Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ

Յոհան Վոլֆանգ Դյոբերայներ (գերմ.՝ Johann Wolfgang Döbereiner) (դեկտեմբերի 13, 1780(1780-12-13), Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1] - մարտի 24, 1849(1849-03-24)[2][3][4][…], Ենա[1]), գերմանացի քիմիկոս։ Ենայի համալսարանի պրոֆեսոր (1810 թվական)։

Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ
Johann Wolfgang Döbereiner
Ծնվել էդեկտեմբերի 13, 1780(1780-12-13)
Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1]
Մահացել էմարտի 24, 1849(1849-03-24)[2][3][4][…] (68 տարեկան)
Ենա[1]
Բնակության վայր(եր)Սաքսեն-Վեյմար-Էյզենախ
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, քիմիկոս և դեղագործ
Հաստատություն(ներ)Պեկինի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵնայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Եղել է գիտական ղեկավարՖրիդրիխ Շիլլեր
Հայտնի աշակերտներHeinrich Hlasiwetz?
 Johann Wolfgang Döbereiner Վիքիպահեստում

Զբաղվել է պլատինային մետաղների ուսումնասիրությամբ։ 1821-1823 թվականներին պարզել է, որ պլատինի փոշին խթանում է որոշ քիմիական ռեակցիաներ (օդում էթիլսպիրտի գոլորշիների օքսիդացումը, քացախաթթվի, ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթյունը)։ 1832 թվականին ցույց է տվել, որ մանրացված պլատինի առկայությամբ ծծմբային գազը օքսիդանում է ծծմբական անհիդրիդի։ 1835 թվականին Ի․ Բերցելիուսն այդ երևույթներն անվանեց կատալիզ։ Դյոբերայները նկատել է, որ ատոմական զանգվածների աճման կարգով դասավորված երեք քիմիապես նման տարրերի խմբերում՝ տրիադներում (Ca-Sr-Ba, Zi-Na-К, S-Se-Те, U-Br-Y), միջին անդամի ատոմական զանգվածը մոտավորապես հավասար է ծայրանդամների ատոմական զանգվածների կիսագումարին։ Սա տարրերը ըստ ատոմական զանգվածների դասակարգելու առաջին փորձն էր։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423