Նիիգաթա (պրեֆեկտուրա)
Նիիգաթա (ճապ.՝ 新潟県 Նիիգաթա-կեն), պրեֆեկտուրա, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում։
Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նիիգաթա քաղաքն է։ Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 12,583․83 կմ²[4], բնակչությունը՝ 2 315 447 մարդ (օգոստոսի 1, 2014)[5], խտությունը՝ 184 մարդ/կմ²։
Նիիգաթան Ճապոնիայի ամենախոշոր պրեֆեկտություններից է։ Այնտեղ գտնվում են Ճապոնիայի սինթտոիզմական տաճարների մեծամասնությունը։ Այն սամուրայի հովանավոր Ուեսուհի Կենսինի հայրենիքն է։ Ժամանակակից Նիիգաթան հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով։
Աշխարհագրություն
Նիիգաթան ունի ելք դեպի Ճապոնական ծով։ Նրա տարածությունը հատվում է լեռներով, հատկապես բարձր, մյուս պրեֆեկտուրաների հետ սահմանում։ Պրեֆեկտուրային պատկանում են Սադո և Ավասիմա կղզիները։ Նիիգաթան գտնվում է ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկում։ Պրեֆեկտուրայի տարածքը համապատասխանում է Էտիգո պատմական պրովինցիայի հետ։
Վարչական բաժանում
Պրեֆեկտուրայում կա 20 քաղաք և 10 գավառ (4 գյուղ և 7 ավան)։
Քաղաքներ
|
|
|
|
Գյուղեր և ավաններ
Գյուղեր և ավաններ գավառներով.
|
|
Սիմվոլիկա
Պրեֆեկտուրայի առաջին խորհրդանիշն ընդունվել է 1963 թվականի օգոստոսի 23-ին։ Այն իրենից ներկայացնում է շրջանագիծ, հատված կատականայի «գա» ոճավորված խորհրդանշով (ճապ.՝ ガ): Պրեֆեկտուրայի դրոշը նույնպես ընդունվել է 1963 թվականի օգոստոսի 23-ին[6]։ Նոր խորհրդանշանը հաստատվել է 1992 թվականի մարտի 27-ին։ Խորհրդանշանի վրա պատկերված ալիքը խորհրդանշում է պրեֆեկտուրայի անսահման զարգանալու պոտենցիալը[7]։
1963 թվականի օգոստոսի 23-ին պրեֆեկտուրայի ծաղիկ է ընտրվել կակաչ Գեսներան, վայրի ծաղիկ՝ գնարբուկը (primula modesta, 2008, մարտի 1), ծառը՝ ճապոնական կամելիան ( 1966, օգոստոսի 27), իսկ թռչուն՝ կարմրաոտիկ իբիսը (1965, սեպտեմբերի 13)[7]։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիիգաթա (պրեֆեկտուրա)» հոդվածին։ |
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք(ճապոներեն)
- Նիիգաթայի վարչության պաշտոնական զբոսաշրջիկության կայք Արխիվացված 2010-01-17 Wayback Machine(ճապոներեն)