Ուես Անդերսոն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Ուեսլի Մորտիմեր Ուելս (Ուես) Անդերսոն (անգլ.՝ Wesley Mortimer Wales "Wes" Anderson, մայիսի 1, 1969(1969-05-01)[1][2][3][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Երկու անգամ առաջադրվել է Օսկարի համար. առաջին անգամ «Տենենբաում ընտանիք» ֆիլմի համար, 2001 թվականին, երկրորդ անգամ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի համար, 2012 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս» տիկնիկային մուլտֆիլմի համար, 2009 թվականին։

Ուես Անդերսոն
անգլ.՝ Wes Anderson
Ուես Անդերսոնը 2005 թվականին Բեռլինում
Ծնվել էմայիսի 1, 1969(1969-05-01)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, St. John's School?, Westchester Enriched Sciences Magnets?, Westchester Academy for International Studies? և Սեյնթ Ֆրանցիսի եպիսկոպոսական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Գործունեության տարիներ1994-մեր օրեր
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացումռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Պարգևներ
IMDbID 0000095

Կենսագրություն

Ուեսլի Ուելս Անդերսոնը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ուեսլիի հայրը՝ Մելվեր Անդերսոնը, գովազդային ընկերության տնօրեն էր։ Մայրը՝ Թեքսաս Անդերսոնը (Texas Anderson), հնէաբան էր, իսկ ավելի ուշ աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Անդերսոնը մեծացել է երկու եղբայրների՝ Էրիկի ու Մելի հետ։ Ծնողները բաժանվել են, երբ նա 8 տարեկան էր։ Հետագայում Անդերսոնը խոստովանել է, որ «դա իր և իր եղբայրների կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր»։ Բաժանման պատմությունը նախատիպ է ծառայել «Տենենբաում ընտանիք» ֆիլմի սցենարի համար։

Արվեստի գեղարվեստական առանձնահատկությունները

Անդերսոնի նկարները հեղինակային են, որովհետև նա մասնակցություն է ունենում կինոարտադրման յուրաքանչյուր էտապում։ Ռեժիորը կադրերը հագեցնում է այնքան մեծ քանակությամբ մանրամասնություններով, որ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է նայում վերանայել այն։ Բացի այդ, Անդերսոնը երաժշտության մեծ երկրպագու է և ինքն է ընտրում իր ֆիլմերի երաժշտությունները։ Դրա վառ օրինակ է «Գնացք Ջարջիլինգի վրայով»[7]

Անդերսոնի խոսքերով իր բոլոր ֆիլմերն անձնական են, սկզբից ինչև վերջ[8]։

Ես նպատակ չունեմ հետազոտել ու արտահայտել իմ անձնական կյանքի որևէ ասպեկտ։ Ամեն անգամ նորովի է ստացվում. օրինակ «Թագավորությունը», մի անգամ ինչ-որ մեկն անվանեց «հիշողություն ֆանտազիայի մասին»։ Դա զգացմունք է, որը ես անձամբ զգացել եմ այդ տարիքում, և իմ պատկերացումն է այն մասին, թե ինչպես պետք է արտահայտել այդ զգացմուները

Իր տեսած հինգ լավագույն ֆիլմերի ցանկում նա առանձնացնում է «Terror's Advocate», «Եվանգելիոն» անիմեն, «Խամաճիկների կյանքից», «Life Lessons» և «Անհետ կորածը»[9][10]։

Ֆիլմագրություն

Լիամետրաժ ֆիլմեր

ԹվականՀայերեն անվանումՕրիգինալ անվանում
1996Շշային հրթիռBottle Rocket
1998Ռաշմոր ակադեմիաRushmore
2001Տենենբաում ընտանիքThe Royal Tenenbaums
2004Ջրային կյանքThe Life Aquatic with Steve Zissou
2007Գնացք Դարջիլինգի վրայովThe Darjeeling Limited
2009Ֆանտաստիկ պարոն Ֆոքս (մուլտֆիլմ)Fantastic Mr. Fox
2012Լիալուսնի թագավորությունMoonrise Kingdom
2014«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցThe Grand Budapest Hotel

Կարճամետրաժ ֆիլմեր

ԹվականՀայերեն անվանումՕրիգինալ անվանում
1994Շշային հրթիռBottle Rocket
2007Հյուրանոց «Շեվելյե»Hotel Chevalier
2012Կինոդիտում զարմիկ Բենի ջոկատի համար, Ջեյսոն Շվարցմանի հետCousin Ben Troop Screening with Jason Schwartzman)
2013Կաստելլո ԿավալկանտիCastello Cavalcanti

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուես Անդերսոն» հոդվածին։