Նետիկ նրբագեղ

միջատների տեսակ
Նետիկ նրբագեղ
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՀոդվածոտանիներ (Arthropoda)
ԵնթատիպՎեցոտանիներ (Hexapoda)
ԴասՄիջատներ (Insecta)
ԿարգՃպուռներ (Odonata)
ԸնտանիքՆետիկներ (Coenagrionidae)
ՑեղCoenagrion
ՏեսակՆետիկ նրբագեղ (C. scitulum)
Միջազգային անվանում
Coenagrion scitulum
Rambur, 1842
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Նետիկ նրբագեղ (լատին․՝ Coenagrion scitulum), նետիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

30-32 մմ երկարությամբ, բարեկազմ մարմնով, երկնագույն գունավորմամբ, մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլեր ունեցող սև վերին կրծքի մասով փոքր ճպուռ է, որի փորիկի հատվածները տարբեր լայնության սև գույնի օղակներ ունի․ 6-րդ, 7-րդ, 10-րդ հատվածները գրեթե լրիվ սև են, իսկ 8-րդ և 9-րդը՝ ամբողջությամբ երկնագույն։Պտերոստիգման խոշոր[1] է։

Տարածվածություն

Տարածված է Միջերկրական ծովի երկրներում՝ դեպի արևելք, մինչև Հյուսիսային Իրան, Վրաստան։ Հայաստանում միակ հայտնաբերման վայրը Ալդարա գյուղի շրջակայքն է (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա

Ապրում են կիսաանապատային գոտու տաք, երբեմն դանդաղահոս ջրավազաններում և զարգանում՝ ջրաճահճային բուսականությամբ հարուստ ջրավազաններում։ Ձվադրում են լողացող բուսականության վրա։ Թռիչքը մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը է, երբեմն շարունակվում է մինչև սեպտեմբեր, զարգացումը տևում է մեկ տարի[1]։

Պահպանություն

Հազվագյուտ, ծայրահեղ սահմանափակ արեալով, եզակի առանձնյակներով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։