Մուսա Բարոու

ֆուտբոլիստ

Մուսա Բարոու (անգլ.՝ Musa Barrow, նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1], Բանջուլ, Գամբիա), գամբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոլոնյայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Մուսա Բարոու
Musa Barrow
Բարոուն 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԳամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԲանջուլ, Գամբիա
Հասակ183 սմ
Քաշ77 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Բոլոնյա
Պատանեկան կարիերա
2016-2018Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2018-2020Իտալիա Ատալանտա41(4)
2020-ներկա  Իտալիա Բոլոնյա0(0)
Ազգային հավաքական
2018Գամբիա Գամբիա Մ231(1)
2018-ներկաԳամբիա Գամբիա7(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա

Ատալանտա

Բարոուն Ատալանտայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 30-ին՝ փոխարինելով Բրիան Կրիստանտեին Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց փետրվարի 10-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 18-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Բարոուն անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Չելսին[8][9], Տոտենհեմը[10][11][12], Յուվենտուսը[13][14] և Ինտերը[15][16]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություննեում Բարոուն անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[17][18]։ Օգոստոսի 2-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սարաևոյի դեմ պատասխան խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ատալանտային հաղթել 8-0 հաշվով[19][20]։ Օգոստոսի 9-ին Բարոուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[21][22]։ 2019 թվականի մայիսի 15-ին նա փոխարինեց Դուվան Սապատային Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[23], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[24][25]։ 2018-19 մրցաշրջանում Բարոուն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[26], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[27][28]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Հատեբուրը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Յոսիպ Իլիչիչին խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[29]։ Ատալանտայի կազմում Բարոուն անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոնյա

2020 թվականի հունվարի 17-ին Բարոուն սկզբից՝ 18 ամսվա վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Բոլոնյա[30][31][32][33]։

Միջազգային կարիերա

Գամբիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Բարոուն նշեց 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ալժիրի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2019 թվականի հունիսի 12-ին՝ Մարոկկոյի դեմ խաղում[35][36]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[37]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ատալանտա2017–18Սերիա A12320143
2018–192212064305
2019–2070001080
Ընդհանուր414407400528
Բոլոնյա2019–20Սերիա A000000
Կարիերայի ընդհանուր414407400528

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[37]

Գամբիա
ՏարիԽաղերԳոլեր
201830
201941
Ընդհանուր71

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Հունիսի 12, 2019Մարաքեշ մարզադաշտ, Մարաքեշ, Մարոկկո  Մարոկկո1–01–0Ընկերական խաղ

Նվաճումներ

Ակումբային

Ատալանտա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Բարոու» հոդվածին։