Շոնեն-այ

Շոնեն-այ (ճապ.՝ 少年愛 երիտասարդական սեր), անիմեի և մանգայի տարատեսակ, շոջոյի ենթաժանր[1], որը նվիրված է տղաների կամ տղամարդկանց միջև իդեալականացված սիրուն, որի թիրախային լսարան են հանդիսանում կանայք[2]։ Կենտրոնանում է ոչ թե սեռական, այլ ռոմանտիկ հարաբերությունների վրա[3][4]։

Շոնեն-այ
'
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Պատմություն

1970-ականներին շոջո-մանգակաները սկսեցին հերոսների սեռի հետ փորձարկումներ անել։ Սկզբում դրանք ստեղծագործություններ էին, որտեղ հերոսուհին փոխվում և իրեն տղայի նման է պահում, ինչպիսին է օրինակ՝ The Rose of Versailles[4]։ Հետո հայտնվեցին երիտասարդների մասին The Heart of Thomas և Kaze to Ki no Uta պատմությունները, որոնք տվեցին ժանրի սահմանումը, որպես եվրոպական միջավայրում արգելված սիրո մասին լրիվ հուսահատ պատմություններ[4][5]։ Ի սկզբանե դրանք ամսագրերում թողարկվում էին շոջո մանգաների հետ, սակայն շուտով հայտնվում են հատուկ ամսագրեր, որոնցից առաջինն է դառնում June[4][5]։ Այս վաղ ստեղծագործությունները կենտրոնացած էին գեղեցկության և ողբերգության վրա, որն այդ գեղեցկությունն էլ ավելի անցողիկ ու խուսափելի էր դարձնում[5]։ Թեև հաճախ քննարկվում էին մութ թեմաներ, ինչպիսիք են բռնաբարությունն ու ինքնասպանությունը, ուշադրության կենտրոնում էր ոչ թե համասեռամոլության և հոմոֆոբիայի իրատեսական պատկերումը, այլ իդեալականացված սիրո և հոգեբանական թեմաները, ինչպիսիք են ոգու և մարմնի հակամարտությունը[5]

1980-ականների այդ էսթետիկան մարեց, որպեսզի վերածնվի ինքնակենսագրական ստեղծաործություններում և սիրողական կոմիքսներում, որոնք ստանում են «յաոյ» անվանումը[5]։ 1980-ականների վերջերին ժանրը նորից պրոֆեսիոնալ շրջան է վերադառնում Earthian գիտաֆանտաստիկ պատմության և Zetsuai երկխոսության հետ, որը գործողության վայրը տեղափոխեց ժամանակակից աշխարհ և հերոսներին ենթարկեց բազմաթիվ փորձությունների[5]։ Zetsuai դարձավ շոնոն-այ ժանրի մեծագույն պատկերակներից մեկը, իսկ նրա գլխավոր հերոսները՝ Կոձին և Իզումին, նրա «Ռոմեո և Ջուլիետ»[6]։ 1990-ականներին շոնեն-այ ժանրի ամսագրերի մեծ պահանջարկ նկատվեց և հաստատվեց ժանրի ժամանակակից ձևը[2][5]։

Ժամանակակից Ճապոնիայում «շոնեն-այ» տերմինը սովորաբար օգտագործվում է միայն 1970-ականներին լույս տեսած ժանրի վաղ շրջանի ստեղծագործությունների համար[2]։ Ժամանակակից ստեղծագործությունների համար այն փոխարինվել է անգլիական Boys' Love տերմինով, մինչդեռ «յաոյ»-ը հիմնականում նշանակում է այլ ժանրերի գոյություն ունեցող ստեղծագործությունների կերպարների միասեռ հարաբերությունների մասին դոջինշիի[5]։ Ճապոնիայից դուրս «շոնեն-այ»-ը փոխարինվում է «յաոյ» տերմինով ինչպես երկրպագուների, այնպես էլ հրատարակիչների շրջանում[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ