Շեն Ճոու

Շեն Ճոու, (չինարեն՝ 沈周, փինյին՝ Shěn Zhōu, մականունը՝ Շիթան, 1427[1][2][2][…], Սուչժոու, Չինաստան - 1509[1][2][2][…]), երկրորդ անունը՝ Ցինան (չինարեն՝ 启南, փինյին Qǐnán): Մին դինաստիայի նկարիչ, Վումեն դպրոցի հիմնադիր, համարվում է Մին դինաստիայի չորս վարպետներից մեկը։

Շեն Ճոու
Ծնվել է1427[1][2][2][…]
ԾննդավայրՍուչժոու, Չինաստան
Վախճանվել է1509[1][2][2][…]
ՔաղաքացիությունՄին դինաստիա[3]
Մասնագիտություննկարիչ, գրող և բանաստեղծ
ՈճWu School?
Ժանրբնանկար
Թեմաներshan shui?
ՈւսուցիչChen Kuan? և Du Qiong?
Ներշնչվել էHuang Tingjian?
ԱնդամակցությունՄինգ դինաստիայի չորս վարպետներ
 Shen Zhou Վիքիպահեստում

Կենսագրություն

Շեն Ճոուն ծնվել է հարուստ ընտանիքում։ Երկար տարիներ նա մեկուսացված ապրել է Վունմենում և Սուչժոույում։ Նրա մեծ պապը չինացի նկարիչ Վան Մենի լավ ընկերն էր, իսկ հայրը՝ Շեն Հնջինը սովորել է Տու Ցիոնի մոտ։ Ընտանեկան կրթության հիմքում ընկած են եղել գեղագրությունը և նկարչությունը։ Թ՛ե հայրը, թ՛ե հորեղբայրը գյուղում հայտնի էին իրենց պոեզիայով, գեղագրությամբ և նկարչությամբ։ Շեն Ճոուն ձգտում էր զերծ մնալ քաղաքական չար իրականությունից, այդ իսկ պատճառով իր ժամանակը անցկացրել է տանը կարդալով, բանաստեղծություններ գրելով և նկարելով, շրջագայելով Լինցուենով։ 30 տարեկան հասակում նա արդեն իսկ հայտի գրող և գեղագիր էր[4]։ Իր կյանքի ընթացքում նա չի հանձնել կայսերական քննություն և մշատապես զբաղվել է գեղագրությամբ և նկարների ստեղծմամբ։ Նա եղել է բանիմաց, հարուստ հավաքածուններով, ուներ ընկերների լայն շրջանակ և մեծ համբավ էր վայելում։ Շեն Ճոուն վախճանվեց կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդությունից հետո երկու օր անց[5]։

Գեղարվեստական առանձնահատկություններ

Ինչ վեչաբերում է նկարչական մեթոդներին, ապա Շեն Ճոուն վաղ հասակից զբաղվում էր ընտանեկան կրթությամբ, ինչպես նաև եղել է ուսուցիչ։ Հետագայում նա ստացավ բազմաթիվ առավելություններ և հաճախում էր Սուն և Յուան դինաստիանների տարբեր դպրոցներ՝ հիմնականում ժառանգելով Տոն Յուանի, Ծուրանի, Հուան Կոնգվանի, Վանմենի թանաքի կիրառման տեխնիկաները։ Այս ամենի մեջ էին մտնում նաև Հարավային Սուն դինաստիայի՝ Լի, Լյու, Մա և Սիա Ծինծյանի գրչով և տուշով գրությունը, որոնք ունեին կոշտ և փափուկ բաղադրություն՝ ձևավոևելով նոր հաստ գրիչով և տուշով ոճ[6]։

Շեն Ճոուն իր վաղ տարիներին հիմնականում նկարում էր փոքր նկարնկեր, իսկ 40 տարեկանից հետո սկսեց մշակել ավելի մեծ նկարներ, իսկ միջին տարիքում նկարչական մեթոդը խիստ էր, նուրբ և գեղեցիկ։ Հետագա տարինեին գրիչով և թանաքով պատկերված նկարները ավելի կոպիտ էին երևում, պարզ, համարձակ և հզոր։

Աշխատանքներ

«Լուշան բարձրահասակ սարը»

Շեն Ճոուի նեկայացուցչական աշխատանքների մեծ մասն այժմ գտնվում են թանգարաններում, իսկ Պալատական թանգարանում գտնվում են նրբաճաշակ գործեր։ Նրա նշանակալի աշխատանքներից են[6]

  • «Տոնծույի բնապատկերի նմանակումը» (նկարված է Չենխուայի 9-րդ դարում, մ․թ․ 1473 թվական)
  • «Հետաքրքիր Չուանճոուի կերպար» թղթագլան
  • «Ծու ՅԻ»
  • «Թանաքով բուսական նկարչություն»
  • «Պառկած ճամփորդական նկարչություն» (Ի սկզբանե այս երկու նկարները ալբոմ էին, այնուհետև վերածվեց թղթագլանի)

Նանկինի թանգարանում նույնպես կան Շեն Ճոուի նկարներից, որոնցից են․

  • «Արևելյան գյուղ նկարչություն»
  • «Պիոն» (Նկարը նկարված է 1506 թվականին, երբ Շեն Ճոուն 81 տարեկան էր)

Լյաոնին թանգարանում կան Շեն Ճոուի երկու գլուխգործոցներ։ Մեկը՝ «Քրիզանթեմներ ծաղկամանում նկարչություն» (թղթագլան) նկարում պատկերված են ծառեր, ծղոտնով պատված քարե տաղավարներ, իսկ տաղավարում երեք հոգի գինի են խմում և հիանում են քրիզանթեմներով։ Մյուսը՝ «Ծխային գետը ծածկում է սարերը» (թղթագլան), նկարված է Չժենդեի կառավարման երկրորդ տարում (1507 թվական) վրձինի և սևաներկիազատ և սիրով լի օգտագործումը, իսկապես համարվում է Շեն Ճոուի գլուխգործոցներից, իր կյանքի վերջի տարիներին՝ 82 տարեկան հասակում։

Աշխատանքներ Հոնկոնգի արվեստի հավաքածուում․

  • «Ամպերի հափշտակման գետի լեռնային նկարչություն»
  • «Ցիան երեխանների ընթերցանության նկարչույուն»
  • «Գարնանային զբոսանքի նկարչություն»

Բացի այդ, Թայվանի ազգային պալատի թանգարանում նույնպես տեղ է գտել Շեն Ճոուի հայնտի նկարը՝ «Լուշան բարձրահասակ սարը»։

Պատկերասրահ

«Հետաքրքիր Չուանճոուի կերպար»


«Բնակավայր Ֆուչուն լեռներում»


Ծանոթագրություններ