Յուպիտեր LXVI

Յուպիտեր LXVI, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից 2017 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2017 J 5 ժամանակավոր անվանումը[1]։


Յուպիտեր LXVI
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է17 հուլիս 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,5[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 232 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,284[2]
Սիդերիկ պարբերություն719,5 օր[2]
Թեքվածություն164,3° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)[2]
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Յուպիտեր LXVI արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 232 000 միլիոն կմ հեռավորության վրա, 719,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,3° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,284 է[1][2]։

Յուպիտեր LXVI արբանյակը պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Տես նաև

Ծանոթագրություններ