Նյասա լիճ (ազգային պարկ)
Նյասա լճի ազգային պարկ (անգլ.՝ Lake Malawi National Park), ազգային պարկ, որը գտնվում է Մալավիում` երկրի հարավ-արևելյան մասում գտնվող Նյասա լճի հարավային վերջնամասում։ Նրա ջրային տարածքն զբաղեցնում է լճի ընդհանուր մակերեսի ընդամենը 0,3 %-ը (և, համապատասխանաբար, լճի միայն այդ տարածքն է պահպանվող)։
Նյասա լիճ | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Մալավի |
Մակերես | 94 կմ² և 9400 հեկտար |
Կազմված է | Նյասա լիճ |
Ձևավորում | 1980 |
Պատմություն
1934 թվականին լճի մի քանի կղզիներ հայտարարվել են անտառային արգելոցներ և թռչունների որսարգելավայրեր։ 1972 թվականին պահպանվող տարածքների մակերեսն ընդլայնվել է. այնտեղ ընդգրկել են Մակլիր հրվանդանը և մի շարք այլ տարածքներ։ 1980 թվականի նոյեմբերի 24-ին այդ տարածքում ստեղծվել է ազգային պարկ։ 1984 թվականին պարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով առաջին քաղցրահամ լիճը, որն ընդգրկված է այդ ցուցակում[1]։ Մոնկի Բեյ ծոցում լճի վրա է գտնվում Մալավիի ձկնային տնտեսության նախարարության գիտահետազոտական կայանը։
Աշխարհագրություն
Սա Մալավիի միակ ազգային պարկն է, որը ստեղծվել է ձկների և ջրային միջավայրի պահպանության նպատակով։ Չնայած դրան՝ Նյասա լճի ազգային պարկը ներառում է բավականին մեծ ցամաքային տարածք, այդ թվում՝ մի քանի փոքր կղզիներ։ Այն նաև բնակավայր է այնպիսի կենդանիների համար, ինչպիսիք են բաբուինները։ Ավելի քան 800 տարեկան կարծվող խոշոր բաոբաբը, ինչպես ասում են, շոտլանդացի բժիշկ, ճանապարհորդ Դավիդ Լիվինգսթոնի[Ն 1] սիրելի ծառն էր. նա ծառի մոտ քարոզներ է կարդացել և շփվել այլ միսիոներների հետ։ Առաջին հինգ միսիոներների գերեզմանները նույնպես գտնվում են պարկում։
Ձկների շատ էնդեմիկ տեսակներ լիճը դարձնում են մասնագիտացված էվոլյուցիայի բնորոշ օրինակ, և էնդեմիկ տեսակների մեծ քանակի համար այն երբեմն անվանում են «գալապագոսյան». այստեղ առկա է ձկների մոտ 1000 տեսակ, և դրանց շուրջ 90%-ը «տեղական» են։ Լիճը հատկապես հայտնի է ցիխլիդների ընտանիքի ձկների քանակով, հատկապես մբունաներով[Ն 2]. այստեղ կա մոտ 400 տեսակ կամ այդ ընտանիքի հայտնի ներկայացուցիչների 30%-ը, որոնցից շատերը, հավանաբար, դեռ նկարագրված չեն և որոնցից 5-ը էնդեմիկ են։
Լճում որևէ տեսակի ցանցի միջոցով ձկնորսությունն արգելված է, սակայն ձկնորսական կարթերով ձկնորսությունն արգելված չէ, այդ թվում նավակներով։
Պատկերասրահ
Նյասա լճի ազգային պարկ
- Մակլիր հրվանդանը
- Նյասա լիճ
- Տեսարան Նյասա լճի ափից
- Նավակները լճի ափին
- Ծովարծիվը ձուկ որսալիս
- Ձկնորսը արևածագին
Տես նաև
- Մալավիի ազգային պարկեր
- Նյասա լիճ
Նշումներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյասա լիճ (ազգային պարկ)» հոդվածին։ |