Մեղվաթուփ
բույսերի ցեղ
Մեղվաթուփ (լատին․՝ Laburnum), ոսկեանձրև, թիթեռնածաղկավորների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի (մինչև 5 մ բարձրությամբ) ցեղ։ Տերևները եռմասնյա են, հերթադիր, երկար տերևակոթունով։ Ծաղիկները երկսեռ են, վառ դեղին, կախվող ողկույզներով (այստեղից՝ «ոսկե անձրև» անվանումը)։ Պտուղը բազմասերմունդ է։ Հայտնի 3 տեսակները վայրի վիճակում աճում են Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Առավել տարածված է անագիրատերև մեղվաթուփը (Լ․ anagyroides), որն ունի բարձր դեկորատիվ նշանակություն և լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ։
Հայաստանում մշակվում է Երևանում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում։ Մեղրատու է, պարունակում է ցիտիգին՝ թունավոր ալկալոիդ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղվաթուփ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղվաթուփ» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ