Մեծ քառյակ (աուդիտ)

«Մեծ քառյակ» (անգլ.՝ Big Four), աշխարհի աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող չորս խոշորագույն ընկերությունների ցանցեր․ Deloitte, PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG։

Մեծ քառյակ
Տեսակխումբ, professional services network? և accounting network?

Պատմություն

Ի սկզբանե, խոշորագույն ընկերություններն ութն են եղել, նրանք միասին կոչվել են «Մեծ ութնյակ»։ Մեծ ությնակը Մեծ քառյակ է դարձել ընկերությունների միավորման արդյունքում։ Այսպես, 1989 թվականին միավորվել են «Deloitte, Haskins and Sells» և «Touche Ross» ընկերությունները և դարձել «Deloitte & Touche» (ներկայիս «Deloitte»), և «Ernst & Whinney» և «Arthur Andersen» ընկերությունները միավորվել են «Ernst & Young» ընկերությունում, իսկ1998 թվականին տեղի է ունեցել «Price Waterhouse» և «Coopers & Lybrand» ընկերությունների միավորումը «PricewaterhouseCoopers» ընկերությունում։ 2002 թվականին «Arthur Andersen» ընկերությունից հաճախորդների զանգվածային արտահոսքից հետո ընկերությունը դադարել է գործունեությունը, և «Մեծ ութնյակ»-ը դարձել է «Մեծ քառյակ»։

2020 թվականի հուլիսին ֆինանսական հաշվետվության գծով Բրիտանական խորհուրդը (FRC) Մեծ քառյակի երկրներին հանձնարարել է առանձնացնել աուդիտորական գործունեությունը մնացած բիզնեսից։ Կարգավորողի (ռեգուլյատոր) կարծիքով դա թույլ կտա բարելավել աուդիտի որակը «այն երաշխավորման հաշվին, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են աուդիտորական պրակտիկայում, նախ և առաջ կենտրոնանում են որակյալ աուդիտ ապահովելու վրա՝ հանրային շահերից ելնելով»։ Մեծ քառյակի ընկերությունները մինչև 2020 թվականի հոկտեմբերի 23-ը ներկայացրել են վերակազմավորման նախագծերը և պարտավորվել են իրականացնել դրանք մինչև 2024 թվականի հունիսի 30[1]։

Վիճակագրություն

Ներքևում տրված է Մեծ քառյակի անձնակազմի թիվը և եկամուտը՝ համաձայն վերջին հասանելի տվյալների․

ԸնկերությունՀասույթԱշխատակիցների թիվ1 աշխատակցի

հասույթ

ՏարեթիվՇտաբ–բնակարանների

գտնվելու վայրը

Deloitte$50,2 մլրդ345 374$145 3492021Մեծ Բրիտանիա
PwC$45,1 մլրդ295 371$152 8312021Մեծ Բրիտանիա
EY$39,9 մլրդ312 250$127 9712021Մեծ Բրիտանիա
KPMG$32,1 մլրդ236 000$136 1442021Նիդերլանդներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ