Մեծաչք ճպուռ

միջատների տեսակ
Մեծաչք ճպուռ
Մեծաչք ճպուռ
Մեծաչք ճպուռ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՀոդվածոտանիներ (Arthropoda)
ԵնթատիպՎեցոտանիներ (Hexapoda)
ԴասՄիջատներ (Insecta)
ԿարգՃպուռներ (Odonata)
ԸնտանիքԼեսթիդներ (Lestidae)
ՑեղLestes
ՏեսակՄեծաչք ճպուռ (L. macrostigma)
Միջազգային անվանում
Lestes macrostigma
Eversmann, 1836
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Մեծաչք ճպուռ (լատին․՝ Lestes macrostigma), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Բարեկազմ մարմնով, փոքր չափի և 39-48 մմ երկարությամբ ճպուռ է։ Քիչ թե շատ լավ արտահայտված մետաղական փայլով կուրծքը, փորիկի հիմքը և գագաթը երկնագույն են։ Փորիկի միջնամասի պղնձե փայլով հատվածները մուգ կանաչ են։ Պտերոստիգման շատ խոշոր է[1]։

Տարածվածություն

Տարածված է Միջերկրական ծովի երկրներում, Հարավային Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր, Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատի (Երասխ և Սիս գյուղերի մոտակայք) և Սյունիքի (Ներքին Հանդ գյուղի մոտակայք) մարզերում[1]։

Էկոլոգիա

Ապրում է լճացած ջրերով ոչ մեծ ջրամբարների մոտ, կիսաանապատային և անապատային գոտիներում։ Զարգանում է խիտ ճահճային բուսականությամբ ծանծաղ ջրերում, աղակալած ներքին ճահճացումներում և տափաստանային լճերում։ Զարգացման շրջանը միամյա է։ Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվել է մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն

Սահմանափակ կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ[1]։

Հայտնի են եզակի առանձնյակներ, որոնք հանդիպում են ծայրաստիճան ծայրահեղ։ Փոփոխության միտումները պարզված չեն[1]։

Տեսակին սպառնացող վտանգներն են՝ մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը և գյուղատնտեսական նպատակներով տեղանքի յուրացումը[1]։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծաչք ճպուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծաչք ճպուռ» հոդվածին։