Յոսինորի Օսումի

Յոսինորի Օսումի (ճապ.՝ 大隅 良典 Օ սումի Յոսինուրի, փետրվարի 9, 1945(1945-02-09)[1][2][3][…], Ֆուկուոկա, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի գիտնական-մոլեկուլային կենսաբան։ Ուսումնասիրում է աուտոֆագիայի լիզոսոմային ճանապարհը[18][19]։ EMBO կազմակերպության անդամ[20]։

Յոսինորի Օսումի
ճապ.՝ 大隅良典
Ծնվել էփետրվարի 9, 1945(1945-02-09)[1][2][3][…] (79 տարեկան)
Ֆուկուոկա, Ֆուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Graduate University for Advanced Studies?, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ և National Institute for Basic Biology, Japan?
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
Ալմա մատերՏոկիոյի համալսարան (1972)[4], Ռոքֆելլերի համալսարան (1977)[4] և Fukuoka Prefectural Fukuoka High School?
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (1974)
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարKazutomo Imahori?
Պարգևներ
Ամուսին(ներ)Mariko Ōsumi?
ՀայրYoshio Ōsumi?
Կայքohsumilab.aro.iri.titech.ac.jp/english.html
 Yoshinori Ōsumi Վիքիպահեստում

2016 թվականի հոկտեմբերի 3-ին ստացել է Նոբելյան մրցանակ բժշկության բնագավառում՝ «աուտոֆագիայի մեխանիզմի բացահայտման համար»[21][22]։

Կենսագրություն

1974 թվականին Տոկիոյի համալսարանում ստացել է գիտության դոկտորի աստիճան[20]։ 1974—1977 թվականներին աշխատել է Ռոկֆելլերի համալսարանում (Նյու Յորք), ապա վերադարձել է Տոկիոյի համալսարան, որտեղ 1998 թվականից ղեկավարել է հետազոտական խումբը։ 2009 թվականից Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է[21]։

Մրցանակներ

  • Ֆուձիհարի մրցանակ (2005)[23]
  • Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (2006)[24]
  • Ճապոնիայի բուսաբանական միության մրցանակ (2007)[25]
  • Ասահիի մրցանակ (2008)[26]
  • Կիոտոյի մրցանակ (2012)[27]
  • Thomson Reuters Citation Laureates (2013)[28]
  • Գայդերների համաշխարհային մրցանակ (2015)[29]
  • Կենսաբանության համաշխարհային մրցանակ (2015)[20]
  • Ռոզենստիլի մրցանակ (2015)
  • Կեյո մրցանակ (2015)[30]
  • Ճապոնիայի արժանավոր մշակութային գործիչ (2015)[31]
  • Ուալյի մրցանակ (2016)[32]
  • Պաուլ Ջանսնի մրցանակ (2016)[33]
  • Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (2016)

Աշխատություններ

  • Takeshige, K., Baba, M., Tsuboi, S., Noda, T. and Ohsumi, Y. (1992). Autophagy in yeast demonstrated with proteinase-deficient mutants and conditions for its induction. Journal of Cell Biology 119, 301—311 PMID 1400575
  • Tsukada, M. and Ohsumi, Y. (1993). Isolation and characterization of autophagy-defective mutants of Saccharomyces cervisiae. FEBS Letters 333, 169—174 PMID 8224160
  • Mizushima, N., Noda, T., Yoshimori, T., Tanaka, Y., Ishii, T., George, M.D., Klionsky, D.J., Ohsumi, M. and Ohsumi, Y. (1998). A protein conjugation system essential for autophagy. Nature 395, 395—398 PMID 9759731
  • Ichimura, Y., Kirisako T., Takao, T., Satomi, Y., Shimonishi, Y., Ishihara, N., Mizushima, N., Tanida, I., Kominami, E., Ohsumi, M., Noda, T. and Ohsumi, Y. (2000). A ubiquitin-like system mediates protein lipidation. Nature, 408, 488—492 PMID 11100732

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսինորի Օսումի» հոդվածին։