Նայպիդո

Նայպիդո կամ Նեյպյիդո (), բառացիորեն թարգմանաբար նշանակում է «թագավորական երկիր», Մյանմայի մայրաքաղաք։ Գտնվում է նախկին մայրաքաղաք Յանգոնից 320 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Չեպյի գյուղի տեղում, Պյինման քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։

Քաղաք
Նայպիդո
ԵրկիրՄյանմա Մյանմա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է2005 թ.
Մակերես7 054.37 կմ²
ԲԾՄ115±1 մետր
Բնակչություն925 000 մարդ (2009)
Խտություն130 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+6:30
Հեռախոսային կոդ+95 67
Նայպիդո (Մյանմա)##
Նայպիդո (Մյանմա)

Մայրաքաղաքի տեղափոխումը Նայպիդո տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 6-ին։

Պատմություն

2005 թվականի նոյեմբերի 7-ին Մյանմայի ռազմական կառավարությունը սկսել է նախարարությունների և գերատեսչությունների Յանգոն քաղաքից տեղաբաշխման գործընթացը։ Տեղափոխման հստակ օրը ընտրված էր աստղաբանական նկատառումներից ելնելով՝ դա նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 06:36 էր։ 11 գումարտակներից և 11 նախարարություններից բաղկացած երկրորդ պահակախումբը լքել է Յանգոնը (համաձայն «Բանգկոկ Փոստ» ամսագրի հաղորդագրության)[1]։

Տրանսպորտ

Յանգոնից Նայպիդո գնացքը գնում է ինը ժամ, գործում է ամեն օր՝ ժամը 09:00-ին մինչև 18:00-ը[2]:

2006 թվականի մարտի կեսերին Air Mandalay ավիաընկերությունը չվերթներ է սկսել Յանգոնի և Նայպիդոյի միջև։ 2006 թվականի հունիսի 5-ին ավիափոխադրումներ են սկսվել նաև մինչև Սիտվե և Տանդվե քաղաքները[3]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայպիդո» հոդվածին։