Յոժեֆ Սիգետի
Սիգետի Յոժեֆ (Ժոզեֆ) (Szigeti József, սեպտեմբերի 5, 1892[4][5][6][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - փետրվարի 20, 1973[2] կամ փետրվարի 19, 1973[3], Լյուցերն, Շվեյցարիա[2]), հունգարացի ջութակահար։
Յոժեֆ Սիգետի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հունգ.՝ Szigeti József |
Ծնվել է | սեպտեմբերի 5 1892 Բուդապեշտ |
Երկիր | Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | Փետրվարի 19 1973 Լյուցերն |
Գերեզման | Cemetery of Clarens[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Ջութակահար |
Գործիքներ | Ջութակ |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Joseph Szigeti Վիքիպահեստում |
Բուդապեշտում աշակերտել է Ե․ Ռուբայիին։ 13 տարեկան հասակում առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ԽՍՀՄ-ում՝ մի քանի անգամ, առաջինը՝ 1924), 1917 - 1924 թվականներին ղեկավարել է ժնևի կոնսերվատորիայի վարպետության դասարանները։ 1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Համաշխարհային հռչակ է վայելել։ Մեկնաբանության խորությամբ աչքի են ընկել Յո․ Ս․ Բախի, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Յո․ Բրամսի, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների (Ս․ Ս․ Պրոկոֆևի, Բ․ Բարտոկի, Ա․ Կազելլայի և այլոց) գործերի Սիգետիի կատարումները։ Հեղինակ է ջութակի համար կատարված փոխադրումների։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոժեֆ Սիգետի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |