Մուրադ Մուրադյան (քաղաքապետ)
հայ ֆիզիկոս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Հովհաննեսի Մուրադյան (հոկտեմբերի 26, 1930[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 9, 2015[2], Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և Հայաստանի պետական գործիչ, Երևանի քաղաքապետ (1975-1985 թթ.), ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։
Մուրադ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1930[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2015[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1953)[1] և Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան (1962)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը
- 1953-1958 թթ. - աշխատել է Լենինականի տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։
- 1958-1964 թթ. - աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ։
- 1964-1965 թթ. - Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։
Քաղաքական գործունեությունը
- ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
- 1965-1967 թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
- 1967 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
- 1968 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
- 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
- 1975 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
- 1985-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
- 1988-1990 թթ. - Հայկոոպի նախագահ։
- Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
- 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
- ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
- 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- ԽՍՀՄ 8-9-րդ, ՀԽՍՀ 10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևներ և կոչումներ
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (կրկնակի)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2002 թ.)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2002 թ.)[3]
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2010 թ.)[4]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 95)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ