Մոնա Զաքի
Մոնա Ալի Մոհամեդ Զակի (արաբ․՝ منى علي محمد زكي, նոյեմբերի 18, 1976, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի։
Մոնա Զաքի արաբ․՝ منى زكي | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ahmad Helmi? |
Կենսագրություն
Մոնա Զակին ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 18-ին։ Մինչև 13 տարեկանը ապրել է Քուվեյթում։ 16 տարեկան հասակում՝ տեսնելով ռեժիսոր Մոհամեդ Սոբհիի՝ նոր դերասաններ գտնելու մասին հայտարարությունը, նա հայտ է ներկայացրում՝ հույս ունենալով հանդիպել հայտնի եգիպտացի դերասանների և ռեժիսորների հետ։ Զակին ընտրվել է Սոբհիի կողմից և իր առաջին դերն է խաղացել նրա «Bel Araby El Faseeh» բեմադրությունում[1]։
Բարձրագույն կրթությունը ստացել է Կահիրեի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետում։ Այդ ընթացքում նրան ծանոթացրել են ռեժիսոր Իսմայիլ Աբդել Հաֆեզի հետ, որը նրան ընտրել է «El A’elah» սերիալում դերի համար, որն էլ դարձել է հեռուստատեսությունում նրա առաջնայելույթը։
Դրանից հետո դերասանությունը Մոնայի համար դարձել է ավելին, քան ուղակի հոբբի․ նկարահանվել է մի շարք հայտնի հեռուստասերիալներում՝ «Khalti Safiya wel Deir», «Nisf Rabi' El Akhar», «Ahalina», «Ded El Tayyar» և «El Daw' El Sharid»։
Հեռուստատեսությունից հետո նա սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Այլ դերերից բացի, նա խաղացել Ջեհան Սադաթի դերը «Սադաթի օրերը» ֆիլմում (Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի մասին)։ Երիտասարդ դերասանուհուն, ինչպես և ֆիլմի մյուս դերասաններին, պարգևը հանձնել է նախագահ Հոսնի Մուբարաքը[2]։ Շուտով դերասանուհին դարձել է շատ սիրված Եգիպտոսում։
Անձնական կյանք
Մոնան ամուսնացել է եգիպտացի դերասան Ահմեդ Հելմիի հետ։ Ունեն երեք երեխա՝ Լիլի (2003), Սելիմ (2014) և Յունիս (2016)։ Instagram-ի իր էջում ունի ավելի քան 5 000 000 բաժանորդ[3]։
Ֆիլմագրություն
- Taranim iblis (2021)
- Խաչմերուկ (սերիալ, 2020-…)
- Սև արկղը (2020)
- Սարդը (2020)
- Իդեալական օտարները (2020)
- Տարիներ անց (2016)
- Ասվար Ալ-Քամար (2015)
- Ասիա (2013)
- Welad el-Amm (2009)
- Շահերեզադա, պատմիր ինձ հեքիաթ (2009)
- An el ashq wel hawa (2006)
- Հալիմ (2006)
- Գազելի արյունը (2005)
- Աբո Ալի (2005)
- Մեր կյանքի երազանքները (2005)
- Հալտի Ֆարանսա (2004)
- Men nazret ain (2004)
- Kedah okaih (2003)
- Sahar el layaly (2003)
- Մաֆիա (2002)
- El hob el awel (2001)
- Fares daher el-kheir (2001)
- Աֆրիկացի (2001)
- Ayam El-Sadat (2001)
- Օմար 2000 (2000)
- Leh khaletny ahebak (2000)
- Edhak el soura tetlaa helwa (1999)
- El-katl El-laziz (1997)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնա Զաքի» հոդվածին։ |