Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)

Ատալանտա (իտալ.՝ Atalanta Bergamasca Calcio), իտալական ֆուտբոլային ակումբ Բերգամո քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1907 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում՝ Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային խաղերը անցկացնում է Ատլետի Աձուրի դ'Իտալիա մարզադաշտում։

Ատալանտա
Ամբողջական անունAtalanta Bergamasca Calcio S.p.A.
Մականուն(ներ)La Dea (Աստվածներ)
Regina delle provinciali
Orobici
Գույներկապույտ-սև
Հիմնադրումհոկտեմբերի 8, 1907
ԵրկիրԻտալիա
ՔաղաքԲերգամո
ՄարզադաշտԱտլետի Աձուրի դ'Իտալիա
Տարողունակություն21,300
ՆախագահԱնտոնիո Պերկասի
ՄարզիչՋան Պիերո Գասպերինի
Կայք
ԼիգաՍերիա А
2018-193-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ատալանտան հաղթել է Իտալիայի գավաթը 1963 թվականին և հասել ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ 1988 թվականին, երբ դեռ խաղում էր Սերիա B-ում։ Բացի այդ, թիմը 2 անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթին՝ 1990-1991 մրցաշրջանում հասնելով գավաթի քառորդ եզրափակիչ։

Ներկայումս ակումբի գլխավոր մարզիչն է Ջան Պիերո Գասպերինին։

Պատմություն

Բերգամո քաղաքի առաջին ֆուտբոլային ակումբը Բերգամո ՖԱ-ն է, որը հիմնադրվել է 1903 թվականին շվեյցարացի էմիգրանտների կողմից, որոնք հանդես էին գալիս Լոմբարդիայի առաջնությունում։

1907 թվականի հոկտեմբերի 17-ին Էուջենիո Ուրյոն, Ջուլիո և Ֆերուչո Ամատիները, Ալեսանդրո Ֆորլինին և Ջովանի Ռոբերտին ստեղծեցին Ատալանտա սպոտային միությունը, որը ստացավ իր անվանումը ի պատիվ հունական դիցաբանության հերոսի։

Նվաճումներ

Ազգային

  • Իտալիայի գավաթ
    • Հաղթող (1). 1962–63
    • Երկրորդ տեղ (2). 1986–87, 1995–96
  • Սերիա B
    • Հաղթող (6). 1927–28, 1939–40, 1958–59, 1983–84, 2005–06, 2010–11
    • Երկրորդ տեղ (4). 1936–37, 1970–71, 1976–77, 1999–00
  • Սերիա C1
    • Հաղթող (1). 1981–82

Միջազգային

Ներկա կազմ

2017 թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԷտրիտ Բերիշա
3 ՊՇՌաֆայել Տոլոյ
4 ԿՊԲրիան Կրիստանտե (վարձավճարով Բենֆիկայից)
5 ՊՇԱնդրեա Մասիելո
6 ՊՇԽոսե Լուիս Պալոմինո
7 ՀՐՌիկարդո Օրսոլինի (վարձավճարով Յուվենտուսից)
8 ԿՊՌոբին Գոսենս
9 ՀՐԱնդրեաս Կորնելիուս
10 ԿՊԱլեխանդրո Գոմես
11 ԿՊՌեմո Ֆրոյլեր
13 ՊՇՄատիա Կալդարա (վարձավճարով Յուվենտուսից)
15 ԿՊՄարտեն դե Ռոն
20 ՀՐԼուկա Վիդո
21 ՊՇՏիմոտի Կաստան
ԴիրքԽաղացող
23 ԿՊՖիլիպո Մելեգոնի
27 ԿՊՅասմին Կուրտիչ
28 ՊՇՋանլուկա Մանչինի
29 ՀՐԱնդրեա Պետանյա
31 ԴՊՖրանչեսկո Ռոսսի
32 ԿՊՆիկոլաս Հաաս
33 ՊՇՀանս Հատեբուր
37 ԿՊԼեոնարդո Սպինացոլա (վարձավճարով Յուվենտուսից)
72 ԿՊՅոսիպ Իլիչիչ
88 ԿՊԺուան Շմիդտ
91 ԴՊՊիերլուիջի Գոլինի (վարձավճարով Աստոն Վիլլայից)
93 ՊՇԲուկարի Դրամե
95 ՊՇԱլեսանդրո Բաստոնի (վարձավճարով Ինտերնացիոնալեից)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։