Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան

Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան (IATASHA, ICAOZSSS) (անգլ.՝ Shanghai Hongqiao International Airport), Չինաստանի Շանհայ քաղաքի երկու օդանավակայաններից մեկը։ Օդանավակայանը գտնվում է Շանհայի զարգացող քաղաքային շրջանի արևմտյան մասում։

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ{{{տեսակ}}}

2007 թվականին Հունցյաո օդանավակայանը տեղափոխել է 22,632,962 ուղևոր` դառնալով Չինաստանի ուղևորաշրջանառությամբ զբաղվող չորրորդ օդանավակայանը։ Հունցյաո օդանավակայանը նաև համարվում է բեռնաշրջանառությամբ զբաղվող և թռիչք-վայրէջքների թվով հինգերորդ օդանավակայանը։

Պատմություն

Օդանավակայանը կառուցվել է 1907 թվականին։ 1921 թվականին իրականացվել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին պաշտոնական թռիչքը։ Հունցյաո օդանավակայանից առաջին միջազգային թռիչքը իրականացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո[1]։

Մինչև Շանհայի միջազգային Պուդուն օդանավակայանի կառուցումը 1999 թվականին Հունցյաոն եղել է Շանհայի միջազգային հիմնական օդանավակայանը։ Այսօրվա դրությամբ Հունցյաո օդանավակայանից թռիչքները իրականացվում են երկու միջազգային ուղղությամբ` Տոկիո-Հանեդա (2007 թվականի սեպտեմբերի 29-ից)[2] և Սեուլ-Գիմպո (2007 թվականի հոկտեմբերի 28-ից

Օդանավակայանի ուղևորներին հասանելի են տաքսիներ և ավտոբուսներ քաղաքի տարբեր շրջաններում։ 2003 թվականի հոկտեմբերից գործում է ավտոբուսի գիծ դեպի Ցզինան տաճար, արժեքը` 4.50 յուան։ Օդանավակայանը միացված է Շանհայի մետրոպոլիտենի երկրորդ (բաց կանաչ) ճյուղով, որը անցնում է քաղաքի կենտրոնով Պուդուն օդանավակայանի հետ։ 2010 թվականի վերջից կառուցվել է օդանավակայանի մետրոյի տասներորդ (մանուշակագույն) ճյուղը։

Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայանը ստացել է պետական թույլտվություն ընդլայնման համար 15.3 մլրդ յուան արժողությամբ, որն իր մեջ ներառում է թռիչք-վայրէջքի երկրորդ 3300 երկարությամբ գոտու և 250.000մ2 նոր տերմինալի բացումը։ Արդյունքում Օդանավակայանի անցակետային թողունակությունը 2010 թվականին պետք է ավելանա մինչև 40 մլն ուղևորով։

2010 թվականին նախագծել են երկարացնել մինչև Հունցյաո օդանավակայանի գիծը և հետո հարավ-արևմուտքում մինչև Հանչժոու` Չժեցզյան նահանգի մայրաքաղաքը, դրանից հետո դրա երկարությունը պետք է կազմի 175 կմ։ Սակայն 2008 թվականին կառուցումը դադարեցվել է, իսկ ժամկետները տեղափոխվել են 2014 թվական[3]։

Ավիաընկերություններ և նպատակակետեր

Տեղական, ուղևորական թռիչքներ

Տեղական ուղևորական թռիչքների ելք

Միջազգային ուղիղ թռիչքներ

Տրանսպորտային ինֆրաստրուկտուրա

Ուղևորների համար հասանելի են մետրոները, տաքսիները, ավտոբուսները (միջքաղաքային և քաղաքային)։

Տերմինալ 1

Ավտոբուսներ։

  • Մարշրուտ 1։ Հունցյաո օդանավակայան - Պուդուն օդանավակայան
  • Մարշրուտ 2։ Հունցյաո օդանավակայան - «Weihai Road»
  • Մարշրուտ 3 (941)։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
  • Մարշրուտ 4 (925)։ Հունցյաո օդանավակայան - Ժողովրդական հրապարակ
  • Մարշրուտ 5 (938)։ Հունցյաո օդանավակայան - «Shangcheng Road» (Պուդունգ շրջան)
  • Մարշրուտ 6 (806)։ Հունցյաո օդանավակայան - Լուպու կամուրջ
  • Մարշրուտ 7 (807)։ Հունցյաո օդանավակայան - «Zhenguang Xincun»
  • Մետրո։ 10-րդ ճյուղ, «Shanghai Hongqiao Airport T1» կայարան

Տերմինալ 2

Ավտոբուսներ։

  • Մարշրուտ 1։ Հունցյաո օդանավակայան - Պուդուն օդանավակայան
  • Մարշրուտ HUB4: Հունցյաո օդանավակայան - «Zizhuyuan» (Մինհան շրջան)
  • Մարշրուտ HUB9: Հունցյաո օդանավակայան - «Jiading New Town» (Յադին շրջան)
  • Մարշրուտ 941։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
  • Գիշերային մարշրուտ 316։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
  • Գիշերային մարշրուտ 320։ Հունցյաո օդանավակայան - West Yanan Road (Վայտան)
  • Մետրո։ 10 և 2 ճյուղ, «Shanghai Hongqiao Airport T2» կայարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան» հոդվածին։