Ուեստոն ՄաքԿենի

Ուեստոն Ջեյմս Էրլ ՄաքԿենի (անգլ.՝ Weston James Earl McKennie, օգոստոսի 28, 1998(1998-08-28)[1], Little Elm, Դենտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Շալկե 04»-ի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում։

Ուեստոն ՄաքԿենի
անգլ.՝ Weston James Earl McKennie
Մաքկենին 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՈւեստոն Ջեյմս Էրլ ՄաքԿենի
Ազգությունըամերիկացի
ՔաղաքացիությունըԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 28, 1998(1998-08-28)[1] (25 տարեկան)
ԾննդավայրLittle Elm, Դենտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Հասակ185 սմ
Քաշ84 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Շալկե 04
Համար2
Պատանեկան կարիերա
2016-2017Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2017-ներկաԳերմանիա Շալկե 0427 (0)
Ազգային հավաքական
2017-ներկաԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ6 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 29, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 11, 2018

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

2009 թվականին Ուեստոնը ընդունվել է «Դալլաս ՖԱ»-ի ակադեմիա։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2016 թվականը։

2016 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է գերմանական «Շալկե 04» և միացել է թիմի երիտասարդական կազմին[2]։

«Շալկե 04»

Թիմի երիտասարդական կազմում մեկ տարի հանդես գալուց հետո Ուեստոնը միացել է թիմի հիմնական կազմին[3]։ Նա իր դեբյուտը նշել է 2017 թվականի մայիսի 20-ին՝ «Ինգոլշտադտ»-ի դեմ խաղում[4]։ Այս հանդիպումը նրա համար առաջինը և միակն էր 2016-17 մրցաշրջանի ընթացքում[5]։

2017-18 մրցաշրջանի սկզբում Ուեստոն ՄաքԿենին 5 տարով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[6]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում Մաքկենին մասնակցել է 25 հանդիպման[7]։

Միջազգային կարիերա

ՄաքԿենին հանդես է եկել Միացյալ Նահանգների Մ17, Մ19 և Մ20 հավաքականների կազմում։

Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում Ուեստոն ՄաքԿենին իր նորամուտը նշել է 2017 թվականի նոյեմեբերի 14-ին՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Նա այդ խաղում նաև հեղինակել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[8][9]։

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթՄիջազգայինԱրդյունքRef.
ԴիվիզիաԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Շալկե 042016-2017Բունդեսլիգա10000010
2017-1822030250
2018-1930101050
Կարիերայի արդյունք2604010310

Միջազգային

ԱՄՆ
ՏարիԽաղԳոլ
201711
201850
Արդյունք61

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեստոն ՄաքԿենի» հոդվածին։