Մեյ-Բրիթ Մոզեր

Մեյ-Բրիթ Մոզեր (նորվ.՝ May-Britt Moser, հունվարի 4, 1963(1963-01-04)[1][2][3], Ֆոսնավոգ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի հոգեբան, նեյրոֆիզիոլոգ և Կավլիի նյարդաբանության ինստիտուտի և Նյարդաբանական հաշվարկների կենտրոնի (Kavli Institute for Systems Neuroscience / Centre for Neural Computation) հիմնադիր տնօրեն Տրոնհեյմում գտնվող Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանում։

Մեյ-Բրիթ Մոզեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1963(1963-01-04)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրՖոսնավոգ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Օսլոյի համալսարան (1995)[4]
Գիտական աստիճանCand.psychol.?
Մասնագիտությունպրոֆեսոր, նյարդակենսաբան, հոգեբան և հետազոտող
ԱշխատավայրԳիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան և Օսլոյի համալսարան
ԱմուսինԷդվարդ Մոզեր
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան, Եվրոպական ակադեմիա[11], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Լեոպոլդինա
 May-Britt Moser Վիքիպահեստում

Մեյ-Բրիթ Մոզերը իր ամուսնու` Էդվարդ Մոզերի հետ 1996 թվականին, թեկնածուական դիսերտացիաները պաշտպանելուց մեկ տարի անց դարձել են համալսարանի դոցենտներ։ 2002 թվականին նրանք ստեղծել են Կենսաբանական հիշողության կենտրոն, իսկ 2007 թվականին՝ Կավլիի ինստիտուտը` միաժամանակ առաջատարներ հանդիսանալով գլխուղեղի հետազոտման ոլորտում։

Մեյ-Բրիթը ստացել է բազմաթիվ պատվոգրեր, գիտական մրցանակներ, մի քանիսն իր ամուսնու հետ միասին։ 2014 թվականին նրանք ստացել են Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ Ջոն Օկիֆի հետ միասին` գլխուղեղում բջջային համակարգի ստեղծման համար, որը թույլ է տալիս կողմնորոշվել տարածության մեջ[13][14]։

Կենսագրություն

1990 թվականին Մեյ-Բրիթը գիտական աստիճան է ստացել հոգեբանության ասպարեզում, իսկ 1995 թվականին՝ դոկտորի աստիճան Օսլոյի համալսարանի նյարդաբանության ոլորտում[15]` պրոֆեսոր Պեր Անդերսենի (Per Andersen) ղեկավարությամբ։ 1994-1996 թվականներին Մոզերը հետդիպլոմային պատրաստություն է անցել Ռիչարդ Մորիսի հետ Էդինբուրգի համալսարանի նյարդաբանական կենտրոնում և լաբորատորիայի աշխատակից Ջոն Օկիֆի կողմից հրավիրվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ։ 1996 թվականին Մոզերը վերադարձել է Նորվեգիա և Նորվեգիայի բնական և տեխնիակական գիտությունների համալսարանում նշանակվել դոցենտ։ 2000 թվականին նա համալսարանի պրոֆեսոր էր, զուգահեռ 2002 թվականին նաև տնօրեն։ 2007 թվականին Կիվլի նյարդաբանության ինստիտուտի տնօրենն էր։ 2014 թվականին նա իր ամուսնու և Ջոն Օկիֆի հետ ստացել են Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[16]։

Մեյ-Բրիթ Մոզերը Նորվեգիայի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիայի (Royal Norwegian Society of Sciences and Letters) անդամ է հանդիսանում[17], նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի[18] և Նորվեգիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի[19] անդամ։

Պարգևներ

  • 1999- Երիտասարդ գիտնականների մրցանակ, տրվել է գիտությունների և գրականության թագավորական ակադեմիայի կողմից, Նորվեգիա
  • 2005- Օլդեն Սպենսերի ամենամյա մրցանակ (28-րդ) (W. Alden Spencer Award), Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջ
  • 2006- Բետի և Դեվիդ Կուտցերի 14-րդ մրցանակ` գլխուղեղի հետազոտման համար, Ցյուրիխի համալսարան
  • 2006- «Լիլիան Բետանկուր կյանքի մասին գիտության համար» 10-րդ մրցանակ (Fondation Bettencourt, Փարիզ)
  • 2008- Էրիկ Ֆերնստրոմի 30-րդ Մեծ նորդյան մրցանակ (Fernström Foundation, Լունդայի համալսարան)
  • 2011- Լուի Ժանտետի մրցանակ (Louis-Jeantet Prize for Medicine) բժշկությունից
  • 2011- Անդերսի մրցանակ բժշկությունից (Anders Jahres medisinske pris)[20]
  • 2012- Perl-UNC մրցանակ (Perl-UNC Prize) (Էդվարդ Մոզերի հետ)[21]
  • 2013- Լուիզա Գրոս Խորվիցի մրցանակ (Էդվարդ Մոզերի և Ջոն Օկիֆի հետ)[22]
  • 2014- Կարլ Սպենսերի մրցանակ (Karl Spencer Lashley Award) (Էդվարդ Մոզերի հետ)[23]
  • 2014- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (Էդվարդ Մոզերի և Ջոն Օկիֆի հետ)[16]
  • 2014- Քյորբերի մրցանակ (Էդվարդ Մոզերի հետ)

Ընտրյալ հրապարակումներ

  • Brun, V.H., Otnæss, M.K., Molden, S., Steffenach, H.-A., Witter, M.P., Moser, M.-B., Moser, E.I. (2002). Place cells and place representation maintained by direct entorhinal-hippocampal circuitry. Science, 296, 2089-2284.
  • Fyhn, M., Molden, S., Witter, M.P., Moser, E.I. and Moser, M.-B. (2004). Spatial representation in the entorhinal cortex.Science, 305, 1258-1264 Արխիվացված 2012-02-17 Wayback Machine.
  • Leutgeb, S., Leutgeb, J.K., Treves, A., Moser, M.-B. and Moser, E.I. (2004). Distinct ensemble codes in hippocampal areas CA3 and CA1. Science, 305, 1295-1298.
  • Leutgeb, S., Leutgeb, J.K., Barnes, C.A., Moser, E.I., McNaughton, B.L., and Moser, M.-B (2005). Independent codes for spatial and episodic memory in the hippocampus. Science, 309, 619-623 Արխիվացված 2012-02-17 Wayback Machine.
  • Hafting, T., Fyhn, M., Molden, S., Moser, M.-B., and Moser, E.I. (2005). Microstructure of a spatial map in the entorhinal cortex.Nature, 436, 801-806.
  • Sargolini, F., Fyhn, M., Hafting, T., McNaughton, B.L., Witter, M.P., Moser, M.-B., and Moser, E.I. (2006). Conjunctive representation of position, direction and velocity in entorhinal cortex. Science, 312, 754-758.
  • Leutgeb, J.K., Leutgeb, S., Moser, M.-B., and Moser, E.I. (2007). Pattern separation in dentate gyrus and CA3 of the hippocampus. Science, 315, 961-966.
  • Fyhn, M., Hafting, T., Treves, A., Moser, M.-B. and Moser, E.I. (2007). Hippocampal remapping and grid realignment in entorhinal cortex. Nature, 446, 190-194.
  • Hafting, T., Fyhn, M., Bonnevie, T., Moser, M.-B. and Moser, E.I. (2008). Hippocampus-independent phase precession in entorhinal grid cells. Nature 453, 1248-1252.
  • Kjelstrup, K.B., Solstad, T., Brun, V.H., Hafting, T., Leutgeb, S., Witter, M.P., Moser, E.I. and Moser, M.-B. (2008). Finite scales of spatial representation in the hippocampus. Science 321, 140-143.
  • Solstad, T., Boccara, C.N., Kropff, E., Moser, M.-B. and Moser, E.I. (2008). Representation of geometric borders in the entorhinal cortex. Science, 322, 1865-1868.
  • Moser, E.I., Moser, M-B. (2011). Crystals of the brain. EMBO Mol. Med. 3, 1-4.
  • Moser, E.I., Moser, M-B. (2011). Seeing into the future. Nature, 469, 303-4
  • Jezek, K., Henriksen, EJ., Treves, A., Moser, E.I. and Moser, M-B. (2011). Theta-paced flickering between place-cell maps in the hippocampus. Nature, 478, 246-249.
  • Giocomo, LM., Moser, E.I., Moser, M-B. (2011) Grid cells use HCN1 channels for spatial scaling. Cell, 147, 1159-1170.

Հասարակական գործունեություն

2016 թվականին նամակ է գրել` կոչով դիմելով Greenpeace-ին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի ղեկավարներին դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ (ԳՄՕ)[24][25][26]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ-Բրիթ Մոզեր» հոդվածին։