Ուիլիամ Մաք-Քինլի

Ուիլիամ Մաք-Քինլի կրտսեր (անգլ.՝ William McKinley Jr., հունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…], Niles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]), քաղաքական գործիչ և Ամերիկայի Միացյալ Նահանգների 25-րդ նախագահը (1897-1901) Հանրապետական կուսակցությունից։ Մաք-Քինլին եղել է 20-րդ դարի առաջին ԱՄՆ նախագահը և Քաղաքացիական պատերազմին մասնակցած վերջին նախագահը։

Ուիլիամ Մաք-Քինլի
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Ալեգեյնի քոլեջ, Օլբանիի իրավունքի դպրոց, University of Mount Union? և Poland Seminary High School?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան և պետական գործիչ
Դավանանքմեթոդիզմ
Ծննդյան օրհունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…]
ԾննդավայրNiles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օրսեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]
ԹաղվածMcKinley National Memorial
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀայրWilliam McKinley, Sr.?
ՄայրNancy Campbell Allison?[3]
ԱմուսինԻդա Մաք-Քինլի
ԶավակներKatherine McKinley?[3] և Ida McKinley?
 
ԻնքնագիրИзображение автографа

Կարիերայի սկիզբ

Ստացել է մայորի կոչում Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ, հետո զբաղվել է իրավաբանությամբ Կանտոն քաղաքում (Օհայո նահանգ)։ 1877 թվականին ընտրվել է կոնգրեսում, որտեղ եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ծայրահեղ պրոտեկցիոնիզմ դրսևորել։ 1890 թվականին առաջարկել է այսպես կոչված «բիլ Մաք-Քենլին», որը կազմված էր երկու առանձին, բայց միևնույն նպատակը հետապնդող օրենքի նախագծերից. McKinley Administrative Bill-ը, որը ուժի մեջ մտավ 1890 թվականի օգոստոսի 1-ին և McKinley Tariff-ը (Tariff Act of 1890), որը ուժի մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 6-ին։ Այն մեծ տհաճություն առաջացրեց Դեմոկրատական կուսակցության շրջանում. նրա հայտնի լինելը օգնեց դեմոկրատներին փայլուն հաղթանակ ունենալ ներկայացուցիչների պալատում 1890 թվականի նոյեմբերին, իսկ երկու տարուց` իր համախոհ Գրովեր Կլիվլենդին նախագահ դարձնել. 1894 թվականին նրանք հասան մաքսատուրքերի իջեցմանը։

Նախագահություն

1896 թվականի վերջում ընտրվել է նախագահ. 1900 թվականի վերջում վերընտրվեց 4 տարով։ Մաք-Քինլիի նախագահության տարիները իմպերալիզմի և պրոտեկցոինիզմի ծաղկման շրջանն էր։ 1898 թվականին Միացյալ Նահանգները պատերազմում էր Իսպանիայի հետ, ինչը վերջացավ Կուբայի օկուպացիայով, այնուհետև` Ֆիլիպինն օկուպացվեց Պուերտո Ռիկոյից։ Բռնակցվեց նաև Հավային ։ 1901 թվականին Թոմաս Էդիսոնը նկարահանեց «Կադրեր նախագահ Մաք-Քինլիի երդմնակալությունից» կարճամետրաժ ֆիլմը։

Հիշատակ

1934 թվականի 500 դոլարանոց, որն այժմ դուրս է եկել օգտագործումից

Նոր ընտրված նախագահի պատվին 1896 թվականին անվանվեց Դենալի սարը Ալյասկայում` Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը։ 2015 թվականին Մաք-Քինլիի սարին վերադարձվեց հնդկական Դենալի անվանումը։ Սպանությունից հետո առաջարկություն եղավ Մաք-Քինլիի պատվին վերանվանել Ֆիլիպինները[6], որը ամերիկական գաղութ էր դարձել իր նախագահության տարիներին։ Մաք-Քինլիի դիմանկարը եղել է 500 դոլարանոցի վրա, սակայն դուրս է եկել օգտագործումից։

Ծանոթագրություններ