverԿրիստել
2017ֆԽրճիթThe ShackՔեյթ Ֆիլիպս
2017ֆԱյն (ֆիլմ, 2017)ItԳրետա ԿԻն

Մրցանակներ և նոմինացիաներ

Մրցանակներ և նոմինացիաներ
ՄրցանակներՏարիԿատեգորիաԱրդյունք
Երիտասարդ դերասան2012Լավագույն աշխատանքը լիամետրաժ ֆիլմում՝ դերասանուհի մինչև տասը տարեկան

«Կարմիր գլխարկը» ֆիլմի համար

նոմինացիա
Լավագույն աշխատանքը հեռուստատեսային ֆիլմում կամ մինիսերիալում ՝ երկրորդ պլանի դերասանուհի «Նա սիրում է ինձ» ֆիլմի համարնոմինացիա
2013Լավագույն աշխատանքը կարճամետրաժ ֆիլմերում՝ դերասանուհի մինչև տասը տարեկանը T«he Old Woman in the Woods» ֆիլմի համարնոմինացիա
2014Լավագույն դերասանուհի «Մամա» լիամետրաժ ֆիլմի համարնոմինացիա
Լեո2015Լավագույն դերասանուհի հեռուստատեսային «Զայրացած կատվի վատագույն Սուրբ ծնունդը» ֆիմի համարնոմինացիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ