Յոհաննա Սփիրի
Յոհաննա Սփիրի (ֆր.՝ Johanna Spyri, հունիսի 12, 1827[1][2][3][…], Հիրցել, Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - հուլիսի 7, 1901[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի արձակագիր, մանկագիր։ Ամենահայտնի ստեղծագործությունը Հայդին է։
Յոհաննա Սփիրի Johanna Spyri | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Հիրցել, Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 7, 1901[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Զիլֆելդի գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Հայդի |
Ամուսին | Johann Bernhard Spyri? |
Ազգականներ | Էմիլի Կեմպին-Սփիրի |
Johanna Spyri Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել և մեծացել է Ցյուրիխի մոտակայքի Հիրցել գյուղում։ Հայրը բժիշկ էր, մայրը՝ գրական ձիրքով օժտված. գրում էր երգեր ու բանաստեղծություններ։ Ընտանիքում կային ևս հինգ երեխա՝ երեք աղջիկ և երկու տղա։
1852 թվականին Յոհաննան ամուսնանում է իրավաբան Բեռնարդ Սփիրիի հետ, տեղափոխվում Ցյուրիխ և հայտնվում գրողների ու նկարիչների հետաքրքիր միջավայրում։ Այս հանգամանքը բարենպաստ ազդեցություն է ունենում նրա գրական տաղանդի զարգացման վրա։ Նա սկսում է պատմություններ գրել որդու համար, ապա նաև հրատարակում դրանք՝ իր գրվածքների դիմաց ստացած հոնորարների մի մասը տրամադրելով ֆրանկոպրուսական պատերազմից (1870-1871) հետո Շվեյցարիայի վիրավոր զինվորներին։
Յոհաննա Սփիրին հայերեն
- Հայդի (վեպ), Ե., «Զանգակ», 2016, 256 էջ։ Առաջաբանը («Երեխաների ու նրանց համար, ովքեր սիրում են երեխաներին»)՝ Ալվարդ Ջիվանյանի, գերմաներենից թարգմ.՝ Լիանա Սաֆարյանի, նկարազարդումը՝ Թոմի Ունգերերի։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Սփիրի» հոդվածին։ |