Շոն Հեյս

ամերիկացի դերասան

Շոն Պատրիկ Հեյս (անգլ.՝ Sean Patrick Hayes հունիսի 26, 1970(1970-06-26)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, երգիչ և պրոդյուսեր։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Ուիլ և Գրեյս» սիթքոմում խաղացած Ջեք Մակֆարլենդի դերը։ Իր դերի համար նա շահել է «Էմմի» մրցանակ, չորս ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, ինչպես նաև ստացել է «Ոսկե գլոբուս»-ի վեց մրցանակ։

Շոն Հեյս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1970(1970-06-26)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և պոդքաստեր
ԱմուսինՍքոթ Էյզենոգլ[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Sean Hayes (actor) Վիքիպահեստում

Հեյսը նաև հայտնի է «Բիլլի հոլիվուդյան համբույրը» (1998 թվական), «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական), «Դեռ չի խաղացել արկղում» (2007 թվական) և «Բլյուզմենները» (2008 թվական) ֆիմերում խաղացած դերերով և թատերաբեմում աշխատանքով։ Նա «Խոսատանալ, խոստանալ» բեմադրությունում խաղացած դերով առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար։

Կենսագրություն

Հեյսը ծնվել է Իլինյոսում՝ իռլանդական ծագում ունեցող Մերի և Ռոնալդ Հեյսերի ընտանիքում[3][4]։ Նա դաստիարակվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով[5]։ Ավարտելով Գլեն Էլենի (Իլինյոս նահանգ) Glenbard West High School -ը՝ Հեյսը ընդունվել է Իլինյոս նահանգի համալսարան[4]։

1995 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկզբից աշխատել է որպես կոմիկ։ Մեկ տարի անց նա դեր է ստացել «Մետաքսե ցանցեր» սերիալի առաջին էպիզոդում[6]։

1988 թվականին Հեյսը ստացել է «Բիլիի հոլիվուդյան համբույրը» ֆիլմում գլխավոր դեր, ինչպես նաև «Ուիլ և Գրեյս» սիթքոմում սկսել է կատարել Ջեք Մակֆարլենդի դերը։ Այս սերիալը սկսնակ դերասանին բերել է մեծ համբավ և բազմաթիվ մասնագիտական մրցանականեր, այդ թվում՝ նաև «Էմմի» մրցանակ[7]։

Այնուհետև Հեյսը ստացել է ավելի շատ դերեր․ Ջերի Լյուիս՝ «Մարտին և Լյուիս» հեռուստաֆիլմում (2002 թվական), Ուեյն՝ «Էյպրիլի տոները» (2003 թվական) և Ռիչարդ Լևին՝ «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական) ֆիլմում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր «Առայժմ չի խաղացել արկղում» ֆիլմում[6], որտեղ Ջեք Նիկոլսոնը և Մորգան Ֆրիմանը դարձել են նրա նկարահանումների խաղընկերները։

2010 թվականի ապրիլին կայացել է Շոն Հեյսի առաջնաելույթը Բրոդվեյում՝ «Խոստանալ, խոստանալ» մյուզիքլում՝ Քրիստին Չենովետի հետ միասին։ Այդ դերի համար դերասանն առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակի։ Նա նաև առաջատար է եղել 2010 թվականի հունիսի 13-ի CBS «Թոնի» մրցանակաբաշխությանը[8]։

2017 թվականին Շոն «Էմոջի ֆիլմ»-ում հնչյունավորել է Սթիվենի կերպարը։

Անձնական կյանք

Հեյսը տարիներ շարունակ հրաժարվել է քննարկել իր սեռական կողմնորոշումը, սակայն 2010 թվականին պատմել է իր համասեռականության մասին[9]։ 2014 թվականի նոյեմբերին 8 տարվա հարաբերություններից հետո նա ամուսնացել է իր գործընկեր, կոմպոզիտոր Սքոթ Այսենոգլի հետ[10]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1986ֆԼուկասLucasհանդիսատես
1996սՄետաքսե ցանցերSilk StalkingsՌոջեր
1998ֆԲիլիի հոլիվուդյան համբույրըBilly's Hollywood Screen KissԲիլլի Կոլիր
1998-2006ֆՈւիլ և ԳրեյսWill & GraceՋեք Մակֆարլենդ
2000մֆԲազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում ենBuzz Lightyear of Star Command: The Adventure Beginsուղեղի պատիճ #13
2001ֆԿատուներն ընդդեմ շներիCats & DogsԹինկլես
2001սԿլինիկաScrubsՆիկ Մյորդոկ
2002տֆՄարտին և ԼյուիսMartin and LewisՋերի Լյուիս
2003ֆԷյպրիլի տոներըPieces of AprilՈւեյն
2004ֆԺամադրություն աստղ հետWin a Date with Tad Hamilton!Ռիչարդ Լևի
2007ֆԱռայժմ չի խաղացել արկղումThe Bucket ListԹոմաս
2007սՍտուդիա 3030 RockՋեսի Պարսել
2008ֆԲլյուզմններըSoul MenԴեննի Էփշթեյն
2008մֆԻգորIgorԲրեյն
2010ֆԿատուներն ընդդեմ շների. Քիթի Գալորի վրեժըCats & Dogs: The Revenge of Kitty GaloreԹինկլես
2011սԳեղեցկուհիները ՔլիվլենդումHot in ClevelandՉեդ
2012ֆԵրեք հիմարներըThe Three StoogesԼարի Ֆայն
2013մֆՀրեշների համալսարանըMonsters UniversityԹերի Փերրի
2013սՍմեշSmashԹերենս Ֆոլս
2014սՎերադարձThe Comebackնա ինքը
2017սՈւիլ և ԳրեյսWill & GraceՋեք Մակֆարլենդ

Թատրոն

ՏարիՆերկայացումԴերԾանոթագրություն
2010Խոստանալ, խոստանալ[4]Չակ«Թոնի» մրցանակ «Լավագույն դերասան մյուզիքլում» անվանակարգում

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Հեյս» հոդվածին։