Մոհամեդ Նաշիդ

Մոհամեդ Նաշիդ (մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު, մայիսի 17, 1967(1967-05-17)[1][2], Մալե, Մալդիվներ), 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Մալդիվյան Հանրապետության ընտրված նախագահ[3], երկրի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Մալդիվների խորհրդարանի նախկին անդամ, Մալդիվների դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահի թեկնածու։ Մոհամեդ Նաշիդը հետևողականորեն քննադատել է նախորդ նախագահ Մոմուն Աբդուլ Գայումի գործունեությունը, ինչի համար ենթարկվել է ձերբակալությունների։

Մոհամեդ Նաշիդ
մալդ.՝ މުހައްމަދު ނަޝީދު
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1967(1967-05-17)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրՄալե, Մալդիվներ
Քաղաքացիություն Մալդիվներ
Կրոնիսլամ և սուննի իսլամ
ԿրթությունLiverpool John Moores University?, Overseas School of Colombo?, Dauntsey's School? և Majeediyya School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԱմուսինLaila Ali Abdulla?
Զբաղեցրած պաշտոններPresident of the Maldives? և Speaker of the People's Majlis?
ԿուսակցությունMaldivian Democratic Party?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքraeesnasheed.com
 Mohamed Nasheed Վիքիպահեստում

Նախագահական ընտրություններին նախորդել է Մոմուն Աբդուլ Գայումի կողմից ժողովրդավարական սահմանադրության ստորագրումը` երկրի ներսում տեղի ունեցող հուզումների և միջազգային ճնշման պատճառով։ Ընտրությունների արդյունքում Մոհամեդը հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ գործող նախագահ Մոմուն Աբդուլ Գայումը` 46 տոկոսը[4][5]։

Մոհամեդ Նաշիդը ծնվել է Մալե քաղաքում, դավանանքով սուննի մուսուլման է։

2008 թվականի նոյեմբերի 11-ին ստանձնել է Մալդիվյան կղզիների նախագահի պաշտոնը։

2012 թվականի փետրվարի 7-ին քաղաքական ճգնաժամի և բողոքի ակցիաների արդյունքում Նաշիդը հայտարարեցժլ է իր հրաժարականի մասին[6]։

2012 թվականի հոկտեմբերին Նաշիդը կարճ ժամանակով ձերբակալվել էր, քանի որ չէր ներկայացել նախագահության շրջանում լիազորությունների չարաշահման գործով լսումներին։ Այնուամենայնիվ, դատարանը Նաշիդին թույլատրել է Հնդկաստան մեկնել մինչև փետրվարի 9-ը։ Նոր լսումները պետք է տեղի ունենային փետրվարի 10-ին, սակայն Նաշիդը կրկին անտեսել է դատարանի կանչը՝ որոշ ժամանակով թաքնվելով Մալդիվներում Հնդկաստանի դեսպանատան տարածքում, որից հետո նրան կալանավորելու նոր օրդեր Է տրվել[7]։ 2013 թվականի մարտին նա կրկին կալանավորվել է, բայց մեկ օր անց ազատ է արձակվել[8]։

2015 թվականի փետրվարին Նաշիդին կրկին կալանավորել էին երկրի քրեական դատարանի ղեկավար Աբդուլ Մոհամմեդի ձերբակալության մեղադրանքով[9]։

2015 թվականի մարտին դատարանը Նաշիդին մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նա անօրինական հրաման էր արձակել ձերբակալել Աբդուլլահ Մոհամեդին, ինչը դատարանի կողմից որակվել էր որպես ահաբեկչություն, և Նաշիդին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման[10]։ Amnesty International կազմակերպությունը կասկած է հայտնել առ այն, որ արդար դատաքննության` Մերիդի իրավունքն ապահովվել է և նրա նկատմամբ դատաքննությունն անվանել է արդարադատության ընտրովի մոտեցում[11]։ 1991 թվականին «Միջազգային համաներումը» Մոհամեդին ճանաչել է անմեղ բանտարկյալ[12]։

Քաղաքականություն

Մոհամեդ Նաշիդը ծրագիր է առաջ քաշել, որի համաձայն՝ տասնամյակի իր ընտրվելուց հետո Մալդիվները պետք է դուրս գան ջերմոցային գազի արտանետումների զրոյական մակարդակի։ Դա պայմանավորված է նրանով, որ կղզիները ծովի մակարդակից շատ ցածր են, և այդ մակարդակի աննշան բարձրացման դեպքում գլոբալ տաքացման հետևանքով, որը պայմանավորված է ջերմոցային էֆեկտով, կարող են ջրասույզ լինել։ Նաշիդը մտադիր է երկիրը ամբողջությամբ տեղափոխել արևային և հողմաէներգետիկայի ռեժիմի։ Նա պնդում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու գինը ավելի պակաս կլինի, քան Մալդիվյան կղզիներն արդեն ծախսում են էներգիայի վրա[13]։ Որպես 350.org միջազգային բնապահպանական ոչ կառավարական կազմակերպության կողմից Մալդիվներում բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման առավել ընդարձակ արշավի մաս` Նաշիդն անց է կացրել նախարարների գրասենյակի՝ աշխարհում առաջին հանդիպումը ջրի տակ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 17-ին, Գիրիֆուշի կղզու մոտ, խորհրդակցության մասնակիցները դայվինգի սարքավորումներ են հագել[14][15][16][17][18]։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Նաշիդ» հոդվածին։