Միխայիլ Սադովսկի

Միխայիլ Պրովիչ Սադովսկի (ռուս.՝ Михаил Прович Садовский, նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1847, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (21), 1910, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուսական թատրոնի դերասան[1]։

Միխայիլ Սադովսկի
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1847
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 8 (21), 1910 (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊյատնիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Նրա հայրը՝ Պրով Սադովսկին, եղել է Փոքր թատրոնի դերասան։

Ամուսնացել է դերասանուհի Օլգա Օսիպովնա Սադովսկու հետ։ 1872 թվականին ընտանիքում ծնվել է դուստրը՝ ապագա դերասանուհի Էլիզավետա Միխայլովնան։ 1874 թվականին ծնվել է որդին՝ ապագա դերասան Պրով Սադովսկի կրտսերը[1]։ 1878 թվականին ծնվել է Միխայիլ Միխայիլովիչ Սադովսկին (ավագ)[2]։ 1869 թվականին Միխայիլ Պրովիչը ելույթ է ունեցել Փոքր թատրոնի բեմում։ Նրա խաղացանկում անմիջապես տեղ են զբաղեցրել Ալեքսանդր Օստրովսկու պիեսները։ 1870 թվականին Միխայիլ Սադովսկին ընդունվել է Փոքր թատրոնի թատերախումբ։

Միխայիլ Սադովսկին հրաշալի մեկնաբանել է դրամատուրգ Օստրովսկուն և խաղացել է նրա պիեսներում ավելի քանի 60 դեր։

Գործունեություն

Դերերը թատրոնում

  • 1867՝ «Խումար ուրիշի խնջույքին» Ալեքսանդր Օստրովսկի

Փոքր թատրոն

  • 1869՝ «Մեր մարդիկ են՝ կհարվարվենք» Ալեքսանդր Օստրովսկի, Պոդխալյուզին
  • 1869՝ «Ծանր օրեր» Ալեքսանդր Օստրովսկի, Անդրեյ Բրուսկով
  • 1869՝ «Ջերմ սիրտ» Ալեքսանդր Օստրովսկի, Վասյա Շուստրի
  • 1869՝ «Ուրիշի սահնակը մի նստիր» Ալեքսանդր Օստրովսկի, Բորոդկին
  • 1871՝ «ԱՆտառ» Ալեքսանդր Օստրովսկի, Բուլանով
  • 1874՝ «Վաստակած հաց» Ալեքսանդր Օստրովսկի, Գրունցով
  • 1875՝ «Գայլեր և ոչխարներ» Ալեքսանդր Օստրովսկի, Մուրզավեցկի
  • 1876՝ «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն՝ ավելի լավ» Ալեքսանդր Օստրովսկի, Մուխոյարով
  • 1877՝ «Բելուգինի հարսանիքը» Ալեքսանդր Օստրովսկի և Սոլովյով, Անդրեյ Բելուգին
  • 1878՝ «Անօժիտը» Ալեքսանդր Օստրովսկի, Կարանդիշև
  • 1879՝ «Սիրտը քար չէ» Ալեքսանդր Օստրովսկի,Կոնստանտին Կարկունով

Ծանոթագրություններ

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110