Յարոսլավ Իմաստուն

Յարոսլավ Վլադիմիրովիչ (կամ Յարոսլավ Իմաստուն, մոտ 978[7] - 19 կամ 20 փետրվարի[8][9] 1054, Վիշգորոդ), Ռոստովի իշխան (987-1010 թթ.), Նովգորոդի իշխան (1010-1034 թթ.), Կիևի մեծն իշխան (1016-1018 թթ., 1019-1054 թթ.)։

Յարոսլավ Իմաստուն
Կիևյան Ռուսիայի մեծ իշխան
Իշխանություն1019–1054
Ծնվել է՝978[1]
ԾննդավայրՄեծ Նովգորոդ, Կիևյան Ռուսիա
Մահացել է՝փետրվարի 20, 1054
Վախճանի վայրՎիշգորոդ, Կիևյան Ռուսիա
Սոֆիայի տաճար
ԵրկիրԿիևյան Ռուսիա
ՆախորդՍվյատոպոլկ Վլադիմիրովիչ
ՀաջորդողԻզյասլավ Վլադիմիրովիչ
ՏոհմՌյուրիկովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրՎլադիմիր Մեծ
ԵրեխաներԵլիզավետա[2], Անաստասիա[2], Աննա Յարոսլավնա[3][4][2], Իզյասլավ, Սվյատոսլավ, Վսեվոլոդ I[5][2], Իգոր[6], Վլադիմիր, Իլյա Յարոսլավիչ, Վյաչեսլավ Յարոսլավիչ և Ագաթա
Հավատքուղղափառություն

Յարոսլավ Վլադիմիրովիչը իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի (Ռյուրիկովիչների տոհմից) և իշխանուհի Ռոգնեդա Ռոգվոլոդովնայի որդին է, Եվրոպայի շատ տիրակալների հայրը, պապը և հորեղբայրը։ Մկրտության ժամանակ ստացել է Գեորգի անունը։ Ռուսական Ուղղափառ եկեղեցին նրան համարում է բարեհավատ իշխան․ նրա հիշատակի օրը նշվում է հուլյան օրացույցի փետրվարի 20-ին։

Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես «Ռուսկայա Պրավդա»։

Միավորել է գրեթե բոլոր հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040 թվականներին), ջախջախել է պեչենեգներին (1036 թ.)։ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճարը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռուսիայի միջազգային հեղինակությունը։ Յարոսլավ Իմաստունն ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Իմաստուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 122