Յոզեֆ Գուրբան

Յոզեֆ Գուրբան (սլովակ.՝ Jozef Miloslav Hurban, մարտի 19, 1817(1817-03-19)[1][2][3], Բեցկով, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա - փետրվարի 21, 1888(1888-02-21)[1][2][3], Հլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա), սլովակ քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա և լյութերական քահանա։ 1848 թվականի ապստամբության առանցքային գործիչը Սլովակիայում։

Յոզեֆ Գուրբան
սլովակ.՝ Jozef Miloslav Hurban
Ծնվել էմարտի 19, 1817(1817-03-19)[1][2][3]
ԾննդավայրԲեցկով, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էփետրվարի 21, 1888(1888-02-21)[1][2][3] (70 տարեկան)
Վախճանի վայրՀլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Գրական անունSlavomil F. Kořennatý, Ľudovít Pavlovič, M. z Bohuslavíc և M. Selovský
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, լրագրող, արձակագիր, փիլիսոփա և հոգևոր հովիվ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԱնդամակցությունՍերբական գրականության ընկերություն և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
ԱմուսինAnna Jurkovičová-Hurbanová?
ԶավակներՍվետոզար Գուրբան Վայանսկի
ԱզգականներDušan Jurkovič? և Daniel Sloboda?[4]
 Jozef Miloslav Hurban Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում։ 1835 թվականից մասնակցել է սլովակների հայրենասիրական շարժմանը։ 1840 թվականին ավարտել է Բրատիսլավայի Լյութերական վարժարանը, որտեղ ծանոթացել է Լյուդովիտ Շտուրի հետ։

Սլովակիայի ժողովրդական զարթուցիչների հուշարձանը Տրենչինում

Ուսումից հետո դարձավ Բրեզովա պոդ Բրադլի քահանա։ 1842-1877 թվականներին հրատարակել է «Նիտրա» ալմանախը։ 1843 թվականին Միխալ Գոջայի և Լյուդովիտ Շտուրի հետ Գլբոկում կոդավորեցին գրական սլովակերենի նոր տարբերակը։ 1848-1849 թվականներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը, բռնադատվել։ 1861 թվականին եղել է Սլովակիայի Մատիցայի հիմնադիրներից մեկը։

Յոզեֆ Միլոսլավ Գուրբան՝ Սլովակիայի գրական լեզվի շտուրսկի տարբերակի առաջին գրքի հրատարակիչն է։ Լյուդովիտ Շտուրի և Միխալ Միլոսլավ Գոջեի հետ կոդավորել է Սլովակիայի գրական լեզուն, որի հիմքում ընկած է միջին բարբառը։ Հենց այս լեզուն է դարձել ժամանակակից գրական սլովակերենի հիմքը։

Նրա որդին էր Սվետոզար Գուրբան Վայանսկին՝ սլովակ գրող, բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս[5]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Գուրբան» հոդվածին։