Էդինբուրգի համալսարան

Էդինբուրգի համալսարան (անգլ.՝ University of Edinburgh), պետական համալսարան Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մեծ Բրիտանիայում թվով վեցերորդ ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1583 թվականին[13]։ Համալսարանը, համաձայն QS (Quacquarelli Symonds)-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ ուսուցման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են արվեստը և հումանիտար գիտություններ, Times Higher Education 2012-2013-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Այն Բրիտանիայում Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանից հետո ամենավարկանշային համալսարանն է։

Էդինբուրգի համալսարան
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և ancient university?
Հիմնադրված է1583
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], IIIF Consortium[4], MyData Global?, Համացանցի կոնսորցիում[5][5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], Եվրոպայի համալսարանների միություն[8], Միջազգային GLAM լաբորատորիաների համայնք[9], ArXiv[10], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա և Association of Learned and Professional Society Publishers?[11]
Երկիր Միացյալ Թագավորություն[12]
ՏեղագրությունԷդինբուրգ
Կայքed.ac.uk(անգլ.)
Էդինբուրգի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Էդինբուրգի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Էդինբուրգի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Edinburgh Վիքիպահեստում

Քաղաքի հիմնադրման մեջ համալսարանն ունի խորը արմատներ՝ համալսարանին պատկանող Հին քաղաքի բազմաթիվ շենքերով[14]։ Մտնում է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր հետազոտական համալսարաննի «Ռասսել» և «Եվրոպական հետազոտական համալսարաններ լիգա» համալսարանական միավորումների մեջ։

Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից, այդ թվում 20 դպրոցներից։ Ամեն տարի Էդինբուրգի համալսարան են դիմում աշխարհի շուրջ 50,000 դիմորդ, որը Բրիտանիայում համալսարանին դարձնում է 4-րդ ամենապահանջված համալսարանը[15]։ Շոտլանդիայում Սուրբ Էնդրյուսի համալսարանից հետո Էդինբուրգի համալսարանում սովորելը ամենադժվարն է, իսկ ամբողջ Բրիտանիայում՝ 9-րդ ամենադժվար համալսարանը[16]։

Պատմություն

1707 թվականին հիմնադրվել է իրավաբանական ֆակուլտետը, 1708 թվականին՝ արվեստի, իսկ 1726 թվականին՝ բժշկական ֆակուլտետը։

2002 թվականին համալսարանի ֆակուլտետների վերակառուցման ժամանակ, որոնք ինն էին, արդեն վերանորոգվել էին երեք քոլեջներ, ինչպես նաև դպրոցի 22 ամբիոն։

2011 թվականին տեղի է ունեցել արվեստի քոլեջի և Էդինբուրգի համալսարանի միացումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդինբուրգի համալսարան» հոդվածին։