Շերլոկ Հոլմսի արկածները (ժողովածու)

Շերլոք Հոլմսի արկածները (անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes), Արթուր Կոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուն է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից։ Հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն։ Ի դեպ տասներկու պատմվածքներից չորսում հանցագործությունը, որպես այդպիսին, բացակայում է։ Մի շարք պատմվածքներում հանցագործները, այս կամ այն պատճառով, մնում են անպատիժ, ինչպես նաև անընդհատ առկա է սխալ մեղադրվածի արդարացման թեման։

Շերլոկ Հոլմսի արկածները
անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Կազմված էՍկանդալ Բոհեմիայում, Կարմրահերների միություն, Անձի հաստատում, Բոսկոմյան հովտի գաղտնիքը, Նարնջի հինգ սերմ, Կտրված շրթունքով մարդը, Կապույտ զմրուխտը, Խայտաբղետ ժապավեն, Ինժեների բթամատը, Բարձրաշխարհիկ ամուրին, Բյուրեղյա ապարոշը և Պղնձե հաճարենիներ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն և Շերլոկ Հոլմս
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՆախորդՉորսի նշանը
ՀաջորդՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge Newnes Ltd?
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 14, 1892[1]
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-adventures-of-sherlock-holmes
 The Adventures of Sherlock Holmes Վիքիպահեստում

Պատմվածքները

ՊատվածքներըԲնօրինակի անվանումըԳործողության ժամանակըՍինոփսիսԾանոթագրություն
1Սկանդալ ԲոհեմիայումA Scandal in Bohemia1888 թվական, մարտԲոհեմիայի թագավորը դիմում է Հոլմսին՝ իր նախկին սիրուհու մոտ մնացած վարկաբեկող նկարները վերադարձնելու խնդրանքով։Հայտնվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
2Կարմրահերների միությունThe Red-Headed League1890 թվական, հունիսԿարմրահեր մի տղամարդ ընդունվում է հեշտ ու բարձր վարձատրվող աշխատանքի իր մազերի գույնի շնորհիվ, բայց մի օր հայտնվելով աշխատանքի վայր, պարզում է, որ գործատուները անհետացել են։ Նա խնդրում է Հոլմսին բացահայտել առատաձեռն գործատուների անհետացման առեղծվածի գաղտնիքը։
3Անձի հաստատումA Case of Identity1890Հոլմսին դիմում է մի ապահովված աղջիկ, որի փեսացուն կորել է հարսանիքի նախօրեին, նախապես իրենից երդում վերցնելով՝ համբերատար սպասել չնախատեսված հանգամանքների դեպքում։ Աղջկա խորթ հայրը ամեն կերպ խոչընդոտում է քննությանը։Հիշատակվում է Իռեն Ադլերը։ Հանցագործությունը բացակայում է։
4Բոսկոմյան հովտի գաղտնիքըThe Boscombe Valley Mystery1888 թվական, հունիսսպանված է մի ծերունի, որը կարողություն է վաստակել Ավստրալիայում։ Մեղադրվում է որդին, բայց ծերունու հարսը, որը վստահ է փեսացուի անմեղության մեջ, վարձում է Հոլմսին՝ մեղադրյալին փրկելու համար։Հոլմսը հանցագործին չհանձնեց իշխանություններին։
5Նարնջի հինգ սերմThe Five Orange Pips1887 թվական, սեպտեմբերՇատ տարիներ առաջ մի ամերիկացի փոստով ստացավ մի ծրար, որը պարունակում էր նարնջի հինգ սերմ և երեք «К» տառ, իսկ որոշ ժամանակ անց զոհվեց անհասկանալի հանգամանքներում։ Այժմ, նրա երիտասարդ ժառանգ անգլիացուն փոստով գալիս է նույնանման նամակ։ Սարսափած ժառանգը խնդրում է Հոլմսին փրկել իրեն մահից։Քննվում է Կու-կլուքս-կլանի գործունեությունը
6Կտրված շրթունքով մարդըThe Man with the Twisted Lip1889 թվական, հունիսԿորում է ընտանիքի երիտասարդ հայրը, որի կինը նրան վերջին անգամ տեսել է լոնդոնյան գետնախորշերում, որտեղ որոշ ժամանակ անց ձերբակալում են այլանդակ մուրացկանի։Հանցագործությունը բացակայում է։
7Երկնագույն կարբունկուլըThe Adventure of the Blue Carbuncle1890 թվական, դեկտեմբերի վերջԱնցորդը փողոցում գտնում է սագ ու գլխարկ և տալիս Հոլմսին։ Սագի ստամոքսում գտնում են թանկարժեք քար, որը նախկինում գողացված է եղել անգլիական արիստոկրատիայից։Հաշված պատմվածքներից մեկը, որում Հոլմսը բաց է թողնում հանցագործին։
8Խայտաբղետ ժապավենThe Adventure of the Speckled Band1883 թվական, ապրիլՀոլմսին դիմում է մի աղջիկ, որի քույրը, ոչ շատ վաղուց, մահացել է՝ " Երփներանգ ժապավեն" գոչելով, իսկ նրա խորթ հայրը բազմացնում է էկզոտիկ կենդանիների և տառապում է հոգեկան խանգարմամբ։
9Ինժեների բթամատըThe Adventure of the Engineer’s Thumb1889 թվական, ամառՀիդրոտեխնիկ Վիքթըր Հեդըրլիին հրավիրում են խորհրդատվության։ Նրան տանում են քաղաքից դուրս, ստիպում՝ վերանորոգել մամլիչը, այնուհետև քիչ է մնում սպանեն։ Փախուստի ժամանակ նա կորցնում է բթամատը։
10Բարձրաշխարհիկ ամուրինThe Adventure of the Noble Bachelor1887, աշունԱրիստոկրատը պատրաստվում է ամուսնանալ մի հարուստ ամերիկուհու հետ, բայց վերջինս անհետանում է պսակադրությունից անմիջապես հետո։Հանցագործությունը բացակայում է։
11Բյուրեղյա ապարոշըThe Adventure of the Beryl Coronet1886, փետրվարԹագավորական տոհմից մի բարձրաշխարհիկ անձնավորություն դրամատիրոջը գրավ է թողնում ապարոշը։ Գիշերը դրամատերը աշխատասենյակում տեսնում է իր որդուն, որը բողոքում է գումարային խնդիրներից՝ ապարոշը ձեռքում։ Ավելի ուշ պարզվում է, որ ապարոշից մի կտոր պակասել է։ Որդին հերքում է իր մեղավորությունը, բայց հրաժարվում է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Դրամատիրոջ զարմուհին վստահեցնում է, թե որդին անմեղ է։ Դրամատերը խնդրում է Հոլմսին փրկել նրա աշխատանքային պատիվը և ընտանիքը։Երկու պատմվածքներից մեկն է, որոնցում Հոլմսը հաճախորդից համառորեն պարգևատրում է պահանջում։
12Պղնձե հաճարենիներThe Adventure of the Copper Beeches1890 թվական, գարնան սկիզբԵրիտասարդ աղջկան վարձում են որպես սպասուհու՝ պարտադիր պայման առաջադրելով հյուսքի կտրումը և ճաշի ընթացքում կապույտ համազգեստով հանդես գալը։ Գործատուների տարօրինակ պահվածքը ստիպում է աղջկան առաջարկը ընդունելուց առաջ խոսք վերցնել Հոլմսից, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կօգնի իրեն։ Շուտով առիթ է հանդիսանում կատարելու խոստումը. «Պղնձե հաճարենիներ» կալվածքում որտեղ աշխատում է աղջիկը, իսկապես ինչ-որ բան այն չէ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմսի արկածները (ժողովածու)» հոդվածին։