Մոնտա Էլիս

ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Մոնտա Էլիս (անգլ.՝ Monta Ellis, հոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1][2], Ջեքսոն[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ Խաղում է հարձակվող պաշտպանի և խաղարկողի դիրքերում։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց անմիջապես հետո, ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։ Առաջին մրցաշրջանի ընթացքում գտնվում էր պահեստայինների նստարանին, բայց երկրորդ մրցաշրջանի ընթացքում դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողը՝ զգալիորեն փոխելով իր ցուցանիշները։ Ըստ մրցաշրջանի արդյունքների, համարվում էր ԲԱԱ-ի ամենակատարելագործվող խաղացողը։

Մոնտա Էլիս

ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքըhարձակվող պաշտպան\Խաղարկող
Համար№ 6
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 26, 1985(1985-10-26)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն[1]
Հասակ1,91 մ
Քաշ84 կգ
Դրաֆթի տարի2005 / ռաունդ` 2 / ընտր.` 40-րդ
Դրաֆթ ակումբԳոլդեն Սթեյթ Ուորիորս
Կարիերա սկիզբ2005 թվական

Կարիերա

Մոնտան բասկետբոլ է խաղացել իր հարազատ Ջեքսոն քաղաքի դպրոցական ակումբում։ 2005 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ Էլիսը երկրորդ ռաունդի կեսին ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։

Մոնտա Էլիսը 2008 թվականին Ուորիորսի կազմում

Առաջին մրցաշրջանը (2005-06) ԲԱԱ-ում Էլիսը փորձում էր հարմարվել ակումբին և շատ քիչ ժամանակ ունենում խաղի համար։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ընթացքում (2006-07) Մոնտան դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողներից մեկը, և ակումբի հետ միասին դուրս եկավ 2007 թվականի փլեյ-օֆ։ Նաև եղել էր 2007 թվականի բոլոր աստղերի խաղերի մասնակից, որտեղ խաղում էր երկտարեցիների կողմից և հավաքել էր 28 միավոր։

Էլիսը 2008 թվականի ամռանը 67 միլիոն դոլար արժողությամբ վեցամյա պայմանագիր է կնքել «Ուորիորս»-ի հետ։ Սակայն 2008-09 թվականի մրցաշրջանի ժամանակ վնասվածքի պատճառով Էլիսը խաղաց ընդամենը 25 խաղ։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էլիսը անցկացրեց առանց վնասվածքների՝ ամեն խաղում միջինը հավաքելով 24 միավոր։

2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի հետ[3]։

Մոնտա Էլիսը 2013 թվականին Դալասի կազմում

Էլիսը 2013 թվականի հուլիսի 13-ին, դառնալով ազատ գործակալ, 25 միլիոն դոլար արժողությամբ եռամյա պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքս» ակումբի հետ[4]։

ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ

Պայմանանշաններ
  ԽՄասնակցած խաղեր  ՄԽ Խաղեր որպես մեկնարկային ր/խ Խաղացած րոպեներ
 ՆԱ% Նետման արդյունավետություն 3Մ% Երեք միավորների իրացման արդյունավետություն Տ% Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ անդրադարձները խաղում փ/խ Արդյունավետ փոխանցումները խաղում խ/խ Խլումները խաղում
 բ/խ Բլոկշոտերը խաղում մ/խ Միավորները խաղում Թավատառ Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2005-06Գոլդեն Սթեյթ Ուորիորս49318.1.415.341.7122.11.6.7.26.8
2006-07Գոլդեն Սթեյթ Ուորիորս775334.3.475.273.7633.24.11.7.316.5
2007-08Գոլդեն Սթեյթ Ուորիորս817237.9.531.231.7675.03.91.5.320.2
2008-09Գոլդեն Սթեյթ Ուորիորս252535.7.451.308.8304.33.71.6.319.0
2009-10Գոլդեն Սթեյթ Ուորիորս646441.4*.449.338.7534.05.32.2.425.5
2010-11Գոլդեն Սթեյթ Ուորիորս808040.3*.451.361.7893.55.62.1.324.1
2011-12Գոլդեն Սթեյթ Ուորիորս373736.9.433.321.8123.46.01.5.321.9
2011-12Միլուոքի Բաքս212136.0.432.267.7643.55.91.4.317.6
2012-13Միլուոքի Բաքս828237.5.416.286.7733.96.02.1.419.2
2013-14Դալաս Մավերիքս828236.9.451.330.7883.65.71.7.319.0
2014Դալաս Մավերիքս808033.7.445.285.7522.44.11.9.318.9
2015Ինդիանա Փեյսերս818133.8.427.309.7863.34.71.9.513.8
2016Ինդիանա Փեյսերս743327.0.443.319.7272.83.21.1.48.5
Կարիերա83371334.8.451.314.7723.54.61.7.317.8

Փլեյ-Օֆ

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2007Գոլդեն Սթեյթ Ուորիորս11621.6.390.111.8212.3.9.9.28.0
2013Միլուոքի Բաքս4438.0.436.158.3753.35.52.5.314.3
2014Դալաս Մավերիքս7735.6.409.353.8712.42.91.3.120.4
2015Դալաս Մավերիքս5539.4.468.367.7503.25.22.0.626.0
2016Ինդիանա Փեյսերս7732.1.434.333.8003.94.32.1.011.6
2017Ինդիանա Փեյսերս4218.9.400.250.8002.01.3.5.35.5
Կարիերա383129.9.427.298.7552.83.01.5.213.7

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտա Էլիս» հոդվածին։