Միջազգային տնտեսագիտություն

ակադեմիական առարկա

Միջազգային տնտեսագիտություն (անգլ.՝ International economics), ուսումնասիրում է տարբեր պետությունների տնտեսվարող սուբյեկտների փոխգործակցության օրինաչափությունները ապրանքների, ծառայությունների, աշխատանքի, կապիտալի և արտադրության այլ գործոնների միջազգային փոխանակման ոլորտում։

Միջազգային տնտեսագիտություն առարկան

Միջազգային տնտեսության առարկան տնտեսական հարաբերություններն են, որոնք զարգանում են նրա սուբյեկտների միջև առևտրի, արտադրության, ներդրումային, դրամավարկային և ֆինանսական գործունեության հետ կապված։

Միջազգային տնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրական ռեսուրսների և սպառողների նախասիրությունների միջազգային տարբերությունների, ինչպես նաև դրանց վրա ազդող միջազգային ինստիտուտների ազդեցությունը տնտեսական գործունեության վրա։ Այն փորձում է բացատրել տարբեր երկրների ռեզիդենտների միջև գործարքների և փոխազդեցությունների ձևերն ու հետևանքները, ներառյալ առևտուրը, ներդրումները և գործարքները[1]։

Միջազգային տնտեսագիտության ուսումնասիրության օբյեկտը

Միջազգային տնտեսագիտության ուսումնասիրության օբյեկտը համաշխարհային տնտեսությունն է։

Համաշխարհային տնտեսությունը աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակցող և միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգով միացած առանձին երկրների ամբողջություն է։

Միջազգային առևտրում շրջանառվող ապրանքներն ու ծառայությունները նույնպես հանդես են գալիս որպես միջազգային տնտեսագիտության օբյեկտ։ Միջազգային տնտեսությունում ապրանքների և ծառայությունների փոխանակումը բնութագրվում է մեծ ծավալներով, տեսականու լայնությամբ, որակի տարբերակմամբ։

Միջազգային տնտեսագիտություն դասընթացի կառուցվածքը

Միջազգային տնտեսագիտության տեսության դասընթացը բաղկացած է 2 մասից.

  • Միջազգային միկրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է համաշխարհային շուկայի մասնակիցների վարքագծի օրինաչափությունները՝ պայմանավորված նրանց շահերով և հնարավորություններով։
  • Միջազգային մակրոտնտեսագիտությունը նվիրված է վճարային հաշվեկշռի վիճակի հետ ներքին հավասարակշռության ներդաշնակեցման գործընթացների ուսումնասիրությանը.

Միջազգային առևտուր

Ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների հոսքերը միջազգային սահմաններով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի գործոններից, տնտեսական ինտեգրումից, միջազգային գործոնների շարժումներից և քաղաքականության փոփոխականներից, ինչպիսիք են սակագների դրույքաչափերը և առևտրային քվոտաները[2]։

Միջազգային ֆինանսներ

Ուսումնասիրում են կապիտալի հոսքը միջազգային ֆինանսական շուկաներով և այդ շարժումների ազդեցությունը փոխարժեքի վրա[3]։

Միջազգային արժութային տնտեսագիտությունը և միջազգային մակրոտնտեսագիտություն

Ոււսումնասիրում են փողի հոսքերը երկրների միջև և դրանց հետևանքների ազդեցությունը ընդհանուր առմամբ նրանց տնտեսությունների վրա[4]։

Միջազգային քաղաքական տնտեսագիտություն

Ուսումնասիրում է, օրինակ, միջազգային հակամարտությունների, միջազգային բանակցությունների և միջազգային պատժամիջոցների խնդիրները և ազդեցությունները, ազգային անվտանգություն և տնտեսական ազգայնականություն, միջազգային պայմանագրերն ու պահպանում[5]։

Տես նաև

Համաշխարհային տնտեսություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային տնտեսագիտություն» հոդվածին։