Մեգի Գրեյս

ամերիկացի դերասանուհի

Մեգի Գրեյս (անգլ.՝ Margaret Grace Denig, բայց ավելի հայտնի է Մեգի Գրեյս (անգլ.՝ Maggie Grace, սեպտեմբերի 21, 1983(1983-09-21)[1][2], Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Շենոն Ռուտերֆորդի և «Պատանդուհի» ֆիլմում՝ Կիմի դերերով։

Մեգի Գրեյս
անգլ.՝ Maggie Grace
Ծնվել էսեպտեմբերի 21, 1983(1983-09-21)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրWorthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունThomas Worthington High School? և Worthington Christian High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն

Վաղ տարիներ

Մեգին ծնվել է Օհայո նահանգի ոչ մեծ Ուորտինգտոն քաղաքում[3]։ Վելինի և Ռիկա Դենիգի երեք երեխաներից երկրորդն է, որը զբաղվէլ է ընտանեկան ոսկերչական բիզնեսով[4]։ Նրա ընտանիքը ապրել է 200 ամյա տանը, որը Օհայոի կենտրոնական մասում գտնվող առաջին saltbox house-ն է (քոթեջի մեկ տեսակ)[5]։ Նա հաճախել է Մինչև իններորդ դասարանը հաճախել է Ուորտինգտոնի քրիստոնեական դպրոցը և քիչ Թոմաս Ուորտինգտոնի անվան միջնակարգ դպրոց[6], որտեղ և սկսել է խաղալ դպրոցական պիեսներում և սիրողական թատրոնում[7]։ Մեգիի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 16 տարեկան էր։ Նա թողել է դպրոցը, որպեսզի մոր հետ տեղափոխվի Լոս Անջելես, մինչդեռ նրա կրտսեր եղբայրն ու քույրը` Յանը և Մարիսան, շարունակում էին ապրել հոր հետ։ Մեգին մոր հետ Լոս Անջելեսում սուղ միջոցներ ուներ և հաճախ էր կարճ ժամանակով բնակարան վարձում և սնվում ամենաանհրաժեշտ բաներով[3][8]։

Կարիերա

Մեգին Լոս Անջելես ժամանելուց մեկ շաբաթ անց ձեռք է բերում գործակալ և զբաղվում դերասանական վարպետությամբ[9]։ Նա իր առաջին դերը ստացել է 2001 թվականին «Rachel’s Room» վիդիո-սերիալում` դեռահաս աղջկա ննջասենյակում տեղի ունեցած դեպքերի մասին տեսաֆիլմում, որը ստեղծվել է «Dawson's Creek» սերիալի գործադիր պրոդյուսերի կողմից[10]։ Նա իր հաջորդ դերը խաղացել է 2002 թվականին մի սերիալում, որը դադարել է նկարահանվել առաջին սերայի հեռարաձակվելուց առաջ։ Մեգի Գրեյսի նշանակալի դերերից է 2002 թվականին «Գրինվիչի սպանությունը» հեռուստաֆիլմում խաղացած դերը, որը հիմնված է 15-ամյա Մարթա Մոքսլիի սպանության իրական պատմության վրա։ Գրեյսը առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին[11]։ Այնուհետև շարունակել է երկրորդական դերերով երևալ տարբեր սերիալներում և մի քանի ֆիլմերում` էպիզոդիկ դերերով։

2004 թվականի կեսին Մեգիի գործակալը բերում է «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սերիայի սցենարը, և նա հաջող լսումներից հետո ստանում է Շենոն Ռուտերֆորդի դերը։ 2005 թվականին առաջադրվել է «Teen Choice Award for Choice TV Breakout Performance — Female»-ին, բայց պարտվել է Եվա Լոնգորիաին ( «Հուսահատ տնտեսուհիները»)[12]։ «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սեզոնի նկարահանումների ժամանակ Մեգին Հավայիում էր և կնքում էր «Մառախուղ» ֆիլմի, որը 80-ականների Ջեյմի լի Կյորտիսի սարսափ ֆիլմերի վերափոխումն էր, մասնակցության պայմանագիրը[13]։ 2005 թվականին «Maxim» ամսագրի Hot 100-ում զբաղեցրել է 27-րդ տեղը[14]։

Հաջորդ դերը դարձել է «Աղջիկը արվարձանից» (Suburban Girl) ֆիլմում Սառա Միշել Գելարի, Ալեք Բոլդուինի հետ խաղացած գլխավոր դերը[15]։ 2007 թվականին նկարահանվել է «Կյանքը ըստ Ջեյն Օսթինի» ֆիլմում, որը հիմնված էր Կարեն Ջոյ Ֆաուլերի նույնանուն վեպի վրա։ 2008 թվականին Լիամ Նիսոնի հետ երևացել է «Պատանդը» ֆիլմի թրեյլերում[16]։

Ավարտել է «Մելիսը հրաշքների աշխարհում» նոր ֆիլմի նկարահանումները, որը Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործության ժանամակակից ադապտացիան էր[9][17]։ Թոմ Քրուզի և Քեմերոն Դիասի հետ նկարահանվել է «Թռիչքի դասեր» (Flying Lessons) և Օրվա ասպետը (Knight and Day) ֆիլմերի գլխավոր դերերում[9][18]։

Անձնական կյանք

2017 թվականի մայիսի 28-ին Մեգին ամուսնացել է ձեռնարկատեր Բրենտ Բաշնելոմի հետ, ում հետ հանդիպում էր իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[19]։

Ֆիլմոգրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2001Ռեյչլի սենյակըRachel's RoomՌեյչլ Ռիդ
2002Shop ClubShop ClubԿերպարը անհայտ է
2002SeptupletsSeptupletsՀոուպ Ուայլդ
2002Գրինվիչի սպանությունըMurder in GreenwichՄարթա Մոքսլի
2003The Lyon's DenThe Lyon's DenՀեյլի Դագեն
2003Տասներկու մղոն ճանապարհTwelve Mile RoadԴուլսի Լենդիս
2004Like FamilyLike FamilyՄերի
2004Անհայտ էակCreature UnknownԱմանդա
2004Օլիվեր ԲինOliver BeeneԷլկի
2004Օրենք և կարգLaw & Order: Special Victims UnitՋեսսի Դաունինգ
2005ՄառախուղThe FogԵլիզաբեթ Ուիլյամս
2007Աղջիկն արվարձանիցSuburban GirlՔլոե
2007Կյանքն ըստ Ջեյն ՕսթինիThe Jane Austen Book ClubԱլեգրա
2008ՊատանդըTakenԿիմ Միլս
2009Մելիսը հրաշքների աշխարհումMalice in WonderlandԷլիս
2004-2010ԿորուսյալներըLostՇենոն Ռուտերֆորդ
2010Թռիչքի դասերFlying LessonsՍոֆի Կոնվեյ
2010Օրվա ասպետըKnight and DayԷպրիլ Հևենս
2010ՓորձThe ExperimentԲեյ
2011Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1The Twilight Saga:Breaking downԻրինա Դենալի
2012Ոչ մի արգելքի չնայելովMS One: Maximum SecurityԷմիլի Ուորնոկ
2012Պատանդը 2Taken 2Կիմ Միլլս
2012Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2Twilight Saga: Breaking Dawn — Part 2Իրինա Դենալի
2013ՀետևորդThe Followingբժիշկ Սառա Ֆուլլեր
2013CalifornicationCalifornicationՓեյտ «Վեռա»
2014Ալեքսի մասինAbout AlexՍիրի
2016ԸնտրությունThe ChoiceՍտեֆ
2017ՀետևանքներAftermathՔրիստինա
2018Վախեցեք քայլող մեռյալներիցFear the Walking DeadԱլտեյա

Պարգևներ և անվանակարգեր

  • 2003– առաջադրվել է «Երիտասարդ դերասան» անվանակարգում «Գրինվիչի սպանությունը» սերիալում խաղացած Մարթա Մոկսլի դերով։
  • 2005– «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար «Choice TV Breakout Performance — Female» անվանակարգում ստացել է «Դեռահասների ընտրություն» մրցանակը։
  • 2006– «ԱՄՆ կինոդերասաննների գիլդի» մրցանակի հաղթողն է՝ «Outstanding Performance by an Ensemble in a Drama Series» անվանակարգում՝ «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ