Մեմնոն

Մեմնոն (հին հունարեն՝ Μέμνων), Հին Հունաստանի դիցաբանության մեջ[2] Էոսի և Տիտոնոսի որդին, եթովպացիների թագավորը[3]։ Նրա զենքերը պատրաստել է Հեփեստոսը[4]։

Մեմնոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էIsmandes?
Սպանված էԱքիլլես
ՏոհմDardanides?
ՀայրԹիֆոնոս[1]
ՄայրԷոս[1] և Cissia?
Քույր/ԵղբայրHimera?
 Memnon Վիքիպահեստում
Կիսանդրին Հին թանգարանում, Բեռլին

Գործունեություն

Տրոյայի պատերազմի ժամանակ Մեմնոնը մեծաթիվ եթովպական զորք բերեց Տրոյայի պաշտպանության համար։ Սպանել է Անտիլոքոսին, սակայն զոհվել է Աքիլլեսի ձեռքերով, որը վրեժ լուծեց ընկերոջ մահվան համար[5]։ Իսկ ըստ Քվինտոս Զմյուռնիացու «Հոմերոսից հետո» (լատ.՝ Posthomerica, հին հուն․՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») պոեմի՝ Մեմնոնը սպանել է 3 աքքադցու, սակայն սպանվել է Աքիլլեսի կողմից[6]։ Մեմնոնի մահը հիշեցնում է Հեկտորի մահը, Տրոյայի մեկ այլ պաշտպանի, ում նույնպես սպանել է Աքիլլեսը՝ ցանկանալով վրեժ լուծել իր ընկերոջ (Պատրոկլեսի) մահվան համար։ Ըստ որոշ գիտնականների «Եթովպիական» պոեմն առավել հնամենի պատմություններ է պարունակում Մեմնոնի մասին, քան «Իլիականը»[7]։

Մահվանից հետո

Մեմնոնի մահվանից հետո Զևսը, տեսնելով որդու կորուստը անհույս սգացող Էոսին (ըստ լեգենդի՝ ցողի կաթիլը, որը հայտնվում է առավոտյան, Էոսի արցունքներն են՝ թափված որդու համար), Մեմնոնին կյանք է տալիս և շնորհում անմահություն[4]։

Մեմնոնի հորեղբայրը նրա համար Փռյուգիայում կառուցում է հուշարձան[8]։ Մեմնոնի գերեզմանը նշվում է Էսեպի գետաբերանին՝ Եթովպիայում[9]։ Ըստ Սիմոնիդես Քիոսացու՝ Մեմնոնը թաղված է Սիրիայում՝ Պալտայի մոտակայքում, Բադ գետի մոտ[10]։ Մեմնոնի տաճարը գտնվել է Օրոնտեսում[11]։ Մեմնոնի բրոնզաձույլ սուրը պահվել է Նիկոմեդիայի Ասկլեպիոսի տաճարում[12]։ Արքայի հանդերձանքը ասեղնագործված էր մեմնոիդների պատկերներով։ Ըստ տարածված լեգենդի՝ Մեմնոնը թագավորել է 5 սերունդ[13]։

Մեմնոնի արձանը[14] տեղադրված է եղել եգիպտական Թեբեում, բայց, ըստ թեբեացիների, դա Ֆամենոֆի արձանն է եղել[15]։

Նրա մասին գրել են Էսքիլեսը, Սոփոկլեսը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Quintus; James, Alan W. (2004). The Trojan Epic: Posthomerica. Vol. Book II. Baltimore, MD: Johns Hopkins UP.
  • Herodotus (2003). The Histories. London, England: Penguin Books. ISBN 978-0-14-044908-2.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեմնոն» հոդվածին։