Մինտիմեր Շայմիև
Մինտիմեր Շարիպովիչ Շայմիև (թաթ.՝ Минтимер Шәрип улы Шәймиев, ռուս.՝ Минтиме́р Шари́пович Шайми́ев, հունվարի 20, 1937[1], Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական ու քաղաքական գործիչ, Ռուսասատանի կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության առաջին նախագահը։ Դարձել է նախագահ 1991 թվականի հունիսի 12-ին և վերընտրվել 1996 թվականի մարտի 24-ին, 2001 թվականի մարտի 25-ին, 2005 թվականի մարտի 25-ին և 2005 թվականի մարտի 25-ին։
Մինտիմեր Շայմիև | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Մեր տունը Ռուսաստանն է, All Russia? և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Kazan State Agrarian University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Şahişärip Şäymief? |
Մայր | Q108462230? |
Ամուսին | Säkinä Axunova? |
Զավակներ | Radik Shaimiev? և Ayrat Şäymief? |
Կայք՝ | shaimiev.tatarstan.ru |
Պարգևներ | |
Կենսագրություն
Շայմիևը ծնվել է Խորհրդային Թաթարստանի ԻԽՍՀ Ակտանիշսկի շրջանի Անյակովո գյուղում։ 1959 թվականին ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատել որպես ինժեներ։ 1963 թվականին միացել է Կոմունիստական կուսակցությանը։ 1967 թվականին դարձել է Թաթարստանի տարածաշրջանային կուսակցական կազմակերպության գյուղատնտեսական բաժնի հրահանգիչ և նախագահի տեղակալ։ 1969 և թվականին Շայմիևը նշանակվել է հողաբարելավման և ջրային տնտեսության նախարարի պաշտոնում, իսկ 1983 թվականին նա դարձել է Թաթարստանի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահը։ 1989 թվականի սեպտեմբերին Շաիմևը դարձավ Թաթարստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարը։ Նույն տարում նա ընտրվել է ԽՍՀՄ պատգամավորների համագումարի անդամ։ 1990 թվականի ապրիլին դարձել է Թաթարստանի Գերագույն խորհրդի խոսնակ։ 1990 թվականի օգոստոսի 31-ին գերագույն խորհուրդը հռչակել է Թաթարստանի ինքնիշխանությունը։ 1991 թվականի հունիսի 12-ին Շայմիևն ընտրվել է Թաթարստանի Խորհրդային Սոցիալիտական Հանրապետության նախագահ և որպես նախագահ 1991 թվականին օգոստոսին Մոսկվայում կատարված հեղաշրջման փորձի ժամանակ հայտարարել է, որ սատարում է Արտակարգ իրավիճակների կոմիտեի դիրքորոշմանը։ 1992 թվականի մարտին նա անցկացրել է հանրաքվե Թաթարստանի ինքնիշխանության վերաբերյալ, և ընտրությանը մասնակցածների 62 տոկոսը քվեարկել է հօգուտ ինքնիշխանության։ 2001 թվականին նա Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ միասին հիմնադրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը[3]։
Ասելով, որ ցանկանում է տեղը զիջել առաջնորդների նոր սերնդին (համաձայն նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի)՝ Շաիմիևը 2010 թվականի հունվարին հայտնել է Մեդվեդևին, որ չի ցանկանում կրկին նշանակվել Թաթարստանի նախագահի պաշտոնում։ Նա ասել է, որ Ռուստամ Միննիխանովն այդ պաշտոնի առավել հարմար թեկնածուն է[4]։ Մեդվեդևը Միննիխանովին նշանակել է Շայմիևի հաջորդող 2010 թվականի հունվարի 27-ին[5]։
Պարգևներ
- Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (25 ապրիլի, 2017 թվական) — պետությանը և ժողովրդին մատուցած աշխատանքային հատուկ ծառայությունների համար[6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (19 հունվարի, 2007 թվական) — ռուսական պետականության ամրապնդման և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման համար[7]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (17 հունվարի, 1997 թվական) — ռուսական պետականության, ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած անհատական մեծ ներդրման համար[8]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (6 փետրվարի, 2010 թվական) — հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[9]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (14 հունվարի, 2014 թվական) — 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[10]
- Լենինի շքանշան (1966 թվական)[11]
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976 թվական)[11]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971 թվական)[11]
- Ժողուրդների բարեկամության շքանշան (1987 թվական)[11]
- Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
- Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
- ПМ պարգևատրական ատրճանակ (20 հունվարի, 2002)[12]
- Պարգևատրական սառը զենք՝ «Восточная» անվանական սուսեր (16-րդ դարի պասկական «շամշիր» սուսերի կրկնօրինակ, 2010 թվական)[13];
- Շքանշան Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (2007 թվական)[14]
- Մեդալ «Ի նշանավորումն Թաթարստանում 3 միլիարդերորդ տոննա նավթի արդյունահանման»
- «Պատիվ և փառք» 2-րդ աստիճանի շքանշան (Աբխազիա, 2003 թվական) — Կովկասում խաղաղության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրման և Աբխազիային ակտիվ օգնություն ու աջակցություն ցուցաբերելու համար[15]
- Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի խաղաղության և առաջընթացի պետական մրցանակ (2005 թվական) (2005)[11][16]
- Կազանի պատվավոր քաղաքացի (2005)[17]
- «Ալ Ֆախր» առաջին աստճանի շքանշան (2005 թվականի հունիս)[18]
- Ֆեյսալ (Սաուդյան Արաբիա) թագավորի միջազգային մրցանակ — «իսլամական մշակույթի վերծննդի գործում ունեցած ներդրման համար » (2007 )[19]
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[20]
- Բարեկամության առաջին աստիճանի շքանշան (2010 թվական)
- «Դուսլիկ» շքանշան (Թաթարստանի Հանրապետություն, 2015 թվական)[21]
- Շքանշան «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (2017 թվական)[22]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- (անգլերեն) (ռուս.) Մինտիմեր Շայմիևի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-07-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինտիմեր Շայմիև» հոդվածին։ |