Չորսի նշանը

«Չորսի նշանը» (անգլ.՝ The Sign of the Four), Արթուր Կոնան Դոյլի հետախուզական պատմությունն է, որը հրատարակվել է 1890 թվականին։

Չորսի նշանը
անգլ.՝ The Sign of the Four և անգլ.՝ The Sign of Four
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս և Mary Morstan?
Ստեղծման տարեթիվփետրվար 1890
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԱլ կարմիր գույներով էտյուդը
ՀաջորդՇերլոկ Հոլմսի արկածները
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչLippincott's Monthly Magazine
Հրատարակված էLippincott's Monthly Magazine
Հրատարակման տարեթիվփետրվար 1890
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/doyle/zeichen/zeichen.html
 The Sign of the Four Վիքիպահեստում

Բովանդակություն

Շերլոք Հոլմսի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մորսթենը, որը խնդրում է հետախույզին և բժիշկ Վաթսոնին բացահայտել ամեն տարի իրեն ուղարկվող մարգարիտների գաղտնիքը, և, եթե հնարավոր է, օգնել իրեն՝ 10 տարի առաջ կորած հորը գտնելու գործում։ Քննելով գործը՝ Հոլմսն ու Վաթսոնը պարզում են, որ Մերին և Շոլթո եղբայրները հանդիսանում են ահռելի կարողության՝ գանձի, ժառանգորդներ, որը հայտնաբերվել է իրենց ծնողների կողմից։ Նրանք արդեն պատրաստվում էին բաժանել ժառանգությունը երեք մասի, երբ Շոլթո եղբայրներից մեկը սպանվում է, իսկ գանձերը՝ գողացվում։ Հոլմսը գտնում է հանցագործին, սակայն գանձը կորած էր անվերադարձ։Քննության ընթացքում Վաթսոնն ու Մերի Մորսթենը սիրահարվում են և որոշում ամուսնանալ։ Այդ իրողության մեջ կարևոր դեր խաղաց գանձերի կորուստը, քանի որ Վաթսոնը չէր համարձակվում առաջարկություն անել, վախենալով, որ իրեն կհամարեն շահամոլ։

Էկրանավորումները

ԹվականԱնվանումՊետությունՌեժիսորՇերլոքի դերակատարՎաթսոնի դերակատար
1913Sherlock Holmes Solves the Sign of the Four  ԱՄՆLloyd LonerganHarry BenhamCharles Gunn
1923The Sign of the Four  Մեծ ԲրիտանիաMaurice ElveyEille NorwoodHubert Willis
1932The Sign of the Four  Մեծ ԲրիտանիաGraham CuttsArthur WontnerIan Hunter
1968The Sign of the Four  Մեծ ԲրիտանիաԱնհայտ է/BBCPeter CushingNigel Stock
1974Das Zeichen der Vier  Ֆրանսիա
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Jean-Pierre DecourtRolf BeckerRoger Lumont
1983The Sign of the Four  Մեծ ԲրիտանիաDesmond DavisIan RichardsonDavid Healy
1983The Sign of the Four (մուլտֆիլմ)  ԱվստրալիաIan Mackenzie, Alex NicholasPeter O’Toole (ձայնը)Earle Cross (ձայնը)
1983Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Сокровища Агры  ԽՍՀՄԻգոր ՄասլեննիկովՎասիլի ԼիվանովՎիտալի Սոլոմին
1987The Sign of Four  Մեծ ԲրիտանիաPeter HammondJeremy BrettEdward Hardwicke
1991The Crucifer of Blood  Մեծ Բրիտանիա
 ԱՄՆ
Fraser Clarke Heston
Charlton HestonRichard Johnson
2001The Sign of the Four  ԿանադաRodney GibbonsMatt FrewerKenneth Welsh

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորսի նշանը» հոդվածին։