Ուիլթ Չեմբեռլեն

Ուիլթոն Նորման «Ուիլթ» Չեմբեռլեն (անգլ.՝ Wilton Norman "Wilt" Chamberlain, օգոստոսի 21, 1936(1936-08-21)[1][3][4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] - հոկտեմբերի 12, 1999(1999-10-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի բասկետբոլիստ։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Ուորիորս» (ավելի ուշ՝ «Սան Ֆրանցիսկո», այժմ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս»), «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբներում։ Մինչև NBA-ին միանալը, Չեմբեռլենը 1 տարի անցկացրել է «Հառլեմ Գլոբթրոթերս» (Հառլեմյան ճանապարհորդներ) ցուցադրական բասկետբոլային ակումբում։ Խաղացել է կենտրոնականի դիրքում և լայնորեն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն և ամենահուժկու կենտրոնականներից մեկը[8]։

Ուիլթ Չեմբեռլեն
Wilt Chamberlain

ԴիրքըԿենտրոնական
Համար№ 13
Ի ծնե տրված անունըՈւիլթոն Նորման Չեմբեռլեն
Wilton Norman Chamberlain
Ծննդյան ամսաթիվՕգոստոսի 21, 1936
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էՀոկտեմբերի 12, 1999 (63 տարեկանում)
Վախճանի վայրըԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բել Էյր, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ2,16 մ
Քաշ125 կգ
ԴպրոցՕվերլուք ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա)
համալսարանԿանզաս (1956–1958)
Դրաֆթ1959 / ընտր.` տերիտորիալ
Դրաֆթ ակումբՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀառլեմ Գլոբթրոթերս (1958–1959)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա/ Սան Ֆրանցիսկո Ուորիորս (1959–1965)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (1965–1968)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1968–1973)
Որպես մարզիչ`
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո Կոնկիստադորս (ABA, 1973–1974)
Կարիերայի ցուցանիշներ
31 419 միավոր (30,1 մ/խ),
23 924 անդրադարձ (22,9 ա/խ),
4 643 բլոկ (4,4 բ/խ)

Չեմբեռլենը միավորների, անդրադարձների և տոկունության կատեգորիաներում իր հաշվին ունի բազմաթիվ NBA-յան ռեկորդներ. համարվում է միակ բասկետբոլիստն NBA-ի պատմության մեջ, ով մեկ խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (միջին հաշվով մեկ խաղաշրջանում 40-ից ավելի մ/խ), բացի այդ ունի նաև 7 միավորային, 9 նետման արդյունավետության և 11 անդրադարձային ռեկորդներ՝ ակտիվ ժամանակաշրջանի մրցաշրջաններից մեկում լինելով առաջատարը կատարած անդրադրձների մեջ։ Ռեկորդային 9 անգամ ունեցել է «30 և ավելի միավոր» և «20 և ավելի անդրադարձ մեկ խաղում» միջին ցուցանիշները։

Պրոֆեսիոնալ կարիերայում Չեմբեռլենը 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 4 անգամ վաստակել կանոնավոր առաջնության MVP-ի տիտղոսը, «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը, 1 անգամ՝ NBA-ի գերեզրափակչի MVP մրցանակը, ինչպես նաև 13 անգամ մասնակցել է NBA-ի Բոլոր աստղերի խաղին, 10 անգամ ճանաչվել է «All-NBA առաջին և երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ։

Պրոֆեսիոնալ կարիերան 1973 թվականին ավարտելուց հետո 5 տարի անց ներկայացվել է Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ, 1980 թվականին հանդես է եկել NBA-ի 35-ամյակին նվիրված հատուկ աստղային թիմում և վերջապես 1996 թվականին հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։

Բասկետբոլային կարիերայից հեռանալուց հետո Չեմբեռլենն սկսում է զբաղվել վոլեյբոլով և նույնիսկ որոշ ժամանակով ստանձնում է չափազանց կարճ կյանք ունեցած Վոլեյբոլի միջազգային ասոցիացիայի (International Volleyball Association) նախագահի պաշտոնը՝ հետագայում դառնալով կազմակերպության փառքի սրահի անդամ՝ կատարած շոշափելի ներդրումների համար։ 1984 թվականին հանդես է եկել «Կոնան ավերիչը» ֆիլմում (գլխ. դերում՝ Առնոլդ Շվարցենեգեր

Մահացել է 1999 թվականին՝ սրտանոթային անբավարարությունից։

NBA կարիերայի ցուցանիշներ

Նշված են այն մրցաշրջանները, որի ժամանակ Չեմբեռլենը հաղթել է NBA առաջնությունը
*Գլխավորել է լիգան
NBA ռեկորդ

Ամենամյա մրցաշրջան

ՏարիԹիմGPMPGFG%FT%RPGAPGPPG
1959–60Ֆիլադելֆիա Ուորիորս7246.4*.461.58227.0*2.337.6*
1960–61Ֆիլադելֆիա Ուորիորս79*47.8*.509*.50427.2 1.938.4*
1961–62Ֆիլադելֆիա Ուորիորս80*48.5 .506.61325.7*2.450.4
1962–63Սան Ֆրանցիսկո80*47.6*.528*.59324.3*3.444.8*
1963–64Սան Ֆրանցիսկո80*46.1*.524.53122.35.036.9*
1964–65Սան Ֆրանցիսկո3845.9.499*.41623.53.138.9*
1964–65Ֆիլադելֆիա3544.5.528*.52622.33.830.1*
1965–66Ֆիլադելֆիա7947.3*.540*.51324.6*5.233.5*
1966–67†Ֆիլադելֆիա81*45.5*.683*.44124.2*7.824.1
1967–68Ֆիլադելֆիա8246.8*.595*.38023.8*8.6*24.3
1968–69Լոս Անջելես8145.3*.583*.44621.1*4.520.5
1969–70Լոս Անջելես1242.1.568.44618.44.127.3
1970–71Լոս Անջելես8244.3.545.53818.2*4.320.7
1971–72†Լոս Անջելես8242.3.649*.42219.2*4.014.8
1972–73Լոս Անջելես82*43.2.727 .51018.6*4.513.2
Կարիերա104545.8 .540.51122.9 4.430.1

Փլեյ Օֆ

ՏարիԹիմGPMPGFG%FT%RPGAPGPPG
1960Ֆիլադելֆիա Ուորիորս946.1.496.44525.82.133.2
1961Ֆիլադելֆիա Ուորիորս348.0.489.55323.02.037.0
1962Ֆիլադելֆիա Ուորիորս1248.0.467.63626.63.135.0
1964Սան Ֆրանցիսկո1246.5.543.47525.23.334.7
1965Ֆիլադելֆիա1148.7.530.55927.24.429.3
1966Ֆիլադելֆիա548.0.509.41230.23.028.0
1967†Ֆիլադելֆիա1547.9.579.38829.19.021.7
1968Ֆիլադելֆիա1348.5.534.38024.76.523.7
1969Լոս Անջելես1846.2.545.39224.72.613.9
1970Լոս Անջելես1847.3.549.40622.24.522.1
1971Լոս Անջելես1246.2.455.51520.24.418.3
1972†Լոս Անջելես1546.9.563.49221.03.314.7
1973Լոս Անջելես1747.1.552.50022.53.510.4
Կարիերա16047.2 .522.46524.54.222.5

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ