Քեմերոն Դիաս

Քեմերոն Միշել Դիաս (անգլ.՝ Cameron Michelle Diaz, օգոստոսի 30, 1972(1972-08-30)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4]), ամերիկյան դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է դարձել 1990 թթ.-ին ի շնորհիվ «Դիմակը» ֆիլմում տարած դերի։ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։

Քեմերոն Դիաս
անգլ.՝ Cameron Diaz
Ծնվել էօգոստոսի 30, 1972(1972-08-30)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4]
ԿրթությունLong Beach Polytechnic High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային պրոդյուսեր և ֆոտոմոդել
ԸնտրանիՇրեկ 4-D, Բոլորը խենթանում են Մերիի համար, Չարլիի հրեշտակները, Նյու Յորքի ավազակախմբերը և Դիմակը
Ծնողներհայր՝ Emilio Diaz?
Ամուսին(ներ)Բենջի Մեդդեն
Համատեղ ապրող(ներ)Մեթ Դիլոն, Ալեքսանդր Ռոդրիգես և Ջասթին Թիմբերլեյք
Երեխա(ներ)Raddix Madden?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Մանկություն

Քեմերոնը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Մայրը՝ Բիլլի Դիասը (օրիորդական ազգանունը՝ Էռլի) կիսով գերմանացի է, կիսով՝ անգլիացի, հայրը՝ Էմիլիո Դիասը (1949—2008) կուբացի, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրն աշխատել է որպես արտահանման ու ներկրման գործակալ, իսկ հայրն ավելի քան 20 տարի աշխատել է կալիֆոռնիական «UNOCAL» նավթային ընկերությունում[5][6]։

Իր ողջ մանկությունը Քեմերոնն անցկացրել է Սան Դիեգո քաղաքում, հաճախել է «Long Beach Polytechnic High School»[7]։

Քեմերոնի մանկության տարիներին Դիասների տանը ոչ մեծ գազանանոց կար (կատուներ, մկներ, թռչուններ, օձեր և այլն), և Քեմերոնը երազում էր դառնալ կենդանաբան և չէր էլ մտածում դերասանական կարիերայի մասին։

Կարիերան

Մի երեկույթի ժամանակ Քեմերոն Դիասն առաջարկություն է ստանում աշխատելու «Elite» մոդելային գործակալությունում։ Քեմերոնն առանց երկար մտածելու պայմանագիր է կնքում գործակալության հետ, ինչի համար երբեք չի զղջացել։ Մեկ օրվա աշխատանքի համար նա ստանում էր շուրջ 2 հազար դոլար։

16 տարեկանից Քեմերոնը «Elite» գործակալության ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ լուսանկարավում էր նաև «Mademoiselle» ու «Seventeen» ամսագրերի համար, նկարահանվում էր Կելվին Կլյայնի նորաձևության տան և «Levi’s» ու «Coca-Cola» ընկերությունների գովազդներում։

Դիասը շատ է ճանապարհորդել, եղել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, իսկ 1990 թվականին նա սիրավեպ է սկսում հոլիվուդյան վիդեոպրոդյուսեր Կառլսոն դե Լա Տորրեի հետ։ Նրանց սիրավեպը շարունակվում է մինչ 1995 թվականը։

Քեմերոն Դիասը Հոլիվուդում հայտնի է դառնում Ջիմ Քերրիի հետ «Դիմակը» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերով։ Նրա ձայնով են խոսում անիմացիոն մի շարք հերոսներ։

Քեմերոնին առանձնակի հռչակ բերեց Չառլիի հրեշտակները ֆիլմը, որում նա նկարահանվել է Դրյու Բերիմորի ու Լյուսի Լյուի հետ։

2009 թվականի հունիսի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց դերասանուհու անունը կրող № 2386 աստղը։

Անձնական կյանքը

1995-1998 թվականներին Քեմերոն Դիասը հարաբերություններ ուներ դերասան Մեթ Դիլոնի հետ[8]։

1999 թվականին Քեմերոնը սիրավեպ ուներ Ջարեդ Լետոյի հետ։ 2000 թվականին զույգը նշանվել է, սակայն 2003 թվականին բաժանվել են։

2003-2006 թվականներին Քեմերոնը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ[8]։ 2004 թվականի հոկտեմբերին Դիասն ու Թիմբերլեյքը ընդհարում են ունենում լրագրողի հետ այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին։ Նրանք խլել են լրագրողի կամերան, երբ վերջինս փորձել է նկարել զույգին։ Այս միջադեպի լուսանկարները հայտնվել են «Us Weekly» ամսագրում։

2010 թվականի հուլիսից մինչ 2011 թվականի սեպտեմբերը Քեմերոնը հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ[9]։

2014 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Քեմերոն Դիասը հանդիպում է «Good Charlotte» խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ[10]։

Հետաքրքիր փաստեր

  • Քեմերոնը դեմ է պլաստիկ վիրահատություններին։ Սակայն «ТВ Центр» հեռուստաալիքի հաղորդավար Ալեքսանդրա Գլոտովային տված հարցազրույցում նա պատմել է, որ չորս անգամ վիրահատել է քիթը։ «Երեք անգամ քիթս ջարդել եմ սերֆինգով զբաղվելիս։ Իսկ չորրորդ անգամ ջարդել եմ ապակե դռանը խփելուց։ Չէի նկատել»,- վիրաբույժին այցելելու պատճառը բացատրել է Քեմերոնը[11]։
  • Քեմերոն Դիասը տառապում է միզոֆոբիայով[12]։
  • Քեմերոն Դիասն աստղ ունի Հոլիվուդի փառքի ծառուղում (համար 2386)[13]։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1994ԴիմակըThe MaskՏինա ԿարլայնՖենտեզի,
Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Չակ ՌասելՋիմ Քերրի,
Փիթեր Ռիգերտ,
Փիթեր Գրին,
Էմի Յասբեկ
1995Վերջին ընթրիքThe Last SupperՋուդԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ստեյսի ԹայթլՌոն Էլդարդ,
Աննաբետ Գիշ,
Ջոնաթան Պեներ,
Քորթնի Բ. Վենս
1996Նա է անկրկնելինShe's the OneՀիթեր ԴևիսՄելոդրամա,
Կատակերգություն
Էդվարդ ԲյորնսԷդվարդ Բյորնս,
Մայկ ՄակԳլոուն,
Ջենիֆեր Էնիսթոն,
Մաքսին Բանս
1996Զգալով ՄինեսոտանFeeling MinnesotaՖրեդի ԿլայթոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սթիվեն ԲեյջելմանԿիանու Ռիվզ,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Դելրոյ Լինդո,
Դեն Էյկրոյդ
1996Ինչպես մնալ ջրի վրաHead Above WaterՆատալիԹրիլեր,
Կատակերգություն
Ջիմ ՈւիլսոնՀարվի Քեյթել,
Կրեյգ Շեֆեր,
Բիլի Զեյն,
Շեյ Դաֆին
1996ՇանտաժKeys to TulsaՏրուդիԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Լեսլի ԳրեյֆԷրիկ Ստոլց,
Ջեյմս Սպեյդեր,
Դեբորա Կարա Անգեր,
Ջոեննա Գոուինգ,
Մայքլ Ռուկեր
1997Լավագույն ընկերոջ հարսանիքըMy Best Friend's WeddingՔիմբեռլի ՈւալասՄելոդրամա,
Կատակերգություն
Պ.Ջ. ՀոգանՋուլիա Ռոբերտս,
Դերմոտ Մալրունի,
Ռուպերտ Էվերեթ,
Ֆիլիպ Բոսկո
1997Քիչ սովորական կյանքA Life Less OrdinaryՍելին ՆավիլՖենտեզի,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Դենի ԲոյլԷվան Մաքգրեգոր,
Հոլի Հանտեր,
Դելրոյ Լինդո,
Դեն Հեդայյա
1998Վախ և ատելություն Լաս ՎեգասումFear and Loathing in Las Vegasշիկահեր հեռուստահաղորդավարԴրամա,
Կատակերգություն
Տերի ԳիլյամՋոնի Դեփ,
Բենիսիո Դել Տորո,
Տոբի Մագուայր,
Քրիստինա Ռիչի,
Մայքլ Ջիտեր
1998Բոլորը խենթանում են Մերիի համարThere's Something About MaryՄերիՄելոդրամա,
Կատակերգություն
Բոբի Ֆարելի
Փիթեր Ֆարելի
Մեթ Դիլոն,
Բեն Սթիլեր,
Լի Էվանս,
Քրիս Էլիոթ
1998Շատ վատ իրերVery Bad ThingsԼաուրա ԳարետիԹրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Փիթեր ԲերգՋոն Ֆավրո,
Լիլենդ Օրսեր,
Քրիստիան Սլեյթեր,
Ռոբ Բրաունշտեյն
1999Տղամարդկային կանացի ֆիլմMan Woman FilmՔեմերոն ՊիրսոնՍթիվ Աբի,
Լի Արենբերգ,
Մեթ Բակսթեր,
Գևին Բելուր,
Ջեսիկա Բեշիր
1999Լինելով Ջոն ՄալկովիչBeing John MalkovichԼոտ ՇվարցՖենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Սպայկ ՋոնզՋոն Կյուսակ,
Քեթրին Կիներ,
Ջոն Մալկովիչ,
Նեդ Բելամի
1999Կանացի գաղտնիքներThings You Can Tell Just by Looking at HerԿարոլ Ֆաբեր (էպիզոդիկ)Դրամա,
Մելոդրամա
Ռոդրիգո ԳարսիաԳլեն Կլոուզ,
Կալիսթա Ֆլոկխարտ,
Կետի Բեյկեր,
Էմի Բրեննեման
1999Ամեն կիրակիAny Given SundayՔրիստինա ՊագնիաչիԴրամա,
Սպորտային
Օլիվեր ՍթոունԱլ Պաչինո,
Դենիս Քուեյդ,
Ջեյմս Վուդս,
Ջեյմի Ֆոքս
2000Չարլիի հրեշտակներըCharlie's AngelsՆաթալի ՔուկՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
ՄակՋիԴրյու Բերիմոր,
Լյուսի Լյու,
Բիլ Մյուրեյ,
Սեմ Ռոկուել
2001Անտեսանելի կրկեսThe Invisible CircusՀավատԴրամաԱդամ ԲրուքսՋորդանա Բրուսթեր,
Քրիստոֆեր Էքլսթոն,
Բլայտ Դաներ,
Կամիլա Բել
2001ՇրեկShrekարքայասդուստր Ֆեոնա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էնդրյու Ադամսոն
Վիկի Ջենսոն
Մայք Մայերս,
Էդի Մերֆի,
Ջոն Լիտգոու,
Վենսան Կասել
2001Վանիլային երկինքVanilla SkyՋուլի ՋիանիՖանտաստիկ,
Թրիլեր,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Կեմերոն ԿրոուԹոմ Քրուզ,
Պենելոպե Կրուս,
Կուրտ Ռասել,
Ջեյսոն Լի
2002ԼավիկըThe Sweetest ThingՔրիստինա ՈւոլթերսՄելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր ԿամբլՔրիստինա Էփլգեյթ,
Սելմա Բլեր,
Թոմաս Ջեյն,
Ֆրենկ Գրիլո
2002Նյու Յորքի ավազակախմբերըGangs of New YorkՋենի ԷվերդինԴրամա,
Քրեական,
Պատմական
Մարտին ՍկորսեզեԼեոնարդո ԴիԿապրիո,
Դենիել Դեյ-Լյուիս,
Ջիմ Բրոուդբենտ,
Ջոն Սի Ռայլի
2003Չարլիի հրեշտակները 2.Միայն առաջCharlie's Angels։ Full ThrottleՆատալի ԿուկՄարտական,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
ՄակՋիԴրյու Բերիմոր,
Լյուսի Լյու,
Բերնի Մակ,
Քրիսպին Գլովեր
2004Շրեկ 2Shrek 2արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էնդրյու Ադամսոն
Կելի Էսբյորի
Կոնրադ Վերնոն
Մայք Մայերս,
Էդի Մյորֆի,
Ջուլի Էնդրյուս,
Անտոնիո Բանդերաս
2005Քեզանից հեռուIn Her ShoesՄեգգիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կյորտիս ՀենսոնԹոնի Քոլեթ,
Մարկ Ֆոյերսթին,
Շիրլի ՄակԼեյն,
Ռիչարդ Բերջի
2006Արձակուրդ փոխանակումովThe HolidayԱմանդա ՎուդսՄելոդրամա,
Կատակերգություն
Նենսի ՄեյերսՔեյթ Ուինսլեթ,
Ջուդ Լոու,
Ջեք Բլեք,
Էլի Ուոլախ
2007Շրեկ երրորդShrek the Thirdարքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Միլեր
Ռաման Հյուի
Մայկ Մայերս,
Էդի Մյորֆի,
Անտոնիո Բանդերաս,
Ջուլի Էնդրյուս
2007Շրեկը և ԱմանորըShrek the Hallsարքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Գարի ՏրուզդեյլՄայկ Մայերս,
Էդի Մերֆի,
Անտոնիո Բանդերաս,
Շոն Բիշոպ
2008Մի անգամ ՎեգասումWhat Happens in VegasՋոյ ՄակՆիլիՄելոդրամա,
Կատակերգություն
Թոմ ՎոնԷշտոն Կատչեր,
Ռոբ Կորդրի,
Լեյկ Բել,
Ջեյսոն Սուդեյկիս
2009Իմ պահապան հրեշտակըMy Sister's KeeperՍառա ՖիցժերալդԴրամա,
Կատակերգություն
Նիկ ԿասավետիսԷբիգեյլ Բրեսլին,
Ուոլտեր Ռենի,
Սոֆիա Վասիլևա,
Հեզեր Ուոլկիսթ
2009ԾանրոցThe BoxՆորմա ԼևիսՖանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ռիչարդ ԿելիՋեյմս Մարսդեն,
Ֆրենկ Լանջելա,
Ջեյմս Ռեբհորն,
Հոլմս Օսբորն
2010Հավերժ ՇրեկShrek Forever Afterարքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Մայք ՄիտչելՄայք Մայերս,
Էդի Մերֆի,
Անտոնիո Բանդերաս,
Ջուլի Էնդրյուս
2010Օրվա ասպետըKnight and DayՋուն ՀևենսՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ջեյմս ՄենգոլդԹոմ Քրուզ,
Փիթեր Սարսգաարդ,
Հորդի Մոլյա,
Վիոլա Դևիս
2010Թեդ Դեմիին որոնելիսIn Search of Ted DemmeՓաստագրականՊոլ Թոմաս Անդերսոն,
Ջեյսոն Բերի,
Ջերի Բրուկհայմեր,
Սթիվ Բուշեմի,
Ջերարդ Բատլեր
2010Էշի ամանորյա Շրեկ-ներկայացումըDonkey's Christmas Shrektacularարքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ընտանեկան
Ուոլտ ԴորնԷդի Մերֆի,
Մայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս,
Ուոլթ Դորն
2011Կանաչ ձիաբոռThe Green HornetԼենոր ՔեյսՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Միշել ԳոնդրիՍետ Ռոգեն,
Ջեյ Չոու,
Քրիստոֆ Վալց,
Թոմ Ուիլկինսոն
2011Վատ ուսուցչուհինBad TeacherԷլիզաբեթ ՀալսիԿատակերգությունՋեյք ՔեզդանՋասթին Թիմբեռլեյք,
Ջեյսոն Սիգել,
Լյուսի Պանչ,
Ֆիլիս Սմիթ
2012Ինչ սպասե, երբ երեխայի ես սպասումWhat to Expect When You're ExpectingՋուլսԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կիրկ ՋոնսՋենիֆեր Լոպեզ,
Էլիզաբեթ Բենքս,
Չեյս Կրոուֆորդ,
Բրուկլին Դեկեր
2012Ստախոսի ինքնակենսագրականը. Գրեմ Չեմփանի ճշմարտացի պատմությունըA Liar's Autobiography։ The Untrue Story of Monty Python's Graham C...Զիգմունդ Ֆրեյդ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Բիլ Ջոնս
Ջեֆ Սիմպսոն
Բենջամին Տիմլեթ
Գրեմ Չեպմեն,
Ֆիլիպ Բալկոկ,
Ջոն Կլիզ,
Քերոլ Կլիվլենդ
2012ԳամբիթGambitՊանզովսկիԿատակերգություն,
Քրեական
Մայքլ ՀոֆմանՔոլին Ֆերթ,
Ալան Ռիքման,
Ստենլի Տուչի,
Կլորիս Լիչմեն
2013ԽորհրդատունThe CounselorՄալկինաԹրիլերՌիդլի ՍքոթԲրեդ Փիթ,
Հավեր Բարդեմ,
Մայքլ Ֆասբենդեր,
Պենելոպե Կրուս
2014Գործակալ. 21-րդ դարAgent։ Century 21Մարի Քեյ ՔերլիՄարտական,
Կատակերգություն
Ադամ ՀաշեմիԲենիսիո Դել Տորո
Բոբի ՍյուBobbie SueԲոբի ՍյուԿատակերգություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմերոն Դիաս» հոդվածին։