Նիկի Բատտ

անգլիացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Բատտ (անգլ.՝ Nicholas Butt, հունվարի 21, 1975(1975-01-21)[1][2][3], Gorton, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Նիկի Բատտ (անգլ.՝ Nicky Butt), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Երկար ժամանակ աշխատել է Մանչեսթեր Յունայթեդում։

Նիկի Բատտ
անգլ.՝ Nicky Butt
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՆիկոլաս Բատտ
ԱզգությունըԱնգլիացի
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Անգլիա Անգլիա
Հասակ177
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1991-1993Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1993-2004Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ270 (30)
2004-2010Անգլիա Նյուքասլ Յունայթեդ134 (5)
2005-2006Անգլիա Բիրմինգհեմ Սիթի  24 (3)
2010-2011Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սաութ Չայն3 (1)
Ազգային հավաքական
1992-1993Անգլիա Անգլիա մինչև 185 (0)
1992-1993Անգլիա Անգլիա մինչև 191 (0)
1994-1995Անգլիա Անգլիա մինչև 217 (0)
1997-2004Անգլիա Անգլիա 39 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նա խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Հայտնի է իր ելույթներով, անգլիական Մանչեսթեր Յունայթեդում, Նյուքասլ Յունայթեդում, և չինական «Սաութ Չայն»-ում, և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կենսագրություն

Ծնվել է 1975 թվականին, Մանչեսթերում։ Հանդիսանում է Մանչեսթեր Յունայթեդ ՖԱ-ի սան։ Թիմում միասին խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Փոլ Սքոուլզը, Դեվիդ Բեքհեմը, Գարի Նևիլը։ 1994/1995 թվականների մրցաշրջանից դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Թիմում անցկացրել է 11 մրցաշրջան, 6 անգամ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը, 4 անգամ նվաճել երկրի գավաթը, 1 անգամ էլ հաղթել Չեմպիոնների Լիգայում։ 2004 թվականի տրանսֆերային պատուհանի ժամանակ նրանով սկսեցին հետաքրքրվել էվերթոնը, Միդլսբրոն, Բիրմինգհեմը[4]։ Սակայն նա որոշեց մնալ Յունայթեդում։ Հաջորդ տարի նա տեղափոխվեց Նյուքասլ Յունայթեդ։ Թիմ շատ էր ցանկանում տեսնել նրան թիմում, սակայն վնասվածքը խանգարեց նրան[5]։

2005 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի։ Այնտեղ թիմի մարզիչ Սթիվ Բրյուսի քաղաքականության պատճառով թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, և Բատտը վերադարձավ Նյուքասլ, չնայած ասվում էր նրա Սանդերլենդ տեղափոխության մասին։

2006/07 թվականների մրցաշրջանում նա անցկացրեց 31 խաղ, 27 անգամ դուրս գալով մեկնարկային կազմում։ Երբ Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր լիգայից և Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվեց Մայքլ Օուենը, նա դարձավ թիմի ավագ[6]։

2009/2010 թվականների մրցաշրջանում նա հայտարարեց կարիերան ավարտելու և մարզչական կարիերան սկսելու մասին[7]։ Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 23-ին նա վերադարձավ խաղացողի կարիերային և պայմանագիր ստորագրեց չինական «Սաութ Չայն»-ի հետ[8]։

Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրեց 39 խաղ։ Թիմի հետ մասնակցեց 2002 թվականի Աշխարհի առաջնությանը, որի ընթացքում անցկացրեց 4 խաղ։ Վերջին խաղը անկացրեց նոյեմբերին Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

2012 թվականին դարձավ Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդական թիմի մարզիչ[9]։

Ձեռքբերումներ

Մանչեսթեր Յունայթեդ

  • Պրեմիեր Լիգայի հաղթող- 1995-96, 1996-1997, 1997-1998, 1998-1999, 1999-2000, 2000-01, 2002-03
  • Անգլիայի գավաթակիր- 1996, 1999, 1994
  • ՉԼ-ի հաղթող- 1999
  • Անգլիայի սուպերգավաթակիր- 1996, 1997, 2003
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող- 1999
  • Ընդհանուր 14 տիտղոս

Նյուքասլ Յունայթեդ

Վիճակագրություն

Ակումբային Կարիերա
ԱկումբՍեզոնԼիգաԳավաթային[10]Եվրագվաթային/
Кубки АФК[11]
Այլ[12]Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մանչեսթեր Յունայթեդ1992/931000000010
1993/941010000020
1994/95221706000351
1995/96322712000413
1996/97265009011366
1997/98333107010423
1998/99312708010472
1999/2000323006041424
2000/012832011100414
2001/02251209010371
2002/03180308000290
2003/04211705110342
Ընդհանուր270213717129238726
Նյուքասլ Յունայթեդ2004/05181305000261
2005/060000200020
2006/073114012000471
2007/08353400000393
2008/09330400000370
2009/1017030--00200
Ընդհանուր1345180190001715
Բիրմինգհեմ Սիթի
(վարձավճար)
2005/06243500000293
Итого243500000293
Սաութ Չայն2010/1131315020132
Ընդհանուր31315020132
Ամբողջ կարիերայի ընթացքում4313063295211260036

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի Բատտ» հոդվածին։