Նևիլ Չեմբեռլեն
Արթուր Նևիլ Չեմբեռլեն (անգլ.՝ Arthur Neville Chamberlain, մարտի 18, 1869[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 9, 1940[6][1][2][…], Ռեդինգ[7]), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, պահպանողական կուսակցության ղեկավարներից։ 1918 թվականից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1922—1923), առողջապահության (1923, 1924—1929 և 1931), ֆինանսների (1923—1924 և 1931—1937) մինիստր։ 1937—1940 թվականներին՝ վարչապետ և պահպանողական կուսակցության ղեկավար։ Փորձել է վարել ֆաշիստական առաջնորդներին խաղաղեցնելու քաղաքականություն․ Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ ստորագրել է Մյունխենյան համաձայնագիրը։ Նրա կառավարությունը խափանել է 1939 թվականի սովետաանգլոֆրանսիական բանակցությունները, քանի որ միաժամանակ գաղտնի բանակցություններ էր վարում ֆաշիստական Գերմանիայի հետ։
1940 թվականի մայիսին, Մեծ Բրիտանիայի ռազմական անհաջողությունների պայմաններում, հրաժարվել է վարչապետի պաշտոնից, մնալով (մինչև 1940 թվականի սեպտեմբերը) Ուինսթոն Չերչիլի կոալիցիոն կառավարության կազմում։
Գրականություն
- Трухановский В․ Г․, Внешняя политика Англии в период второй мировой войны (1939—1945), М․, 1965
- Мас-leod L․, Neville Chamberlain, L․, [1962]
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 712)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևիլ Չեմբեռլեն» հոդվածին։ |