Միննի (երգչուհի)

Նիչա Յոնտարարակ (թաի.՝ ณิชา ยนตรรักษ์, կորեերեն՝ 니차 욘타라락, անգլ.՝ Nicha Yontararak, հոկտեմբերի 23, 1997(1997-10-23), Բանգկոկ, Թաիլանդ, առավել հայտնի է որպես Միննի (թաի.՝ มินนี่ , կորեերեն՝ 민니, անգլ.՝ Minnie), թաիլանդցի երգչուհի և պարուհի։ Հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի դիրքը։

Միննի
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1997(1997-10-23) (26 տարեկան)
Բանգկոկ, Թաիլանդ
Երկիր Թաիլանդ
Ժանրերքեյ փոփ, ռիթմ էնդ բլյուզ և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և պարուսույց
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունWattana Wittaya Academy?
Անդամակցություն(G)I-DLE
Ստորագրություն
Ստորագրություն
 Minnie Վիքիպահեստում

Կարիերա

1997-2017. Վաղ տարիներ և նախադեբյուտ

Ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին Թաիլանդի Բանգկոկ մայրաքաղաքում[1]։ Ունի ավագ երկվորյակ եղբայրներ։ Միննին դաշնամուր է նվագել հինգ տարեկան հասակից և վոկալ է պարապել յոթ տարեկանից[2][3]։ Միննին երաժշտություն սիրել է մոր շնորհիվ։ Նվագել սովորել է մորից[4]։ Միննին հաճախել է «Wattana Wittaya» ակադեմիա և երաժշտություն է ուսումնասիրել Թաիլանդում գտնվող «Գրեմմիի» վոկալի ստուդիայում[5]։ Նա եղել է թմբկահար, թատրոնի, ինչպես նաև իր դպրոցի բեմադրություններում դերասանուհի։ Միննին նաև չորս տարի չինարեն է ուսումնասիրել[6]։ 2014 թվականին նա Թաիլանդում մասնակցել է Cube Star World-ի լսումներին և 2015 թվականին տեղափոխվել է Կորեա[6]։

2016 թվականի մարտի 23-ին նա հանրությանն է ներկայացվել CUBE Entertainment լեյբլի պրակտիկանտների պաշտոնական ինստագրամում[7]։ Նոյեմբերի 5-ին նա «Unpretty Rapstar 3» շոուի ժամանակ մասնակցել է Սոյոնի ելույթին[8]։ 2017 թվականի հունիսին (G)I-DLE խմբի ապագա գործընկերներ Յուքիի և Շուհուայի հետ նկարահանվել է Rising Star Cosmetics-ի գովազդային հոլովակում[9]։ Նույն թվականին նա հնարավորություն է ստացել Line Friends-ի հետ մասնակցել «Twinkle Twinkle Little Star»-ին[10][11]։

2018-ներկա։ Դեբյուտ (G)IDLE-ում

2018 թվականի մայիսի 2-ին Միննին առաջին անգամ ելույթ է ունեցել (G)I-DLE խմբում «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[12]։ Նա հայտնի է իր գրավիչ և հանգստացնող ձայնով[13]։

Միննին մասնակցել է երկրորդ` «I Made» մինի ալբոմի «Blow Your Mind» երգը գրելու աշխատանքնրին, որը թողարկվել է «To Neverland»-ի միջոցով[14][15]։ Միննին խոստովանել է, որ երգեր է ստեղծում դաշնամուրով և Երաժշտական գործիքների թվային միջերեսի դասընթացներ է անցնում[16]։ Նա մասնակցել է «For You» երգը գրելու աշխատանքներին, որը թողարկվել է «LATATA» դեբյուտային ճապոնական մինի ալբոմում[17]։ 2019 թվականին (G)I-DLE-ը մասնակցել է Mnet հեռուստաալիքի «Queendom» շոուին։ Առաջին նախնական փուլում հանդիսատեսը ապշել է Միննիի «Latata» երգի ելույթով, և Հարավային Կորեայի ու Թաիլանդի հեռուստադիտողները լավ են ընդունել նրան[18][19][20]։ Երրորդ փուլում Միննին ներկայացվել է որպես (G)I-DLE խմբի վոկալային անդամ։ Նա կիսել է բեմը AOA խմբի անդամ Հեջոնի հետ` կատարելով «Instagram» երգը։ Շնորհիվ իր ելույթի երգը կրկին ընդգրկվել է երաժշտական շքերթներում և հայտնի դարձել լայն հասարակության շրջանում[21]։ Հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Միննին միավորվելու է չինա-ավստրալիացի յություբեր Wengie-ի հետ` համատեղ «Empire» երգի համար, որը թողարկվել է հոկտեմբերի 18-ին[22]։ Երգը Billboard World Digital Songs շքերթում դեբյուտ է կատարել 22-րդ հորիզոնականով[23]։

Անձնական կյանք

Միննին բազմալեզու մարդ է։ Նա խոսում է թայերեն, անգլերեն, կորեերեն, ճապոներեն և հյուսիսային չինարեն[24]:

Միննին ոգեշնչվել է Super Junior խմբով, որոնց երգերը նա հաճախ երգել է մանուկ հասակում, ինչպես նաև երգիչ Թրոյ Սիվանով[24][25]։

Սկավառակագրություն

Սինգլներ

ԱնվանումՏարեթիվԲարձրագույն դիրքը չարթումՎաճառքԱլբոմ
KORKOR HotUS World
[26]
Որպես համագործակցող արտիստ
«Hot Summer»
(Line Friends-ի Միննիի հետ համատեղ)
2017Չկա տվյալDance Party! – Children's English Songs
«Morning Sunrise»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Dinosaur Song (Herbivore Ver.)»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«The Brush Brush Song»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Oats, Peas, Beans and Barley Grow»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Clap Concert»
(Line Friends-ը Միննիի հետ համատեղ)
«Empire»
(Wengie-ին Միննիի հետ համատեղ)
201922EMPIRE
«—» նշանակում է, որ այն չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում։

Երաժշտական տեսահոլովակներ

ՏարեթիվԵրաժշտական տեսահոլովակԱլբոմՌեժիսորԾնթ.
2019«Empire» (Wengie-ի հետ համատեղ)EmpireՉոյ Հյո Բին (GRAVITAS)[27]

Ֆիլմագրություն

Տարբեր շոուներ

ՏարեթիվԱնվանումՀեռուստաալիքՆշումներԾնթ.
2019Հինգ դերասաններMBNՄասնակից[28]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միննի (երգչուհի)» հոդվածին։